Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությունը բացահայտում է երկակի
ստանդարտների առկայությունը Մաքսային միության կայացման գործընթացում: ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում նման կարծիք է
արտահայտել Հայաստանի Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:
Դեկտեմբերի 24-ին
Մոսկվայում, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, Նազարբաևը
հայտարարեց, որ իր երկիրը պատրաստ է ստորագրել Մաքսային միությանը Հայաստանի
անդամագրման «ճանապարհային քարտեզը», բայց հատուկ կարծիքով, քանի որ պահանջվում է
հստակեցնել Մաքսային միության սահմանների հարցը, կապված Լեռնային Ղարաբաղի
պրոբլեմի հետ:
Հայ քաղաքագետը Ղազախստանի
ղեկավարի կողմից նման հայտարարությունն անընդունելի է համարում: Նա գտնում է, որ
ՄՄ շրջանակներում անհրաժեշտ է մշակել միասնական դիրքորոշում: «Մենք գիտենք, որ
Լեռնային Ղարաբաղից բացի կան նաև այլ չճանաճչված կամ մասնակիորեն ճանաչված
կազմավորումներ` Պրիդնեստրովյան, Աբխազիան, Հարավային Օսիան: Եվ եթե նրանց համար
Միասնական տնտեսական տարածությանն ամբողջովին ինտեգրվելիս ոչ մի բացառություն, կամ
մաքսային խոչընդոտ չի առաջանում, ապա անհասկանալի է, թե ինչու կարող են
առարկություններ առաջանալ ՄՏՏ-ին Լեռնային Ղարաբաղի, նրա լիակատար մասնակցության
հարցում: Արցախը որպես պետություն արդեն կայացել է, ունի իշխանական ընտրված
մարմիններ ու լիովին կարող է ապավինել, որպեսզի իր նկատմամբ կիրառվեն նույն
ստանդարտները»,-նշել է Հսվհաննիսյանը: Նա նաև ռիտորիկ հարց է տվել, թե ինչու
Ղազախստանը, որը չի ճանաչել Աբխազիան և Հարավային Օսիան, նրանց հարցում որևէ
պահանջ չի ներիկայացնում:
Նա հիշեցրել է, որ
Հայաստանը հանդիսանում է ԼՂՀ անվտանգության գարանտը, այդ թվում նաև տնտեսական
անվտանգության, և դա գրված է ՀՀ ազգային անվտանգության հայեցակարգում: Ըստ
քաղաքագետի, ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ, Պրիդնեստրովիայում նախագահի ներկայացուցիչ
Դմիտրի Ռոգոզինը ոչ միանշանակորեն հայտարարել էր, որ Պրիդնեստրովյան կմտնի ՄՏՏ,
եթե Մոլդովան ստորագրի Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը: «Հարց է
առաջանում, Հայաստանը, որը հրաժարվեց Ասոցացման համաձայնագրից և ընտրեց ՄՄ-ը, պետք
է կորցնի՞ ԼՂՀ-ն: Իրավիճակը բավականաչափ աբսուրդային է»,-գտնում է Հովհաննիսյանը:
Ղազախստանի նախագահը, ըստ քաղաքագետի, փորձել է ինչ-որ ռեվերանս անել դեպի Իլհամ
Ալիևը:
Այս համատեքստում
Հովհաննիսյանը Բելառուսի նախագահի դիրքորոշումը համարում է ավելի հիմնավորված:
Ավելի վաղ, պատասխանելով ԱրմԻնֆո գոչծակալության հարցին, Լուկլաշենկոն չէր բացառել
ՄՄ կազմում ԱՊՀ տարածքում գոյությունն ունեցող չճանաչված կամ մասնակիորեն ճանաչված
կազմավորումներին հատուկ կարգավիճակ տալու հնարավորությունը:
Միաժամանակ Հովհաննիսյանը
համաձայն է, որ ՄՄ յուրաքանչյուր անդամ փորձում է Մոսկվայից որոշակի դիվիդենտներ քաղել:
«Մաքսային միությունը դա ԽՍՀՄ չէ: Այստեղ հարաբերությունները շատ կոշտ են, 21 դարի
ոգով, և յուրաքանչյուր երկիր փորձում է առաջարկվող համագործակցությունների
ձևաչափից իրեն համար վերցնել առավելագույնը: Հաճախ առաջանում են բանավեճեր,
ընթանում են վեճեր, կոշտ առևտուր: Այդ առևտուրներից մեր իշխանություններն էլ կարող
են Հայաստանի համար քաղել էական շահեր, եթե իրենցից չվանեին հանրությանը:
Հայաստանի իշխանութունները գործում են թաքուն: Նրանք իրենց զրկում են հնարավոր
ռեսուրսից, ի դեմք հասարակական կարծիքի, որը կարող է ուժեղացնել նրանց դիրքորոշումը
բանակցությունների ընթացքում: Ինչպե՞ս Յանուկովիչը խաղարկեց Մայդանի խաղաքարտը: Նա
պահպանեց Ուկրաինայի սուվերենության բոլոր տարրերը Մոսկվայի հետ
փոխհարաբերություններում, միաժամանաիկ ստանալով առավելագույնը: Մինչև Կիևի հայտնի
դեպքերը ռուսաստանյան իշխանությունները միաձայն ասում էին, որ չեն պատրաստվում
օգնել Ուկրաինային, եթե նա ընտրություն չկատարի ՄՄ օգտին: Բայց այսօր Մոսկվան,
առանց որևէ պայմանի, որոշեց Ուկրաինային տրամադրել 15 մլրդ.դոլարի վարկ:
Յանուկովիչին հաջողվեց ստանալ հսկայական ֆինանսական օգնություն, առանց որևէ
ստրկական պայմանների, ինչպիսին, օրինակ, գազային պայմանագիրն է Հայաստանի և ՌԴ
միջև: Եթե երկրի իշխանություններն անտեսում են իրենց քաղաքացիներին, ապա նույն
կերպ էլ սկսում են նրանց վերաբերվել միջազգային գործընկերները, այդ թվում նաև
դաշնակիցները»,-ընդգծել է քաղաքագետը: