Հունվարի 14-ին Երևանում տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և իտալացի աշխարհահռչակ ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի համատեղ համերգը:
Ինչպես նշել է Պիետրոդարկին այսօր մամլո ասուլիսի ժամանակ, համերգի շրջանակներում տեղի կունենան Մարտին Պալմերի ստեղծագործության համաշխարհային պրեմիերան: Երեկոյի ընթացքում կհնչեն նաև Ռոբերտո Մոլինելլիի, Էնրիկո Բլատտիի, Էննիո Մորրիկոնեի, ինչպես նաև անզուգական Աստոր Պիացոլլայի ստեղծագործությունները: ՙԳիտեմ, որ Հայաստանում շատ են սիրում ՙLibertango՚-ն, սակայն կոմպոզիտորի մյուս աշխատանքները նույնպես ոչ պակաս ուշադրության են արժանի՚,- նշել է ակորդեոնահարը:
Համերգից շահույթի 10%-ը Երիտասարդական նվագախումբը կփոխանցի ՙՆվիրիր կյանք՚ սպիտակարյունությամբ հիվանդ երեխաներին օգնության բարեգործական հիմնադրամին: