Arminfo.info





 Երկուշաբթի, 31 Մարտի 2014

Ավանեսով Ալեքսանդր

ՙԱյս գարնան ամենագեղեցիկ ակնթարթը՚ ֆոտոմրցույթի գլխավոր հաղթողները ՙԱրմենՏելի՚ կողմից կպարգևատրվեն Nokia Lumia 720 հեռախոսով

ՙԱյս գարնան ամենագեղեցիկ ակնթարթը՚ ֆոտոմրցույթի գլխավոր հաղթողները ՙԱրմենՏելի՚ կողմից կպարգևատրվեն Nokia Lumia 720  հեռախոսով

 ՙԱրմենՏել՚ ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Facebook սոցիալական ցանցում` Beeline Armenia պաշտոնական էջում ՙԱյս գարնան ամենագեղեցիկ ակնթարթը՚ խորագրով նոր ֆեյսբուքյան ֆոտոմրցույթի անցկացման մասին: Մրցույթի գլխավոր հաղթողները ՙԱրմենՏել՚ ընկերության կողմից կպարգևատրվեն Nokia Lumia 720  հեռախոսով, իսկ եզրափակիչ փուլ անցած ևս երկու մասնակից կարժանան խրախուսական մրցանակների:


Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լուսանկարել հետաքրքիր և ուշագրավ ակնթարթներ նվիրված այս գարնանը և մինչև ապրիլի 15-ը ժամը 24:00-ն ներառյալ ուղարկել լուսանկարը pr@beeline.am էլեկտրոնային փոստի հասցեին: Մրցույթի պայմաններին համապատասխանող լուսանկարները մեկ ամբողջական ալբոմով հատուկ հավելվածի օգնությամբ ապրիլի 16-ին կհրապարակվեն Ֆեյսբուք սոցիալական ցանցի  Beeline Armenia էջում: 


ՙԱյս գարնան ամենագեղեցիկ ակնթարթը՚ մրցույթում կհաղթի երկու լուսանկար. առաջին հաղթող լուսանկարը համարվում է այն լուսանկարը, որը կհավաքի առավելագույն թվով քվե, իսկ երկրորդը կընտրի լուսանկարիչներից և ոլորտի մասնագետներից կազմված հանձնաժողովը։ Գնահատման ժամանակ հաշվի կառնվեն ինչպես գաղափարի յուրահատկությունը, այնպես էլ լուսանկարի մասնագիտական կատարումը:


ՙՍոցիալական քաղաքականության շրջանակում մեր ընկերության հիմնական նպատակն է խրախուսել այն մարդկանց, ովքեր իրենց աշխատանքի շնորհիվ պարգևում են ուրախություն շրջապատի մարդկանց և գեղեցկացնում նրանց կյանքը: Մասնակցե’ք այս գեղեցիկ գարնանային մրցույթին, ցուցաբերե’ք ստեղծագործ և յուրահատուկ մոտեցում, կիսվե’ք մեզ հետ Ձեր գարուններով, իսկ մենք կօգնենք կյանքը դարձնել ավելի լավ՚, - նշել է ՙԱրմենՏել՚ ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։


Մրցույթն ավարտվում է ապրիլի 28–ին. նույն օրը հաղթողների անունները և արդյունքները կտեղադրվեն Ֆեյսբուք սոցիալական ցանցի  Beeline Armenia ցանցի Beeline Armenia էջում  https://www.facebook.com/beeline.am հասցեով:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն