ՙԱրմենՏել՚ ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Facebook սոցիալական ցանցում` Beeline Armenia պաշտոնական էջում ՙԱյս գարնան ամենագեղեցիկ ակնթարթը՚ խորագրով նոր ֆեյսբուքյան ֆոտոմրցույթի անցկացման մասին: Մրցույթի գլխավոր հաղթողները ՙԱրմենՏել՚ ընկերության կողմից կպարգևատրվեն Nokia Lumia 720 հեռախոսով, իսկ եզրափակիչ փուլ անցած ևս երկու մասնակից կարժանան խրախուսական մրցանակների:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լուսանկարել հետաքրքիր և ուշագրավ ակնթարթներ նվիրված այս գարնանը և մինչև ապրիլի 15-ը ժամը 24:00-ն ներառյալ ուղարկել լուսանկարը [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին: Մրցույթի պայմաններին համապատասխանող լուսանկարները մեկ ամբողջական ալբոմով հատուկ հավելվածի օգնությամբ ապրիլի 16-ին կհրապարակվեն Ֆեյսբուք սոցիալական ցանցի Beeline Armenia էջում:
ՙԱյս գարնան ամենագեղեցիկ ակնթարթը՚ մրցույթում կհաղթի երկու լուսանկար. առաջին հաղթող լուսանկարը համարվում է այն լուսանկարը, որը կհավաքի առավելագույն թվով քվե, իսկ երկրորդը կընտրի լուսանկարիչներից և ոլորտի մասնագետներից կազմված հանձնաժողովը։ Գնահատման ժամանակ հաշվի կառնվեն ինչպես գաղափարի յուրահատկությունը, այնպես էլ լուսանկարի մասնագիտական կատարումը:
ՙՍոցիալական քաղաքականության շրջանակում մեր ընկերության հիմնական նպատակն է խրախուսել այն մարդկանց, ովքեր իրենց աշխատանքի շնորհիվ պարգևում են ուրախություն շրջապատի մարդկանց և գեղեցկացնում նրանց կյանքը: Մասնակցե’ք այս գեղեցիկ գարնանային մրցույթին, ցուցաբերե’ք ստեղծագործ և յուրահատուկ մոտեցում, կիսվե’ք մեզ հետ Ձեր գարուններով, իսկ մենք կօգնենք կյանքը դարձնել ավելի լավ՚, - նշել է ՙԱրմենՏել՚ ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Մրցույթն ավարտվում է ապրիլի 28–ին. նույն օրը հաղթողների անունները և արդյունքները կտեղադրվեն Ֆեյսբուք սոցիալական ցանցի Beeline Armenia ցանցի Beeline Armenia էջում https://www.facebook.com/beeline.am հասցեով: