Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան համանման կարծիքներ են
հայտնել մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ և ընդգծել են
տարածաշրջանում առկա հակամարտությունները խաղաղ ճանապարհով և տարածքային
ամբողջականության հիման վրա լուծելու կարևորությունը: Ինչպես հաղորդում է
«Անադոլու» գործակալությունը, այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար
Մևլութ Չավուշօղլուն` Կարսում Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների
հերթական եռակողմ հանդիպման արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում:
«Թուրքիան վերստին հայտարարում է Ադրբեջանի և Վրաստանի
տարածքային ամբողջականությունը
վճռականորեն պաշտպանելու մասին: Գոյություն ունեցող խնդիրների առնչությամբ
Հայաստանը զերծ է մնացել Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան եռակողմ մեխանիզմից», - ընդգծել
է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Այդ համատեքստում նա հավելել է, որ բավականին
արդյունավետ հանդիպում է անցկացրել Վրաստանի և Ադրբեջանի գործընկերներ Թամար
Բերուչաշվիլիի և Էլմար Մամեդյարովի հետ:
Թուրքիայի
արտգործնախարարի հավաստմաբ, հանդիպման ընթացքում վերանայվել են ավելի վաղ կայացված
որոշումները և այնպիսի նախագծերի իրագործումը, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան
նավթամուղի, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու և TANAP անդրանատոլիական գազամուղի
կառուցումը: