Դեկտեմբերի 10-ի` լույս 11-ի գիշերը Ադրբեջանը
պարբերաբար խախտել է հրադադարի ռեժիմը Հայաստանի հետ սահմանում: Ինչպես ԱրմԻնֆո-ին
հաղորդել են Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում, հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 200 կրակոց: Հայկական կողմն ստիպված է եղել պատասխան կրակ բացել: Տուժածներ չկան: