Չեմ կարծում, որ,
ներկայացնելով 2015 թվականի պետբյուջեի նմախագիծը, կառավարությունը որոշել է
Ոստիկանությանը և Անտանգության ծառայությանը տրամադրել լրացուցիչ 45 մլն.դոլար,
պաշտոնյաների ծախսերը կոծկելու համար: Դեկտեմբերի 11-ին Երևանում կայացած մամուլի
ասուլիսում այս մասին հայտարարել է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
Բյուջեի նախագծի վերջնական տարբերակը ներկայացվեց նոյեմբերի
27-ին: Նախագծում ամրագրված են կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման
ծախսերը, Հյուսիս-Հարավ ավտոմայրուղում կառուցման պատճառով որոշ հողատարածքներ
իտարման հետ կապված ծախսերը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ
իրականացվելիք միջոցառումների ծախսերը, Քննչական կոմիտեի և ուժային կառույցների
ծախսերը, սահմանամերձ շրջանների ֆինանսավորումը: Պաշտպանությանն ուղղվող ծախսերին
բյուջեով հատկացվել թէ 21.4%, սոցիալ-մշակութային ոլորտին` 47.9%, տնտեսության
ոլորտներին` 9.1%, պետպարտքի սպասարկմանը` 5.7%: Բյուջեով ամրագրված է
արդյունաբերության` 3.7%, գյուղատնտեսության` 4.2%. շինարարության` 2% և
ծառայություններիի ոլորտի`4.5% աճ:
«Այնուամենայնիվ, նախկինում անգամ հեծանիվ չունեցող
պետական պաշտոնյաներն այժմ թանկարժեք ավտոմեքենաներ են գնում: Մի մասը բոլորովին վերջերս
է իմացել Հոնդուրսաի գոյության մասին, իսկ մյուսերն ընդհանրապես, շուտով կցանկական
տեսնել Անտարկտիդան, որտեղ նրանց համար կբացվի դեսպանություն: Հետևաբար, իմ
կարծիքով, երկրի 2015 թվականի պետբյուջեի նախագիծը տեղ չի թողնում լավատեսության
համար, քանի որ կրճատվել են զուտ տնտեսական վեկտորի ծախսերը»,-ընդգծել է նա:
Այս համատեքստում Բոստանջյանը վստահություն է հայտնել,
որ հասարակությունն այլևս մտադիր չէ տանել աղքատությունն ու աճող միգրացիան և,
հետևաբար, կգնա ռադիկալ քայլերի և ոչ իշխանական եռյակի նախաձեռնած Համահայկական
շարժման շարքերում կհասնի հաջողության: «Ես կողմնակից եմ ռադիկալ քայլերի, բայդ
եթե Շարժումն ունենա այլընտրանք, ապա մենք պետք է աջակցենք»,-եզրափակել է նա:
Նշենք,
որ երկրի 2015 թվականի 2015 թվականի պետական բյուջեի նախագծով ամրագրված է իրական
ՀՆԱ-ի 4,1% աճ և ՀՆԱ-ի 2,34% դեֆիցիտ: Ըստ նախագծի, անվանական առումով ՀՆԱ-ն
կկազմի 4,867.5 միլիարդ դրամ: Բյուջեն հաշվարկվել է 411,26 դրամ մեկ ԱՄՆ դոլարի
դիմաց փոխարժեքով: Բյուջեի ծախսերը 2015-ին կկազմեն 1 298.6 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի
26.68%-ը, 2014-ի համեմատ աճելով 4.2%: Բյուջեի եկամուտները կկազմեն 1184.5 մլրդ
դրամ կամ ՀՆԱ-ի 24,33%-ը, աճը` 4,3%: Հարկային եկամուտները կկազմեն ընդհանուր
ծավալի 95,5%-ը, աճելով 3,4 մլրդ դրամ կամ 23,24%` ՀՆԱ կառուցվածքում, ինչպես և
2014 թվականին: ՀՆԱ-ի դեֆլյատորը կկազմի 3,3%: Միջին տարեկան գնաճը կկազմի 4%,
բյուջեի դեֆիցիտը`2.34% կամ 114,1 մլրդ դրամ, ընդհանուր պետական պարտքը կկազմի $
4,953 մլրդ, այդ թվում, արտաքին պարտքը` $ 4,129 մլրդ:-