Arminfo.info



 Ուրբաթ, 17 Հունիսի 2016 06:59

Ստեփանյան Դավիթ

Գեորգի Կանաշվիլի. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման դեպքում Հայաստանը Վրաստանից ավելի արագ կանդամակցի ՆԱՏՕ-ին

 

Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն են Միխաիլ Սահակվիլիի Վրաստան և իշխանության վերադարձի հեռանկարները՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունների համատեքստում:

 

Կարծում եմ, որ առաջիկա 4 տարում Միխաիլ Սահակաշվիլիի ՙվերադարձը՚ Վրաստան և վրացական քաղաքականություն քիչ հավանական է: Նման սցենարի իրականացումը քիչ հավանական է երկու պատճառով. առաջին՝ նրա նկատմամբ վրացիների մեծ մասի առայժմ պահպանվող անվստահությունը և նույնիսկ ագրեսիան, երկրորդ՝ ամենևին փաստ չէ, որ Սահակաշվիլիի կուսակիցներն իրենք կցանկանային նրա վերադարձը: Այդ կուսակցության նախընտրական ցուցակում ներկայացված անունների առաջին տասնյակը ցույց է տալիս, որ տվյալ փուլում ՙՄիացյալ ազգային շարժում՚ կուսակցությունում Սահակաշվիլիի կողմնակիցներ գրեթե չկան:Եվ հիմնական պատճառը նրա բացակայությունն է երկրից: Մյուս կողմից՝ Սահակաշվիլին շարունակում է մնալ մեծ քաղաքականությունում: Եվ եթե գործող իշխանությունները չխոչընդոտեն նրա վերադարձին, նա բավականին հեշտ կվերականգնի նախկինում ունեցած ազդեցությունը՝ առնվազն ՙՄիացյալ ազգային շարժման՚ ներսում: Սահակաշվիլիի կապերը, ազդեցությունն Ուկաինայում, անշուշտ, թույլ կտային նրան անել դա:

 

Ինչպիսի՞ն  ենՙՎրացական երազանքի՚ հեռանկարները հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:

 

ՙՎրացական երազանքը՚, որպես կոալիցի, արդեն գոյություն չունի, ըստ որում՝  2015-16 թթ. կոալիցիաից այլ կուսակցություններին դուրս է մղել հենց ՙՎրացական երազանքը՚:

Այլ կերպ ասած՝ առաջիկա ընտրություններում ՙՎրացական երազանքը՚, ըստ երևույթին, ակնկալում է խորհրդարանում մեծամասնություն կազմել ինքնուրույն, Բիձինա Իվանիշվիլիի կողմից ստեղծված կոալիցիան այլևս վերջինիս պետք չէ: Կարծում եմ, որ այդ կուսակցությունը կարող է ստանալ ընտրողների ձայների շուրջ 40%-ը: Ըստ որում, կուսակցության հիմնական համակարգողը շարունակում է Իվանիշվիլին մնալ:

 

Դեռ անցած նախընտրական արշավի ժամանակ Բիձինա Իվանիշվիլին երկաթուղու աբխազական հատվածով երթևեկությունը վերականգնելու վճռականություն հայտնեց: Սակայն, գործը տեղից չի շարժվել: Մինչդեռ այդ հատվածի վերականգնումը, անշուշտ, բխում է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Վրաստանի շահերից՝ չխոսելով արդեն Հայաստանի մասին…

 

Երկաթուղու աբխազական հատվածով երթևեկության վերականգնման հեռանկարի շուրջ շատ է խոսվում, պարբերաբար անդրադարձ է կատարվում այդ թեմային, բայց իրականում այն շատ երկար ժամանակ, իսկ գուցե երբեք չի իրականացվի: Աբխազական հատվածի վերագործարկման հնարավորության մասին խոսվում էր 90-ական թթ. վերջից, այնուհետև՝ յուրաքանչյուր նոր կառավարության գալով: Սակայն, բավական տարօրինակ էր տեսնել, թե ինչպես հայ հասարակության, բայց, չգիտես ինչու, ոչ պաշտոնական Երևանի կողմից հրապարակայնորեն սատարվող նախաձեռնությանն ի պատասխան՝ Մոսկվան համառորեն լռում էր: Եվ ստացվում է իրավիճակ, երբ հաղորդակցությունների վերականգնմամբ, կարծես, շահագրգռված էր միան Վրաստանը: Եվ հաշվի առնելով, որ Վրաստանում այդ հարցի առնչությամբ դիրքորոշումն ամենևին միանշանակ չէ՝ մեր քաղաքական գործիչները դադարեցին այն առաջմղել: Ռուսաստանն ինքն այդ նախագծում, իհարկե, շահագրգռված է, սակայն գոյություն ունեն մի շարք քաղաքական գործընթացներ, որոնք Աբխազական երկաթուղին դուրս են մղել ռուսական արտաքին քաղաքական գերակայությունների ցուցակից: Եվ այսօր այդ հարցը երկրորդական դեր է խաղում՝ հաշվի առնելով այդ նախագծի իրականացման համար ներդրումների անհրաժեշտությունը: Անհրաժեշտ պայմանավորվել թե՛ աբխազների, թե՛ վրացիների հետ, և միաժամանակ հաշվի առնել Ադրբեջանի և Թուրքիայի դիրքորոշումը, ինչը բազմաթիվ այլ խնդիրների հետ միասին անիրականանալի է դարձնում տվյալ փուլում այդ նախագծի իրագործումը:

 

Իր հարևանների՝ Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի համար Վրաստանը գործնականում անայլընտրանքային տարանցիկ երկրի դեր է խաղում: Ապրիլյան պատերազմը ևս մեկ անգամ հաստատեց մեր տարածաշրջանի անկայունությունը: Մինչդեռ Վրաստանը բոլորից շատ է շահագրգռված տարածաշրջանում խաղաղութամբ…

 

Հայ գործընկերները հաճախ հավաստիացրել են ինձ, որ 08.08.08 պատերազմից, Վրաստանից ոչ պակաս, տուժել է նաև Հայաստանը: Կարծում եմ, որ մոտավորապես նույն իրավիճակն է Վրաստանում՝ ղարաբաղյան հակամարտության հետ կապված: Եվ մեր քաղաքական, փորձագիտական հանրության մեծ մասը գիտակցում է հակամարտության՝ ակտիվ փուլի վերաճման աղետալի հետևանքները: Մեր բոլոր երկրների համար նոր պատերազմը, անմիջական հետևանքներից բացի, կհանգեցնի տնտեսական ակտիվության թուլացման, ներդրողների հետաքրքրության նվազման, Հարավային Կովկասի բոլոր երկրների հեղինակության անկման: Մյուս կողմից՝ Վրաստանին շատ դժվար է ինչ-որ բան առաջարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Դրա համար հակամարտության կողմերը պետք է սկզբում Վրաստանին ընկալեն որպես հնարավոր միջնորդ, քանի որ բոլորը լավ հասկանում են, որ երկրի մասշտաբները թույլ չեն տալիս նման կարևոր դերակատարություն: Վրացիները կարող են հարթակներ տրամադրել հանդիպումների համար, փորձագիտական աջակցություն ցուցաբերել, առաջարկել մոդելներ, բայց ազդել Երևանի և Բաքվի վրա Վրաստանը չի կարող:

 

Ձեր կարծիքով, այսօր ու՞մ է ձեռնտու ղարաբաղյան հակամարտության չկարգավորվածությունը: Եվ, Ձեր կարծիքով, ո՞վ է նպաստել Իլհամ Ալիևի կողմից նոր պատերազմի սանձազերծմանը:

 

Այն, որ ստատուս-քվոն ձեռնտու չէ հենց Ադրբեջանին, հասկանալի է, պարզ է նաև այն, որ ապրիլին ոչ մեծ պատերազմ սանձազերծեցին ակնհայտորեն ոչ հայ զինվորները:

Կարծում եմ, որ այդպիսով Բաքուն փորձել է ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցություններն ակտիվացնելու և թեկուզ ինչ-որ տարածքներ գրավելու համար: Հասկանալի է նաև, որ դեռևս գոյություն ունեցող ստատուս-քվոն, Հայաստանից բացի, անշուշտ, ձեռնտու է նաև Ռուսաստանին, քանի որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման դեպքում Հայաստանը կարող է շրջվել դեպի Արևմուտք և Վրաստանից ավելի արագ անդամակցել ՆԱՏՕ-ին: Այդ պատճառով այսօր ավելի քան պարզ է, թե որն է Ռուսաստանի հետ Հայաստանի նման ամուր հարաբերությունների պատճառը: Վերջին 20 տարում Ռուսաստանը ինչ-որ տեղ նախաձեռնում է հակամարտություններ, իսկ ինչ-որ տեղ օգտագործում արդեն գոյություն ունեցողները՝ հանուն իր նպատակների: Եվ դուր է գալիս դա հակամարտող կողմերին, թե՝ ոչ, բայց Ռուսաստանը բավական արդյունավետ կերպով հակամարտությունները որպես գործիք է օգտագործում իր արտաքին քաղաքականությունում: Ըստ որում, Ադրբեջանի հետ սիրախաղերով Ռուսաստանը ներկայանում է միակ երկիր, որը կարող է ազդել Հայաստանի վրա և ինչ-որ կերպ կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը՝ հաշվի առնելով Ադրբեջանի շահերը: Այլ ուժ և երկիր, որը կարող է ճնշում գործադրել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի վրա, ուղղակի չկա: Այդպիսով՝ մեկ այս, մեկ այն նախագահին Մոսկվա կանչելով՝ Ռուսաստանը ցույց է տալիս, թե ՙով է տան տերը՚ նաև Արևմուտքին: Եվ առավել ակնհայտ և հստակ, կամա, թե ակամա, դա արվեց ապրիլյան պատերազմի միջոցով: Դրանից հետո Արևմուտքի՝ առանց այդ էլ երերուն դիրքերը մեր տարածաշրջանում էլ ավելի թուլացան:  

 

Ո՞րն է Թուրքիայի և Ադրբեջանի հետ բավականին սերտ ռազմաքաղաքական գործընկերության Վրաստանի շահագրգռվածությունը:

 

Վրաստանի ռազմաքաղաքական գործընկերությունը Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի դեմ ուղղված չէ: Խոսքը պաշտպանական համագործակցության միանգամայն այլ ուղղության մասին է, քանի որ Վրաստանի անվտանգության գլխավոր մարտահրավերը, այնուամենայնիվ, շարունակում է մնալ Ռուսաստանը: Այդ եռանկյունու բոլոր երեք կողմերը տարբեր շարժառիթներ ունեն այդ համագործակցության համար: Օրինակ՝ Թուրքիայի հետ Վրաստանի պաշտպանական ոլորտում հարաբերությունները պատճառաբանվում են այն բանով, որ այդ երկիրը ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ վրացի շատ սպաներ ռազմական կրթություն են տանում այնտեղ: Ադրբեջանի հետ Վրաստանի համագործակցությունում ուժեղ է ոչ այնքան ռազմական, որքան քաղաքական բաղադրիչը: Վրաստանի հիմնական խնդիրները տարածքային են, ահաբեկչալան սպառնալիքները՝ բացասական սցենարների զարգացման դեպքում, արմատական իսլամը: Մեր անմիջական հարևաններից Վրաստանը վտանգներ չի զգում:

 

Ռուսաստանում գոյություն ունի անձամբ ինձ համար անհասկանալի՝ ՙՌուսաստանի ջավախահայ համայնք՚ կազմակերպությունը, որը պարբերաբար Սամցխե-Ջավախքի հայերի անունից հանդես է գալիս վրացական կառավարության հասցեին սպառնալիքներով: Արդյո՞ք այդ տարածաշրջանում բնակվող հայերն իրական գործոն են հայ-վրացական և ռուս-վրացական հարաբերություններում: Եվ, Ձեր կարծիքով, ի՞նչ իրական և մտացածին խնդիրներ կան այնտեղ:

 

Կարծում եմ՝ Սամցխե-Ջավախքում գոյություն ունեն նույն խնդիրները, ինչ Վրաստանի բոլոր տարածաշրջաններում՝ աղքատություն, միգրացիայի բարձր մակարդակ և այլն: Միակ առանձնահատկությունը տարածաշրջանի բնակիչների ինտեգրման ցածր մակարդակն է, ինչը պայմանավորված է շատ գործոններվ: Վրացական պետականությունն ընդամենը 25 տարեկան է, իսկ խորհրդային ժամանակներում, հասկանալի պատճառներով, ինտեգրվելու և վրացերեն սովորելու որևէ շարժառիթ չկար՝ թե՛ հայերի, թե՛ Վրաստանում ապրող այլ ազգային փոքրամասնությունների մոտ:  Եվ անկայունությունը, որում Վրաստանը գտնվել է բավական երկար ժամանակ, թե՛ հայերի, թե ադրբեջանցիների մոտ ինտեգրվելու ցանկությունը չի ավելացրել: Ջավախքի հայերի և Քվեմո-Քարթլիի ադրբեջանցիների նկատմամբ ինտեգրացիոն գործընթացներ սկսվել են միայն Միխաիլ Սահակաշվիլիի օրոք: Զարգացել է ենթակառուցվածքը, իրականացվել են կրթական նախագծեր, այդ մարդիկ, վերջապես, զգացել են, որ գոյություն ունի այնպիսի պետություն, ինչպես Վրաստանը, որում իրենք ապրում են: Կարծում եմ՝ տվյալ փուլում Ջավախքի բնակիչների հետ Թբիլիսիի փոխհարաբերություններում Հայաստանի դերը շատ դրական է: Եվ Երևանը պարբերաբար հանգստացնում է բացասական քայլերի ձգտող տաք գլուխները՝ հիշեցնելով նրանց սեփական խնդիրների և, ըստ էության, Ջավախքի իր քաղաքացիների նկատմամբ Թբիլիսիի կողմից ճնշման բացակայության մասին: Այդ պատճառով, եթե Ռուսաստանը հանկարծ ցանկանա ապակայունացնել իրավիճակը Վրաստանի այդ կամ այլ տարածաշրջանում, մի կողմից Թբիլիսիի, իսկ մյուս կողմից Երևանի կողմից ցուցաբերվող ճնշման պայմաններում, դա այդքան էլ հեշտ չի լինի անել: Կարծում եմ, որ Սամցխե-Ջավախքում աստիճանաբար ստեղծվում է տեղական ընտրախավ, որը հայերենին հավասար կտիրապետի վրացերենին և կներկայացնի տարածաշրջանը կառավարությունում: Այդ գործընթացը դանդաղ, բայց ընթանում է, ինչն արդեն որոշակի լավատեսություն է ներշնչում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
ԱՄՆ օրենսդիրների երկկուսակցական, երկպալատ կոալիցիան ԱՄՆ ղեկավարությանը կոչ է անում ապահովել արդարություն Արցախի և Հայոց ցեղասպանության հարցերումԱՄՆ օրենսդիրների երկկուսակցական, երկպալատ կոալիցիան ԱՄՆ ղեկավարությանը կոչ է անում ապահովել արդարություն Արցախի և Հայոց ցեղասպանության հարցերում
Վազգեն Մանուկյան. Ռուսաստանի զինված ուժերի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից վերջին կետն է դնում «i»-ի վրաՎազգեն Մանուկյան. Ռուսաստանի զինված ուժերի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից վերջին կետն է դնում «i»-ի վրա
ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է կատարի մի շարք պահանջներ. Ադրբեջանի հարցով զեկուցողԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է կատարի մի շարք պահանջներ. Ադրբեջանի հարցով զեկուցող
Զախարովան ադրբեջանցի լրագրողին հիշեցրել է նախորդ դարի 80-ականների վերջին Ադրբեջանից հեռացած հայերի մասինԶախարովան ադրբեջանցի լրագրողին հիշեցրել է նախորդ դարի 80-ականների վերջին Ադրբեջանից հեռացած հայերի մասին
Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին հաղորդման առթիվՔննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին հաղորդման առթիվ
Զինթղթակից Կոտյոնոկ. մենք հեռանում ենք Արցախից, որն այլևս չկաԶինթղթակից Կոտյոնոկ. մենք հեռանում ենք Արցախից, որն այլևս չկա
Զախարովա. ԱՄՆ-ը և ԵՄ-ը Հայաստանին, ընդամենը, գործիքի դեր են վերապահում՝ նոր մեծ հրդեհ հրահրելու համարԶախարովա. ԱՄՆ-ը և ԵՄ-ը Հայաստանին, ընդամենը, գործիքի դեր են վերապահում՝ նոր մեծ հրդեհ հրահրելու համար
"Անմահ գունդը" կրկին կանցնի Երևանի փողոցներով
Դավիթ Գյուրջինյանը հաստատվել է Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնումԴավիթ Գյուրջինյանը հաստատվել է Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում
Հայաստանում կվերանայեն այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում բանակ չեն տանումՀայաստանում կվերանայեն այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում բանակ չեն տանում
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերըTeam-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
ՀԺՄ-ը և լրագրողական մի շարք կազմակերպություններ դատապարտել են պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի պահվածքը ԶԼՄ ներկայացուցչի նկատմամբՀԺՄ-ը և լրագրողական մի շարք կազմակերպություններ դատապարտել են պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի պահվածքը ԶԼՄ ներկայացուցչի նկատմամբ
Սահմանվել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիքՍահմանվել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
ԱԺ պատգամավոր. Ռուսական խաղաղապահ զորախմբի Արցախից հեռանալն ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումը մեր տարածաշրջանումԱԺ պատգամավոր. Ռուսական խաղաղապահ զորախմբի Արցախից հեռանալն ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումը մեր տարածաշրջանում
ԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանել է օկուպացված Արցախից Ռուսաստանի խաղաղապահների դուրս բերումըԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանել է օկուպացված Արցախից Ռուսաստանի խաղաղապահների դուրս բերումը
Հայաստանում քննարկել են ֆրանսերենի զարգացմանն ուղղված նախաձեռնություններըՀայաստանում քննարկել են ֆրանսերենի զարգացմանն ուղղված նախաձեռնությունները
Երևանում կայացել են հայ-ֆրանսիական քաղաքական խորհրդակցություններԵրևանում կայացել են հայ-ֆրանսիական քաղաքական խորհրդակցություններ
«Մայր Հայաստան»  շարժումը խստորեն դատապարտում է Սամվել Վարդանյանի դեմ իշխանության արարքը«Մայր Հայաստան»  շարժումը խստորեն դատապարտում է Սամվել Վարդանյանի դեմ իշխանության արարքը
Լիլիթ Շաբոյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղարԼիլիթ Շաբոյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար
ՀԱԿ-ը կոչ է անում վճռականորեն ընդվզել եւ դիմակայել Հայաստանում բռնատիրական կարգերը վերականգնելու փորձերինՀԱԿ-ը կոչ է անում վճռականորեն ընդվզել եւ դիմակայել Հայաստանում բռնատիրական կարգերը վերականգնելու փորձերին
Կարասին. ՌԽԶ-ի դուրս բերումը Լեռնային Ղարաբաղից Փաշինյանի կողմից այդ տարածքն Ադրբեջանի մաս ճանաչելու տրամաբանական հետևանք էԿարասին. ՌԽԶ-ի դուրս բերումը Լեռնային Ղարաբաղից Փաշինյանի կողմից այդ տարածքն Ադրբեջանի մաս ճանաչելու տրամաբանական հետևանք է
Տավուշի մարզի չորս գյուղերն Ադրբեջանին հանձնելու գործընթացը ժամանակավորապես կասեցվել է. քաղաքագետՏավուշի մարզի չորս գյուղերն Ադրբեջանին հանձնելու գործընթացը ժամանակավորապես կասեցվել է. քաղաքագետ
Զատուլին. Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահների գտնվելու անհրաժեշտությունը Զատուլին. Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահների գտնվելու անհրաժեշտությունը "հավասար է զրոյի"
ԱՄՆ Պետդեպարտամենտ. Հայաստանը մտադիր չէ վերսկսել ԵԱՀԿ Վիեննայի փաստաթղթի ամբողջական իրագործումըԱՄՆ Պետդեպարտամենտ. Հայաստանը մտադիր չէ վերսկսել ԵԱՀԿ Վիեննայի փաստաթղթի ամբողջական իրագործումը
ԵԱՀԿ գործող նախագահն ուղեւորվում է Հարավային ԿովկասԵԱՀԿ գործող նախագահն ուղեւորվում է Հարավային Կովկաս
ԱԺ պատգամավորը՝ ԵԽԽՎ-ում. Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի պատմական, մշակութային եւ կրոնական ժառանգությունը չի կարելի կորցնել, եւ այդ հարցը չպետք է անուշադրության մատնվիԱԺ պատգամավորը՝ ԵԽԽՎ-ում. Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի պատմական, մշակութային եւ կրոնական ժառանգությունը չի կարելի կորցնել, եւ այդ հարցը չպետք է անուշադրության մատնվի
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխումԿոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկերՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
ԶԼՄ. սկսվել է օկուպացված Արցախից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացըԶԼՄ. սկսվել է օկուպացված Արցախից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացը
Սամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգման և դաժան վերաբերմունքի վերաբերյալ փաստաբանների հայտարարության փաստի առնչությամբ անհապաղ պետք է քրեական վարույթ նախաձեռնվի. ԹաթոյանՍամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգման և դաժան վերաբերմունքի վերաբերյալ փաստաբանների հայտարարության փաստի առնչությամբ անհապաղ պետք է քրեական վարույթ նախաձեռնվի. Թաթոյան
Փասադենայի հայկական կոալիցիան Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ կանցկացնիՓասադենայի հայկական կոալիցիան Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ կանցկացնի
ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհուրդը Հաագայում կայացած նիստում միաձայն բանաձեւ է ընդունել Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհուրդը Հաագայում կայացած նիստում միաձայն բանաձեւ է ընդունել Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ
Ֆրանսիան խորհրդատվության համար հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանինՖրանսիան խորհրդատվության համար հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին
Տասմագամբետովը հրաժարվել է օգտագործել Տասմագամբետովը հրաժարվել է օգտագործել "սառեցում" հասկացությունը՝ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ
Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրությունՀայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն
Սոբհանի. Տարածաշրջանի երկրների սահմանների անխախտելիության հարցում Իրանի Սոբհանի. Տարածաշրջանի երկրների սահմանների անխախտելիության հարցում Իրանի "կարմիր գծերը" փոփոխություն չեն կրել
Դեսպան. Իրանը չի կարող դեմ լինել սեփական տնտեսական կայունության ամրապնդմանը և Արցախից փախստականների խնդիրների լուծմանն ուղղված Հայաստանի ջանքերինԴեսպան. Իրանը չի կարող դեմ լինել սեփական տնտեսական կայունության ամրապնդմանը և Արցախից փախստականների խնդիրների լուծմանն ուղղված Հայաստանի ջանքերին
Իրանի դեսպանը հավաքական Արեւմուտքին խորհուրդ է տվել հրաժարվել Հայաստանին իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ ներքաշելու փորձերիցԻրանի դեսպանը հավաքական Արեւմուտքին խորհուրդ է տվել հրաժարվել Հայաստանին իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ ներքաշելու փորձերից
ԱԺ պատգամավոր. Հայաստանում գործում է դիմակավորված բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն դաժան ծեծի ենթարկելԱԺ պատգամավոր. Հայաստանում գործում է դիմակավորված բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն դաժան ծեծի ենթարկել
ԱԱԾ-ը և ՔԿ-ը խուզարկություններ են իրականացնում Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկումԱԱԾ-ը և ՔԿ-ը խուզարկություններ են իրականացնում Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում
Զինկոմը բժշկական կենտրոնի տնօրենի հետ համատեղ կեղծ ախտորոշումներ է «վաճառել» զորակոչիկներինԶինկոմը բժշկական կենտրոնի տնօրենի հետ համատեղ կեղծ ախտորոշումներ է «վաճառել» զորակոչիկներին
ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանում սկսվել են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներըՄԱԿ արդարադատության միջազգային դատարանում սկսվել են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումները
Փորձագետ. Հայաստանի գործող իշխանությունները ստում են՝ նշելով Բաքվին անարժանապատիվ զիջումների այլընտրանքի բացակայությունըՓորձագետ. Հայաստանի գործող իշխանությունները ստում են՝ նշելով Բաքվին անարժանապատիվ զիջումների այլընտրանքի բացակայությունը
ԻՊ թիկունքում կանգնած է եղել և կանգնած է Թուրքիան. ԱԺ պատգամավորԻՊ թիկունքում կանգնած է եղել և կանգնած է Թուրքիան. ԱԺ պատգամավոր
Փակեք Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ քննարկումները․Էդմոն Մարուքյանի կոչըՓակեք Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ քննարկումները․Էդմոն Մարուքյանի կոչը
Թաթոյանը զուգահեռներ է անցկացրել Հայաստանի ներկայիս իշխանությունների և Թուրքիայի գործողությունների միջև՝ Հայոց ցեղասպանության ժխտման հարցումԹաթոյանը զուգահեռներ է անցկացրել Հայաստանի ներկայիս իշխանությունների և Թուրքիայի գործողությունների միջև՝ Հայոց ցեղասպանության ժխտման հարցում
ՔԿ. Հասարակական տրանսպորտում ՔՊ խմբակցության պատգամավորին վիրավորած քաղաքացին ձերբակալվել էՔԿ. Հասարակական տրանսպորտում ՔՊ խմբակցության պատգամավորին վիրավորած քաղաքացին ձերբակալվել է
ReflectSpace պատկերասրահում բացվում է ReflectSpace պատկերասրահում բացվում է "Առաջ, հետո. մտորումներ Հայոց ցեղասպանության մասին" ցուցահանդեսը
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանը քննադատել է Ռուսաստանին և ՀԱՊԿ-ինԳԴՀ-ում ՀՀ դեսպանը քննադատել է Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին
Իշխանական պատգամավոր. Հայաստանը ժողովրդավարական է, թե՝ ոչ, Freedom House-ը չի որոշում Իշխանական պատգամավոր. Հայաստանը ժողովրդավարական է, թե՝ ոչ, Freedom House-ը չի որոշում 
Փաշինյանն ակնկալում է առաջիկայում Իռլանդիայի նոր վարչապետի հետ հանդիպում և համագործակցության ընդլայնում Երևանի և Դուբլինի միջևՓաշինյանն ակնկալում է առաջիկայում Իռլանդիայի նոր վարչապետի հետ հանդիպում և համագործակցության ընդլայնում Երևանի և Դուբլինի միջև
Ղազախստանի նախագահին ներկայացվել են Մատենադարանում պահվող հայերեն եւ օտարալեզու, այդ թվում՝ հայատառ ղփչաղերեն ձեռագրերըՂազախստանի նախագահին ներկայացվել են Մատենադարանում պահվող հայերեն եւ օտարալեզու, այդ թվում՝ հայատառ ղփչաղերեն ձեռագրերը
ՔՊ քարտուղար. ՔՊ քարտուղար. "Ցեղասպանություն" բառից հրաժարվելու հարց մեր օրակարգում չկա
Հայաստանի քննչական կոմիտեն հերքում է վարկածը, թե՝ ՊՆ Հայաստանի քննչական կոմիտեն հերքում է վարկածը, թե՝ ՊՆ "Ուրալի" վթարը հրահրված է եղել կրակոցներով
ՀՀ նախագահը պատմական է համարել Ղազախստանի առաջնորդի այցը ԵրևանՀՀ նախագահը պատմական է համարել Ղազախստանի առաջնորդի այցը Երևան
Ադրբեջանը, այսպես կոչված, «բնապահպանական մտահոգությունները» օգտագործում է որպես գործիք՝ քաղաքական դրդապատճառներովԱդրբեջանը, այսպես կոչված, «բնապահպանական մտահոգությունները» օգտագործում է որպես գործիք՝ քաղաքական դրդապատճառներով
Երևանն ու Աստանան դարձան քույր քաղաքներԵրևանն ու Աստանան դարձան քույր քաղաքներ
Արեւելագետ. Իրանն Իսրայելին պատասխանեց ասիմետրիկ՝ դրանով իսկ բարձրացնելով էսկալացիայի նշաձողը Մերձավոր ԱրեւելքումԱրեւելագետ. Իրանն Իսրայելին պատասխանեց ասիմետրիկ՝ դրանով իսկ բարձրացնելով էսկալացիայի նշաձողը Մերձավոր Արեւելքում
Տոկաև. Աստանան պատրաստ է հարթակ առաջարկել Երևանի և Բաքվի բանակցությունների համարՏոկաև. Աստանան պատրաստ է հարթակ առաջարկել Երևանի և Բաքվի բանակցությունների համար
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով
Դաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններումԴաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններում
Քաղաքական գործիչ. ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ դաշինքի խզումը և Երևանի կողմնորոշումը դեպի Արևմուտք կարող է կործանարար լինել Հայաստանի համարՔաղաքական գործիչ. ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ դաշինքի խզումը և Երևանի կողմնորոշումը դեպի Արևմուտք կարող է կործանարար լինել Հայաստանի համար
Քաղաքական գործիչ. հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի պատերազմի և ՀՀ վարչապետի հրաժարականի միջևՔաղաքական գործիչ. հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի պատերազմի և ՀՀ վարչապետի հրաժարականի միջև