Ռուս-վրացական սահմանում գտնվող ՙՎերին Լարս՚ հսկիչ անցակետը կարող է անցնել աշխատանքի շուրջօրյա ռեժիմի: Այդ մասին ասվում է ՙՌուսաստանի և Հայաստանի միջև պարենային ապրանքների ներմուծման և արտահանման կարգավորման, ինչպես նաև դրանց անվտանգության ապահովման համար պետական միջոցների ծախսման նկատմամբ Հայաստանի Հանրապետության Վերահսկիչ պալատի և Ռուսաստանի Դաշնության Հաշվիչ պալատի համատեղ վերահսկողության արդյունքների վերաբերյալ՚ հաշվետվությունում:
ՀՀ Վերահսկիչ պալատի և ՌԴ Հաշվիչ պալատի համատեղ ուսումնասիրությունում առաջարկվում է աշխատանքի շուրջօրյա ռեժիմ սահմանել ՙՎերին Լարս՚ հսկիչ անցակետում և ավելացնել անձնակազմի թվաքանակը, ինչը ծախսերի նվազեցման և ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ներմուծման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակ է հետապնդում: