Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի հերթական խախտումը
թանկ է նստել Բաքվի վրա:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է ԼՂՀ նախագահի
մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը, դեկտեմբերի 11-ի` լույս 12-ի գիշերը շփման
գծում արձանագրվել է հակառակորդի աննախադեպ ակտիվություն, որն առանձին դեպքերում ղարաբաղյան
դիրքերը գնդակոծել է նռնականետերից:
Հաղորդվում
է, որ ԼՂՀ պաշտպանության բանակի առաջնային ստորաբաժանումների պատասխան գործողությունների արդյունքում
ադրբեջանական զինված ուժերում կան զոհեր: Հայկական կողմում կորուստներ չկան: