Հանրապետության տարածքում մարտի 31-ի և ապրիլի 1-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Տավուշում, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է ջերմաստիճանի անկում` գիշերը օդում մինչև -4 ...-6 աստիճան, հողի մակերևույթին` -5...-7 աստիճան ցուրտ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայութունը, մարտի 31-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, մարտի 31-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում` ամպրոպ, ապրիլի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:Քամին հյուսիս-արևմտյան` 9-14 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 1-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով, 2-ին կբարձրանա 3-5 աստիճանով: Երևանում մարտի 31-ի գիշերը հնարավոր է ձյուն , 31-ին` ցերեկը, ապրիլի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: