Դեկտեմբերի 10-ին` առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում, 4 դիմակավորված անձինք հարձակվել են ազատամարտիկ Սուրիկ Սարգսյանի վրա և դաժան ծեծի ենթարկել նրան:
Սարգսյանը պատմել է, որ հարձակվողները ներկայացել են որպես Մհեր Սեդրակյանի մարդիկ /իշխող կուսակցությունից պատգամավոր-խմբ./: Ավելի վաղ ազատամարտիկը վիրավորական հայտարարություններ էր արել Սեդրակյանի հասցեին, ով վերջերս հայտարարել էր, որ ղարաբաղյան պատերազմում Հայաստանը ՙհաղթել է ռուսների շնորհիվ՚:
Սարգսյանը, սակայն, գտնում է, որ Մհեր Սեդրակյանի անվան հիշատակումն իրեն ապակողմնորոշելու նպատակ է հետապնդել: ՙՄիայն Սերժ Սարգսյանն է ընդունակ հանցախմբեր ստեղծել երկրում, որոնք հաշվեհարդար են տեսնում: Եկողները խելոք կլինեն սրանից հետո պարզապես մեզ սպանեն, որովհետև բոլորի մամաներին անգամ գտնելու ենք: Ոչ ոք չի մարսելու՚,- Նախախորհրդարանի հետ զրույցում նշել է ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ ծեծի են ենթարկվել ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանը և Ռազմիկ Պետրոսյանը: Նրանք բոլորը բազմիցս հանդես են եկել Հայաստանի իշխանությունների գործողությունների առնչությամբ խիստ գնահատականներով: