ԱՄՆ վարչակազմը, չնայած Ռուսաստանի հետ առկա տարաձայնություններին, պատրաստ է երկու երկրների միջև համագործակցության տարբեր հարցերի շուրջ: Այդ մասին հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը, ում խոսքերը վկայակոչում է ՙԱմերիկայի ձայնը՚:
ՙՄենք ձգտում ենք հնարավորինս գործուն կերպով համագործակցել Ռուսաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի հնարավորինս լայն շրջանակի շուրջ, լինեն դրանք երկկողմ հարաբերություններին առնչվող կամ տարածաշրջանային հարցեր, ինչպիսին է, օրինակ, իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, կամ` գլոբալ հարցեր, ինչպիսիք են Իրանը, Աֆղանստանը, Սիրիան և այլն: Միևնույն ժամանակ մենք մտադիր ենք միանգամայն հստակ և բացահայտ կերպով հայտարարել մեր դիրքորոշման մասին տարաձայնությունների դեպքում, որոնք գոյություն ունեն, մասնավորապես, Ռուսաստանում մարդու իրավունքների, ժողովրդիավարության որակի, ինչպես նաև Սիրիայում առկա իրավիճակի և այլ հարցերի առնչությամբ՚, - ընդգծել է Նուլանդը: