2014 թվականի հունվարի 8-ից 14-ը «Շեն Հոլդինգ»-ը մասնակցել է
Գերմանիայում` մասնավապես Ֆրանկֆուրտում և Հանովերում կայացած երկու միջազգային
ցուցահանդեսներին` «Heimtextil»-ին և «Domotex»-ին: Այս մասին ԱրմԻնֆո
գործակալությանը տեղեկացրել է հոլդինգի կորպորատիվ քարտուղար Աննա Վարդանյանը: Նրա
խոսքերով, ցուցահանդեսներին մասնակցելու շնորհիվ ընկերությունը կարողացավ
գործընկերային հարաբերություններ հաստատել տեքստիլ արդյունաբերության և հատակային
ծածկերի համաշխարհային արտադրողների հետ:
Աղբյուրի համաձայն,
միջազգային երկու ամենամյա ցուցահանդեսներին մասնակցել են համաշխարհային
արտադրողներ, որոնք հանդիսանում են հոլդինգի գործընկերները, մասնավորապես, Zambaiti Parati, Marburg, Erismann,
Yebane, Gemini Padana, Angelo Carillo, Ifi, ZogoMetal ընկերությունները:
«Այդ ցուցահանդեսների շնորհիվ
հոլդինգի խանութները, մասնավորապես, «Շեն Տեքստիլը» և «Շեն Դեկորը» գործնականում
ամբողջովին կհամալրեն և էապես կընդլայնեն տան համար նախատեսվող բրենդային
ապրանքների տեսականին»,- նշել է կորպորատիվ քարտուղարը` ճշգրտելով, որ «Շեն
Հոլդինգ»-ը նշված ցուցահանդեսներին մասնակցում է վեցերորդ անգամ
անընդմեջ: Հոլդինգի կազմում են այնպիսի ճանաչելի բրենդներ, ինչպիսիք են «Շեն
Տեքստիլը», «Շեն Դեկորը» և «Շեն Դիզայնը»:
Հիշեցնենք, որ «Շեն Հոլդինգ» - ը զբաղվում է
շինանյութերի, այդ թվում` ներկերի, լաքերի, շինարարական չոր շաղախների, ինչպես նաև
բետոնային բլոկների, ապրանքային բետոնի ու մայթային սալիկների արտադրութամբ և
իրացմամբ: Ընկերությունն ակտիվ արտադրական գործունեություն է ծավալում նաև
Վրաստանում: Ներկայումս հոլդինգն ակտիվորեն աշխատում է սեփական հումքային բազայի
ձևավորման վրա` տիրապետելով տարածաշրջանի ամենախոշոր գիպսային հանքավայրին:
Ներկայումս «Շեն Հոլդինգ»՚ ՓԲԸ
ձեռնարկություններում աշխատում է մոտ 500 մարդ: Հիշեցնենք, որ «Շեն
Կոնցեռն»- ը հիմնադրվել է 1995 թվականին: 2012 թվականի վերջին ընկերությունը
վերակազմավորվեց՝միավորելով Huntsman Building Products ընկերությունը և
«Շեն Գրուպ» ՓԲԸ-ն, որից հետո վերանվանվեց «Շեն Հոլդինգ» - ի :