ՙԱզատություն՚ կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է իր կայքը, որում ներկայացված է նրա տնտեսական ծրագիրը:
ՙԲարեկամներ։ Կարող եք այցելել www.bagratyanpresident.am կայքը և ծանոթանալ իմ նախընտրական տնտեսական ծրագրի հետ՝ ՙԸնդամենը 100 քայլ մինչև սոցիալական արդարություն՚։ Բացի այդ, շուտով կայքում կլինեն նաև արտաքին քաղաքականության ուրվագծերը և ՀՀ քաղաքական բարեփոխումների կոնցեպտները։ Վերը նշված տնտեսական ծրագիրը ես համարում եմ այն ձեռնոցը, ինչը նետում եմ իշխանությանը։ Այն ծրագիր է բառի բուն իմաստով. կարգախոսների կամ ցանկությունների շարան չէ, կոնցեպրիա չէ, ծրագրային դրույթներ չէ։ Այն սահմանափակ ժամանակի և ռեսուրսների մեջ գործուղությունների համակցություն է, ելքային կոնկրետ արդյունքներով։
Նշժվում է, որ առաջիկայում կտպագրվի դրա գրքույկային տարբերակը, կլինի պաշտոնական շնորհանդես։ Այնպես որ ծրագրում որոշակի, ոչ շատ էական, փոփոխություններ կլինեն։ ՙՇնորհակալություն եմ հայտնում ընկերներիս և ուսանողներիս, թանկագին դիտողությունների համար։ Իշխանությունը չներկայացնող թեկնածուներին՝ խնդրեմ եթե դուք էլ ինձ տրամադրեք ձեր ծրագրերը (կրկնում եմ, սահմանափակ ժամանակի ու ռեսուրսների մեջ մակրոտնտեսական գործունեության պլան, այլ ոչ թե պարզապես ցանկություններ), ապա մեծ հաճույքով կմասնակցեմ ցանկացած բանավեճի՚,- գրել է Բագրատյանը։