Հարկ է նշել, որ
Տնօրենների Խորհրդի կողմից ընդունված որոշումները հանդիսանում են ՙՇեն Հոլդինգի՚
կորպորատիվ կառավարման բարելավման և տեղեկատվական թափանցիկության բարձրացման
վերաբերյալ առաջարկների փաթեթի մասը: Առաջարկների փաթեթը մշակել է Միջազգային
Ֆինանսական Կորպորացիան (IFC), ՙԿորպորատիվ կառավարման կենտրոնի՚ հետ համատեղ:
Հոլդինգի մամուլի
ծառայության տվյալներով, Տնօրենների Խորհուրդը Սամվել Բեգլարյանին միաձայն
պահպանեց հոլդինգի Վարչության նախագահի պաշտոնում: Օրակարգի երկրորդ հարցը
հոլդինգի Տնօրինության ¥Կոլեգիալ գործադիր մարմնի¤ ձևավորումն էր: Խորհրդի
որոշմամբ հաստատվեց Տնօրինության կազմը` 3 պաշտոնատար անձանցից, ի դեմս` գլխավոր
գործադիր տնօրենի ¥հաստատվեց Պապ Բադալյանը¤, ֆինանսական տնօրենի ¥Ռուդիկ
Պողոսյան¤ և HR-մենեջերի ¥Սյուզաննա Ենգիբարյան:
Տնօրենների Խորհրդի
մյուս որոշմամբ ԱնՆա Վարդանյանը հաստատվեց Կորպորատիվ Քարտուղարի պաշտոնում ¥համատեղելով
հոլդինգի ռազմավարական զարգացման Վարչության ղեկավարի պաշտոնը¤: Կորպորատիվ
քարտուղարը, ինչպես նշել են հոլդինգում, գործողությունների պլան կմշակի կորպորատիվ
կառավարման բարելավման ուղղությամբ, ինչպես նաև կհամակարգի և կվերահսկի
ընկերությունում կորպորատիվ կառավարման լավագույն փորձի ներդրման հետ կապված բոլոր
գործընթացները:
Օրակարգի չորրորդ
հարցով Տնօրենների Խորհրդը հաստատեց ներքին իրավական ակտերի փաթեթը, որոնցով
որոշվում են կորպորատիվ կառավարման ստանդարտները: Այսպիսով, հոլդինգն ընդունեց
կորպորատիվ կառավարման Օրենսգիրքը, կորպորատիվ էթիկայի Օրենսգիրքը, հաստատեց
Կորպորատիվ քարտուղարի պարտականությունները, ռիսկերի կառավարման կանոնակարգը,
ինչպես նաև շահագրգիռ աձանց մասնակցությամբ գործարքների կնքման կարգը:
Օրակարգի վերջին
հարցով Տնօրենների Խորհուրդը հաստատեց ընկերության բաժնետերերի ընդհանուր արտահերթ
ժողովի օրակարգը:
Հիշեցնենք, որ ՙՇեն
Կոնցեռն՚- ը հիմնադրվել է 1995 թվականին: Միավորվելով Huntsman Building Products
ընկերության հետ, ՙՇեն Կոնցեռն՚-ը վերակառուցվեց ՙՇեն Հոլդինգի՚, որի կազմում
այսօր ընդգրկված են ՙՇեն Կոնցեռն՚-ը, Huntsman Building Products-ը, ՙՇեն րուպ՚
ՓԲԸ-ն: