Հայ-գերմանական ֆինանսական գործակցության շրջանակում դեկտեմբերի 9-ին ՀՀ կենտրոնական բանկի և Գերմանիայի Դաշնության KfW զարգացման բանկի միջև կնքվել են ՙՀՀ գյուղատնտեսության ոլորտի աջակցման՚ վարկային ծրագրի երկրորդ փուլի վարկային և դրամաշնորհի պայմանագրերը:
Հատկացվող 15 մլն Եվրո վարկով ՀՀ բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով կվարկավորվեն ՀՀ գյուղատնտեսության ոլորտի փոքր և միջին ձեռնարկությունները: Միջոցների մի մասը կուղղվի ՙՀՀ գյուղատնտեսության ոլորտի աջակցման՚ ներկայումս գործող ծրագրի շարունակությանը, մյուս մասը` գյուղատնտեսության ոլորտի արժեշղթաների պիլոտային ենթածրագրի ֆինանսավորմանը:
KfW բանկի կողմից հատկացվող դրամաշնորհի գումարը կազմում է 750 հազար Եվրո: Դրամաշնորհի միջոցները նախատեսված են տեխնիկական աջակցության` ծրագրի շահառուներին մատուցվող խորհրդատվական ծառայությունների ֆինանսավորման համար: Տեխնիկական աջակցությունն իրականացնելու է KfW կողմից մրցութային կարգով ընտրված խորհրդատվական ընկերությունը: