Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը հունվարի 16-17-ը կայցելի Հայաստան` նախընտրական գործընթացներին ծանոթանալու նպատակով: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են Երևանում Եվրախորհրդի գրասենյակում, այցի ընթացքում պատվիրակությունը հունվարի 17-ին հանդես կգա մամլո ասուլիսով:
Նախագահական ընտրությունները տեղի կունենան փետրվարի 18-ին: Դրանց կմասնակցեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՙԺառանգություն՚ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ՙԱզգային ինքնորոշում՚ միավորման ղեկավար Պարույր Հայրիկյանը, Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը և ՙԱզգային համաձայնություն՚ կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: