Անկարան ցանկանում է հայ-թուրքական արձանագրությունների վավերացում: Այդ մասին Երևանում լրագրողներին հաղորդել է ԵԽԽՎ թուրքական պատվիրակության ղեկավար Նուրսուլա Մեմեչանը: Այդուհանդերձ, նա այդպես էլ չի պատասխանել լրագրողների այն հարցին, թե ապա ինչու Անկարան չի վավերացնում այդ փաստաթղթերը: Նա սոսկ համոզմունք է հայտնել, որ Թուրքիայի խորհրդարանի օրակարգից հանված հայ-թուրքական արձանագրությունները կվերադարձվեն: ՙԵս կարծում եմ, որ կհաջողվի կարգավորել ոչ միայն հայ-թուրքական, այլև հայ-ադրբեջանական հարաբերությունները՚, - հայտարարել է պատգամավորը: