Սիրիահայերը հետապնդումների են ենթարկվում
իսլամական ապստամբների կողմից և ստիպված են հեռանալ երկրից: Այդ մասին գրում է The
Independent-ի մերձավորարևելյան թղթակից Ռոբերտ Ֆիքսը:
Հոդվածագիրը
նշում է, որ հայերը, ինչպես և Սիրիայի մյուս քրիստոնյաները, Բաշար Ասադի դեմ
հեղափոխության կողմնակից չեն` թեև նրանց դժվար է համարել նրա կողմնակից:
«Ցեղասպանությունը վերապրած և Սիրիայում ապաստան գտած հայերի սերունդները դարձյալ
ստիպված են փախչել Լիբանան, Եվրոպա և Ամերիկա», - գրում է նա: Ֆիքսը նաև նշում է,
նոր պատերազմի ընթացքում վնասվել է Դեր-էզ-Զորում հայ զոհերի հիշատակին նվիրված հայկական վանքը, որի դամբարանը, թվում էր, վերջին հանգրվան է Ցեղասպանության
զոհ դարձած հայերի մասունքների համար: