ԲնապահպաններըԳլխավոր դատախազությանը կոչ են անում զբաղվել Թուխմանուկ հանքավայրի մշակման լիցենզիայով:
Ինչպես այսօր կայացած մամուլի ասուլիսում նշել է ՙԷկոլոգիական ակադեմիա՚ ՀԿ նախագահ Գրետա Գաբրիելյանը, համաձայն 2005 թվականի ընդերքի օգտագործման թույլտվության, հանքավայրը պետք է բաց եղանակով մշակվեր 2 տարի, որից հետո լեռնահումքային ընկերությունը պետք է ներկայացներ նոր նախագիծ և անցներ հանքավայրի փակ մշակմանը: Չնայած այդ պահանջին, ՙՄերո Գոլդ՚ ընկերությունը (Global Gold Mining-ի դուստրը), բնապահպանների կարծիքով, կասկածելի ձևերով երկարաձգել է բաց մշակման լիցենզիան:
Գաբրիելյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ 2012 թվականի դեկտեմբերի 28-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը ՙՄերո Գոլդ՚ ընկերությանը տրամադրվել է լեռնահատկացման ակտ, որտեղ նշված է հանքավայրի բաց մշակման մասին: Ըստ փորձագետի, դա արվել է անօրինական ճանապարհով, քանի որ նման ակտ չի կարող տրամադրվել առանց օրենքով նախատեսված ընթացակարգերի: Ըստ Գաբրիելյանի, երկու տարում Թուխմանուկի բաց հանքավայրում չեն իրականացվել հասարակական և փորձագիտական քննարկումներ և լսումներ: Բացի այդ, 2005 թվականից մինչ օրս բացակայում են հանքավայրը բաց եղանակով մշակելու անհրաժեշտ իրավական հիմքերը: Այդ կապակցությամբ էլ բնապահպանները ՀՀ Գլխավոր դատախազությանը և Ազգային անվտանգության ծառայությանը կոչ են անում զբաղվել ստեղծված իրավիճակով:
Հիշեցնենք, որ տարեսկզբին բնապահպանների հասարակական ալյանսը և Հայաստանի կանաչների միությունը բաց նամակ էին հղել Global Gold Mining-ի ղեկավար Վան Կրիկորյանին, պահանջելով դադարեցնել ընկերության գործունեությունը Հայաստանում և փոխհատուցել հանրապետությանը պատճառված տնտեսական վնասները: Նշվում է, որ թունավոր թափոնները լցվում են Գետիկ գետակը, իսկ այնուհետև` Քասախ, Հրազդան և Արաքս գետերը: Այսինքն, Թուխմանուկ հանքավայրի մշակումը սպառնում է ոչ միայն մերձակա Մելիք գյուղին, այլ ողջ Արարատյան դաշտավայրին: Բացի այդ, քամին տարածում է այդ թափոնները, աղտոտելով արոտավայրերն ու վարելահողերը:
Ավելի վաղ, ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում Global Gold Mining-ի հայկական մասնաճյուղի ղեկավար Աշոտ Պողոսյանը նշել էր, որ առաջադրված բոլոր մեղադրանքներն էլ անհիմն են: Նրա խոսքերով, Թուխմանուկ հանքավայրի տարածքում և շրջակայքում մշտապես իրականացվում բնապահպանական մոնիտորինգ, անկախ փորձագետների մասնակցությամբ: Ապրիլին ՀՀ բնապահպանության նախարարությունը բացասական փորձագիտական եզրակացություն էր տվել ՙՄերո Գոլդ՚ ընկերության նախագծի կողմից շրջակա միջավայրի ազդեցությանը, Թուխմանուկ հանքավայրում հաշվով երրորդ պաչամբարի շինարարության կապակցությամբ: