ՙԱրմենՏել՚ ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է 3G-ծածկույթի ընդլայնման մասին Հայաստանի հյուսիսում գտնվող սահմանամերձ բնակավայրերում: 2013թ-ի հոկտեմբեր ամսից 3-րդ սերնդի, այդ թվում նաև 3G բջջային ինտերնետ ծառայությունները հասանելի են Լոռու մարզի Միխայլովկա և Պրիվոլնոյե համայնքների բնակիչներին:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից, ժամանակակից 3G-ալեհավաքների տեղադրման արդյունքում 3G-ծածկույթն ընդլայնվել է 100 քմ. կիլոմետրով, իսկ Beeline 3G ինտերնետն այսուհետ հասանելի կլինի երկու համայնքների ավելի քան 1000 բնակչի:
ՙՄենք կատարելագործում ենք բջջային ցանցը և ձգտում ապահովել բջջային կապով և ինտերնետով մեր յուրաքանչյուր բաժանորդի՝ անկախ նրա գտնվելու վայրից: Beeline մատչելի և հարմար կապն օրեցօր ավելի է ընդլայնում իր աշխարհագրությունն՝ օգնելով մարդկանց միշտ լինել կապի մեջ և օգտվել գերարագ 3G բջջային ինտերնետից՚, - նշել է ՙԱրմենՏել՚ ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
ՙԱրմենՏել՚ ընկերությունը 2013թ-ի օգոստոս ամսին իրականացրել է բջջային ցանցի ընդլայմանն աշխատանքներ Սյունիքի մարզում, ինչի արդյունքում ծածկույթն ավելացել է 22 քմ. կիլոմետրով, իսկ Խնածախ և Վաղատուր համայնքների բնակիչները ստացել են հնարավորություն օգտվելու Beeline բջջային կապից և 3G ինտերնետից: