ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն
Մովսիսյանի դեմ, ով մասնակցել է ռուսական կողմից հետ բանակցություններին,
անհրաժեշտ է հարուցել քրեական գործ: Այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում
նման կարծիք է արտահայտել Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ
Սարգսյանը:
Քաղաքական գործիչը նշել է,
որ պայմանագրերի տվյալներին ծանոթանալուց հետո իր մոտ ստեղծվեց այնպիսի
տպավորություն, ասես դրանք կազմել է ռուսական կողմը, իսկ հայ պաշտոնյաներն անգամ
չեն էլ կարդացել և դժվարացել են անգամ որևէ փոփոխություն կատարել, որպեսզի
փաստաթուղթը գոնե մի փոքր համապատասխաներ Հայաստանի շահերին: «Դատախազությունը
պետք է քրեական գործ հարուցի նախարարի և ողջ կառավարության դեմ, քանի որ նրանք
հսկայական պարտք են կուտակել, միաժամանակ այդ փաստը թաքցնելով հասարակությունից,
կամ էլ, այդ անգործունակ կառավարությունը պետք է հրաժարական տա»,-հայտարարել է
գլխավոր դեմոկրատը:
Իր հերթին, «Ազատ
դեմոկրատներ» կուսակցության անդամ Անուշ Սեդրակյանն ընդգծել է, որ «գազային
համաձայնագրերը» կասկածի տակ են դնում Հայաստանի ոչ միայն էներգետիկ
անկախությունը, այն նաև պետության սուվերենությունը: «Հայաստանի իշխանությունները
մտադրաբար երկիրը տանում են դեպի ինքնաոչնչացում, արտաքին քաղաքական ավելի վատթար
ուղին` Մաքսային ՄԻությունն ընտրելուց հետո նրանք սկսել են քաղաքացիների լիակատար
թալանի գործընթացը»,-նշել է նա: Ընդ որում, նա նաև կանխատեսել է, որ 2014 թվականին
ՄՄ-ը կփլուզվի, իսկ Հայաստանը «կազատագրվի»:
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային
ժողովը դեկտեմբերի 23-ի արտահերթ նիստում 77 «կողմե, ոչ մի «դեմե և «ձեռնպահե
ձայնով վավերացրել է «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի առքուվաճառքի պայմանների և
հետագա գործունեության մասին հայ-ռուսական միջկառավարական համաձայնագիրը: ՀԱԿ,
«Ժառանգությունե, ՀՅԴ և ԲՀԿ խմբակցությունները բոյկոտել են քվեարկությունը:
Ավելին, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին հաջողվել է
գողանալ մի շարք իշխանամետ պատգամավորների քվեարկության քարտերը, ինչի արդյունքում
ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահնամյանն ստիպված է եղել ձեռքով քվեարկություն անցկացնել:
Հաշվիչ հանձնաժողովի 7 անդամներից 4-ն ի նշան բողոքի չի մասնակցել քվեարկությանը և
հրաժարվել է ստորագրվել ամփոփիչ փաստաթուղթը: ՀԱԿ, «Ժառանգություն», ՀՅԴ և ԲՀԿ ոչ
իշխանամետ կուսակցությունները Սահմանադրական դատարանում կբողոքարկեն Ռուսաստանի
հետ «գազային համաձայնագրերիե վավերացման շուրջ քվեարկության արդյունքները: