ԵԱՀԿ
ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը Բաքվում ընթացող
հանդիպման ժամանակ Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել բանակցություններ սկսել
Ստեփանակերտի հետ, հաղորդում է ԱՊԱ-ն:
Գեղամյանի
ասելով, հենց անմիջականորեն ԼՂՀ հետ երկխոսությունը կարող է նպաստել
հակամարտության կարգավորմանը: Գեղամյանը նշել է, որ կարգավորման հիմքում պետք է
ընկած լինի ժողովուրդների ինքնորոշման իրավունքի
սկզբունքը: