Պրն. Ուրիխանյան, ԲՀԿ-ն աջակցել է ԵՏՄ-ին Հայաստանի անդանակցությանը: Որքանո±վ է այդ որոշումը հիմնավորված այսօր`ռուսական տնտեսությունում դրամատիկ իրավիճակի պայմաններում:
Ռուսաստանի տնտեսությունում դժվարությունները եղել են միշտ, հիմա էլ կան և հետագայում էլ կլինեն: Խոսելով Եվրասիական տնտեսական միությանը մեր երկրի անդամակցության մասին`պետք է հաշվի առնել մի շարք հանգամանքներ, մասնավորապես`սեփական անվտանգությունն ապահովելու Հայաստանի իրական հնարավորությունները: Ես հաճախ եմ հանդիպում եվրոպացի գործընկերների հետ և պետք է նշեմ, որ երբ խոսքը վերաբերում է անվտանգության հարցերին, եվրոպացիները լայն ժպիտով են պատասխանում դրանց: Միակ ուժային կենտրոնը, որը պատրաստ է իր վրա վերցնել այդ խնդիրը, Ռուսաստանն է:
Էլ չեմ խոսում ԵՏՄ-ին անդամակցության տնտեսական բաղադրիչի մասին: Դա թե’ էներգետիկ ոլորտում համագործակցությունն է, թե’ էներգապաշարների գները, թե’ շատ այլ գործոններ, օրինակ`170-միլիոնանոց եվրասիական շուկա հայկական ապրանքների արտահանման հնարավորությունը: Չմոռանանք նաև Ռուսաստանում աշխատող և տրանսֆերտների կայուն հոսք ապահովող մեր հայրենակիցների մասին: Ռուսաստանում աշխատող մեր համաքաղաքացիներին համապատասխան կարգավիճակով ապահովելը, միգրացիոն խնդիրների լուծումը կարևոր գործոն էին`հօգուտ ԵՏՄ-ին անդամակցման: Միաժամանակ միջազգային գործընթացները, այդ թվում`Ձեր հիշատական բարդությունները ռուսական շուկայում, չեն կարող չանդրադառնալ Հայաստանի ներսում տիրող իրավիճակի վրա:
Եվ որքանո±վ է ՀՀ կառավարությունը պատրաստ դրանց:
Դա ավելի շուտ հռետորական հարց է, քանի որ մենք տեսնում ենք, որ երկրի ղեկավարության ձեռնարկած միջոցներն ակնհայտորեն համարժեք չեն գոյություն ունեցող մարտահրավերներին: ՙԲարգավաճ Հայաստանը՚ բազմիցս քննադատել է ղեկավարության տնտեսական քաղաքականությունը: Այսօր առաջին հերթին անհրաժեշտ է զարգացնել տնտեսության իրական հատվածը, իսկ կառավարության գործողությունները հաճախ իրավիճակային բնույթ են կրում: Այս պայմաններում լուրջ մտավախություններ ունեմ, որ գնաճի միտումը շարունակվելու է, և գնալով ավելի շատ քաղաքացի իր վրա կզգա տնտեսական և քաղաքական լճացման ՙհմայքները՚:
Խոսենք ներքաղաքական գործընթացների մասին: Ո±ր փուլում է հիմա գտնվում համաժողովրդական շարժման շտաբերի ձևավորումը:
ՀՀ ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների եռյակի նախաձեռնած`համաժողովրդական շարժման կառույցների ձևավորման գործընթացն այդքան նկատելի ու այդքան հաճելի չէ բողոքական ընտրազանգվածին, որքան զանգվածային ակցիաները, հանրհավաքները և երթերը, սակայն այդ շտաբերի ձևավորումն անհրաժեշտություն է: Այդ խնդրի լուծումն անհամեմատ մեծ ռեսուրսներ, մեծ կազմակերպվածություն է պահանջում, քան հրապարակային միջոցառումների անցկացումը: Շտաբերի ձևավորումն անշնորհակալ գործ է, քանի որ այն որոշ չափով հասարակայնության աչքից հեռու է: Բայց դա այն հիմքն է, որի վրա հենվելու է շարժումը, եթե մենք ցանկանում ենք վերջնական նպատակի հասնել: Իսկ վերջնական նպատակը համակարգային բարեփոխումներն են երկրի քաղաքական և տնտեսական կյանքում, իշխանափոխությունը:
Խոսելով իշխանափոխության մասին`ԲՀԿ-ն նախընտրում է լռել նախագահի հրաժարականի մասին: Որքանո±վ է հնարավոր իշխանափոխությունը`առանց այդ իշխանության գլխավոր գործող անձի փոփոխման:
Մենք արդեն նախանշել ենք համակարգային իշխանափոխության մեր գերակայությունը`առանց որևէ սահմանափակման և բացառությունների: Բոլոր այն մարդիկ, պաշտոնատար անձինք, ովքեր չեն կարող տնտեսական աճ, մեր քաղաքացիների բարեկեցության մակարդակի բարձրացում ապահովել, պետք է կառավարման ղեկը հանձնեն նրանց, ովքեր կարող են լուծել այդ խնդիրը:
Ի±նչ կանի ԲՀԿ-ն, եթե համախոհներն արմատական գործողություններ պահանջեն: Արդյո±ք ծրագրեր կան այդ դեպքում:
ՙԱրմատական գործողությունները՚ առաձգական հասկացություն է: Պետք է հասկանալ, թե ինչ նկատի ունենք, և ընդհանրապես ի±նչ նպատակ են հետապնդում այդ գործողությունները:
Օրինակ` երթ դեպի Բաղրամյան 26...
Նման միջոցները չպետք է ինքնանպատակ լինեն: Կարծում եմ, որ քաղաքական և պետական համակարգի բարեփոխման, իշխանափոխության ցանկացած նախաձեռնություն ձախողման դեպքում սպառնում է շատ ավելի ծանր հետևանքներով: Հետևաբար`եռյակի գործողությունները պետք է կշռադատված և մտածված լինեն: