Վաղը Երևանի Տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը լրագրողների Ամանորյա ընդունելություն է կազմակերպում Ազգային ժողովում, Facebook-ի իր նման գրառում է արել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
ՙԿարծում եմ՝ պարոն Աբրահամյանը նախ պետք է լրագրողներից ներողություն խնդրի երեկ Տնտեսագիտական Համալսարանում տեղի ունեցածի կապակցությամբ և լրագրողների օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու փաստի առիթով (ՔՕ, հոդված 164` նախատեսում է ազատազրկում՝ 3-ից 7 տարի ժամկետով) հանցագործության մասին հաղորդում ներկայացնի ՀՀ ոստիկանություն՚,- ասված է գրառման մեջ:
Հիշեցնենք, որ Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում երեկ նախատեսված էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածուական թեզի պաշտպանությանը: Բուհի ղեկավարությունը հհրաժարվել է ներս թողնել լրագրողներին, ինչի հետևանքով միջադեպ է տեղի ունեցել ուսանողների ակտիվ մասնակցությամբ, ովքեր խիստ ագրեսիվ են պահել իրենց լրագրողների նկատմամբ: