ԵՄ Արևելյան հարևանները հանդիսանում
են Եվրոպայի անբաժանելի մասը, նրանք կիսում են մեր եվրոպական պատմությունը և
մշակույթը և ձգտում են ապահովել իրենց անկախությունը և ապագայում իրենց անկախ
պետությունների բարգավաճումը` արտաքին ճնշումներից և ազդեցությոններից ազատ: ԲելաՊան-ում
տեղադրված հոդվածում նման կարծիք է արտահայտել Մեծ Բրիտանիայի Եվրոպայի գործերով
նախարար Դէվիդ Լիդինգտոնը:
Նա ընդգծել է, որ
ԵՄ Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովում Մոլդովան և Վրաստանը
կնախաստորագրեն Ասոցացման համաձայնագիրը, ինչը կդառնա ԵՄ հետ այդ կարևոր
գործընկերների համագործակցության նոր փուլը, ինչպես նաև նրանց կողմից իրենց վրա
վերցրած պարտավորությունների և նախաձեռնած գործողությունների ճանաչումը, որը նրանց
նախապատրաստում է 21-րդ դարի մարտահրավերների հաղթահարմանը:
«Վիլնյուսում
Ասոցացման համաձայնագիրն ստորագրելու առումով Հայաստանը որոշեց չհետևել Մոլդովայի
և Վրաստանի օրինակին: Դա մեզ համար հիասթափություն էր: Բայց Միացյալ
Թագավորությունը ողջունում է ԵՄ և Հայաստանի հետագա համատեղ գործունեությունը, այդ
երկրում բարեփոխումների գործընթացը շարունակելու համար, առանց արտաքին ճնշումների»,-նշել
է Լիդինգտոնը:
Նա նաև հավելել
է, որ սպասվում է նաև ԵՄ և Ադրբեջանի միջև հարաբերությունների հետագա զարգացում:
«Մենք հուսով ենք, որ ԵՄ և Բելառուսի միջև նույնպես հարաբերությունները հետագայում
կբարելավվեն, ինչը կախված է Բելառուսից: Ես Բելառուսին անընդհատ համոքում եմ
բարեփոխումների անցկացման անհրաժեշտության մասին: ԵՄ դռները մնում են բաց, և դա
մեր ուղերձն է նաև Ուկրաինային»,-հայտարարել է նա: Միևնույն ժամանակ, անգլիացի
դիվանագետը հույս է հայտնել, որ մոտ ապագայում Ուկրաինայի կառավարությունը
կվերսկսի Ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստությունները: Նրա
խոսքերով, ուկրաինական ղեկավարները հայտնվեցին պատմական ընտրության առջև` կամ
միանալ եվրոպական ապագայի երկարաժամկետ հայեցակարգին և գնալ դեպի բարգավաճում և
կայունություն, կամ էլ ժամացույցի սլաքները հետ տալ և մնալ աշխարհի ամենամեծ և
ամենահաջող առևտրի միությունից դուրս:
Միևնույն
ժամանակ, Լիդինգտոնն ընդգծել է, որ Արևելան գործընկերության երկրների բարգավաճումը
և կայունությունը ձեռնտու է բոլորին, իսկ դեպի Արևմուտք բաց դուռը բոլորովին էլ չի
նշանակում, որ դեպի Արևեկք դուռը փակվում է: «Արևելյան գործընկերությունը ձեռնտու
է ինչպես տարածաշրջանի երկրներին, այնպես էլ հարևաններին»,-եզրափակել է նա: