Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքում իրավիճակը կայուն է և հանգիստ, հայտնում է Հալեպի ՙԳանձասար՚ թերթը:
Աղբյուրի համաձայն, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ 1-ինը կապվել է քաղաքի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ`Քեսաբում ավերածությունների վերաբերյալ լրատվամիջոցների տեղեկատվությունը ճշտելու նպատակով: Թերթը նշում է, որ պատասխանատու անձինք հերքել են տեղեկատվությունը`հավաստիացնելով, որ իրավիճակը Քեսաբում կայուն է և հանգիստ:
Նախօրեին ԶԼՄ-ները հայտնել էին, որ Քեսաբի բնակիչների մի մասը, լարված կոնֆլիկտային իրավիճակի պատճառով, ավելի անվտանգ վայրեր են տեղափոխվել: