Անաստաս Միկոյանի բրոնզե արձանը «Կռազի պարկի» ձուլարանից անհետացել է։ Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը: Ձուլարանի աշխատակիցները հավաստիացնում են, որ արձանն իրենց մոտից տարել են. թե ով եւ ուր` հայտնի չէ։
«Միկոյանի արձանը ձուլարանից հանելու մասին տեղեկություն չեն ունեցել ոչ Երեւանի քաղաքապետարանը, ոչ էլ քանդակագործ Գագիկ Ստեփանյանը, ում վստահված էր արձանի ձուլման որակի հսկողությունը», - գրում է թերթը:
Հիշեցնենք,
որ ապրիլի 30-ին Երևանի ավագանու խորհուրդը` ի դեմս ՀՀԿ և ԲՀԿ, հավանություն էր
տվել հայտնի խորհրդային գործիչ Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու նախաձեռնությանը:
Այդ որոշումը վրդովմունք էր հարուցել հանրության շրջանում, որն արտահայտվել էր
մշակույթի նախարարին և Երևանի քաղաքապետարան հղված` արձանի տեղադրման որոշումը
չեղյալ հայտարարելու պահանջով: