ՙԱրմավիան՚ որոշում է կայացրել 2013թ. ապրիլի 1-ից դադարեցնել թռիչքները: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են ընկերության մամլո ծառայությունում:
Նշենք, որ նախօրեին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ղեկավար Արտյոմ Մովսիսյանը նշել էր, որ ՙԱրմավիայի՚ կապիտալին պետության մասնակցության հարցը չի քնարկվում: Բացի այդ, չի բացառվում, որ ավիաընկրության ֆինանսական վիճակը կարող է տանել սնանկացման: Նա հիշեցրել է, որ կառավարության և ՙԱրմավիայի՚ միջև
տասնամյա պայմանագրի գործողության վերջնաժամկետը, որով ընկերությանը տրամադրվել է բոլոր ուղություններով ավիափոխադրումներ իրականացնելու բացառիկ իրավունք, լրանում է 2013 թվականի ապրիլի 22-ին: Մովսիսյանը փաստորեն բացառել է ՙԱրմավիայի՚ հետ նոր պայմանագիր կնքելու հնարավորությունը: Նա հաղորդել է, որ ներկայումս կառավարությոնում ինտենսիվ քննարկումներ են ընթանում Հայաստանում քաղաքացիական ավիացիայի զարգացման քաղաքականության ուղղություններն ընտրելու շուրջ: Միաժամանակ նա նշել է, որ
արտասահմանյան ոչ մի ընկերություն դեռ չի դիմել ՔԱԳՎ`ուղևորափոխադրումների կազմակերպման բացառիկ իրավունք ստանալու համար:
ՙԱրմավիա՚ ազգային ավիաընկերությունն ստեղծվել է 1996 թվականին Միխայիլ Բաղդասարովի կողմից, ով այն վաճառել է ռուսական S7-ին: 2005 թվականին S7 ընկերության բարժետոմսերի ողջ փաթեթը վերադարձվել է ՙՄիկա Լիմիթիդի՚ նախագահին` հարկային ծառայությունների խիստ ճնշման ներքո: Այսօրվա դրությամբ ՙԱրմավիան՚ 40 ուղղություններով ավելի քան 100 չվերթ է իրականացնում դեպի աշխարհի 20 երկրներ: Ընկերության պարտքերը, տարբեր տվյալներով, գնահատվում են 50-ից մինչև 110 մլն ԱՄՆ դոլար: Վերջերս ԱրմԻնֆո-ին բացառիկ հարցազրույցում Միխայիլ Բաղդասարովը նշել է, որ ՙԱրմավիայի՚ 127 մլն դոլար պարտքի մասին հաղորդումներն ակնհայտորեն չափազանցված են: ՙՊարզապես, մենք մտադիր ենք ավիաընկերությունը վաճառել նշված գումարով, որում ներառված են թե ընկերության պարտքերը, թե ներդրումները, թե շահույթը, թե ինձ հասանելիք գումարը՚, - նշել է Մ.Բաղդասարովը: