Թուրքիայի կառավարությունը պետք է ճանաչի ոչ միայն Հայոց ցեղասպանությունը, այլ նաև`եզդիների ու ասորիների, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի եզդիական համայնքի ղեկավար Ազիզ Թամոյանը:
Հայտարարելով, որ Հայոց հարցը պետք լուծվի`Թամոյանը նշել է, որ թուրքական կառավարության կողմից իրականացվող ժխտողական քաղաքականությունը միայն վնասում է թուրք ժողովրդին, և աշխարհին ցույց տալիս Թուրքիայում բնակվող ազգային փոքրամասնությունների նկատմամբ ճնշումները: