Երևանի կոնյակի գործարանի այցելությունների կենտրոնն
անցնում է նոր ժամանակացույցի: Այսպես, հունիսի 2-ից Այցելութոյւնների կենտրոնը
կաշխատի առանց հանգստյան օրերի: Այս մասին տեղեկությունը զետեղված է Կենտրոնի
ֆեյսբուքյան էջում. (https://www.facebook.com/ArArAtMuseum):
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ԸՆկերության մամուլի ծառայությունից,
որոշումը պայմանավորված է տուրիստական հոսքերի աճով և հետապնդում է Հայաստանի
կոնյակագործության պատմա-մշակութային ժառանգությունը ԱՐԱՐԱՏ-ի նկատմամբ շահագրգիռ
անձանց ներկայացնելու նպատակ:
Նշենք,
որ անցյալ տարվանից Կենտրոնում գործում է էքսկուրսիաների նոր ուղի, որը
հնարավորություն է տալիս այցելել մառանները, տեսնել կոնյակի սպիրտից կոնյակ
ստանալու գործընթացը, դիտել գործարանի հնագույն կոնյակների կոլեկցիան, ինչպես նաև
լինել հատոկ բաժանմունքում, որտեղ պահվում են նախագահական տակառները: Բացի այդ,
վերանորոգված Կենտրոնում այցելուները կարող են դիտել տակառագործույան շնորհանդեսը`
3D ֆորմատով, ինչպես նաև կոնյակի ստացման մասին լայնամասշտաբ տեսա-անիմացիա: