Beeline-ի և Գաֆէսճեան արվեստի կենտրոնի համագործակցության արդյունքում ավելի քան 11000 երեխա մասնակցել է կրթական միջոցառումներին։
Ընդհանուր առմամբ, 2014թ–ի իրականացվել է 138 կրթական միջոցառում, այդ թվում մանկապատանեկան, ընտանեկան և կրթական ծրագրեր՝ ուղղված երեխաների ու պատանիների էսթետիկ դաստիարակությանը։ Համագործակցության շրջանակում կազմակերպվել են շրջայցեր կենտրոնի ցուցասրահներում, արվեստագետների կյանքի և գործունեության մասին վավերագրական ֆիլմի դիտումներ, ծանոթություն թանգարանում ներկայացված նմուշներին, գաղափարներին և ոճին։ Ծրագրի յուրաքանչյուր մասնակից հնարավորություն է ունեցել կենտրոնի մասնագետների աջակցությամբ ստեղծել իր աշխատանքը։
ՙԳաֆէսճեան արվեստի կենտրոնի հետ համատեղ իրականացված սոցիալական ծրագրերն ուղղված են երեխաների և նրանց ծնողների կյանքն ավելի լավ դարձնելուն։ Հետևելով ծրագրերի ընթացքին, շփվելով երեխաների և նրանց ծնողների հետ, ծանոթանալով նրանց ստեղծագործական աշխատանքներին և արձագանքներին, միանշանակորեն կարող եմ ասել, որ մեզ հաջողվեց պարգևել մեր փոքրիկներին և նրանց ծնողներին դրական լիցքեր, անմոռանալի տպավորություններ։ Ուրախ ենք, որ հաղորդակցվելով արվեստի պատմությանը՝ նոր բացահայտումների միջոցով նրանք հարստացրեցին իրենց գիտելիքները, իսկ մենք Ամանորի նախաշեմին մաղթենք մեր երեխաներին նոր ձեռքբերումներ, պայծառ տրամադրություն և մեծ ոգևորությունն՚, - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
ՙՍրտանց շնորհակալություն եմ հայտնում մեր մշտական գործընկեր Beeline-ին՝ որը հովանավորում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կողմից իրականացվող կրթական ծրագրերը: Նման ծրագրերով Կենտրոնը խթանում է երեխաների արվեստն ընկալելու եւ յուրովի վերարտադրելու կարողությունը: Այս տարի եւս բազմաթիվ երեխաներ մասնակցեցին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կրթական ծրագրերին (ներառյալ Հունիսի 1-ի կրթական ծրագրերը) եւ թանգարանային միջավայրում նորովի հաղորդ դարձան բազմապիսի ցուցադրություններին եւ հայտնի արվեստագետների աշխատանքներին՚,– ասել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը։
Նշենք, որ 2014 թվականի ընթացքում Գաֆէսճեան արվեստի կենտրոնում Beeline-ի հովանավորությամբ անց են կացվել հինգ կրթական ծրագիր՝ «Կախարդական լաբիրինթե, Քաղաք «Հունդերթվասերե, «Ամառային Քանդակների պարտեզե, «Ձևավորիր քո ափսենե և «Քաղաքն իմ մեջե ծրագրերը, ինչպես նաև Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված տոնական միջոցառում։ Beeline-ը և Գաֆեսճէան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011 թ.-ից: