Վարչական դատարանը չի ընդունել Աֆրիկյանների տան գործով
քաղաքապեռտարանի և կառավարության որոշումն առոչինչ ճանաչելու վերաբերյալ հայցը:
Հայցը «SOS Կպահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնության անունից
ներկայացրել էր Հայաստանի Հելսինկյան կոմիտեն և «Urbanlab Yerevan»
ՀԿ-ն:
Աֆրիկյանների
տունը, որը գտնվում է Տերյան 11 հացեում, ապամոնտաժվում է, որպեսզի «Հին Երևան»
ծրագրի շրջանակներում կրկին վերակառուցվի: Սակայն, ակտիվիստները մտահոգված են, որ
Աֆրիկյանների տանուը նույնպես սպասվում է հին Երևանի մյուս ապամոնտաժված շենքերի
ճակատագիրը, քանի որ նշված ապամոնտաժված շենքերի համարակալված հատվածները թափված
են տարբեր հաստատությունների բակերում, պաշտպանված չլինելով անձրևից ու ձյունից:
Աֆրիկյանների
տունը հանդիսանում է հանրապետական նշանակության հուշարձան: 2004 թվականին այն
քաղաքապետարանի կողմից վաճառեց մասնավոր ընկերությանը, իսկ 2006-ին
կառավարությունը որոշեց տեղափոխել մեկ այլ վայր:
Ի դեպ,
դեռ ապամոնտաժումից առաջ Աֆրիկյանների տունը նույնպես արժանացել է մյուս շենքերի
ճակատագրին: Ինչպես նշել է «Հին Երևան» նախագծի հեղինակ, ճարտարապետ Լևոն
Վարդանյանը, Աֆրիկյանների տունը թալանվել է, վերջին տարիներին, ընդհուպ մինչև
շենքն ապամոնտաժելու մասին որոշումը, անհայտ անձինք գողացել են շենքի կոնսալային
պատշգամբները, աստիճանահարթակները, դռները: