Arminfo.info


 Չորեքշաբթի, 17 Օգոստոսի 2016 05:38

Մարտիրոսյան Նանա

«5-րդ շարասյուն» երևույթը Հայաստանում

«5-րդ շարասյուն» երևույթը Հայաստանում

Ականատես լինելով վերջին տարիներին արաբական աշխարհում և հետխորհրդային երկրներում «դեմոկրատիայի», «խոսքի և խղճի ազատության», «մարդու իրավունքների» համար տարված պայքարների արդյունքում գրանցված «նվաճումներին», հասկանալի է դառնում, որ միայն ժամանակակից զինտեխնիկան ու հզոր բանակը չեն երաշխավորում պետության լիակատար անվտանգությունը և սերունդների հետագա զարգացումը: Ներկայիս արժեհամակարգային պատերազմի պայմաններում գերտերությունների հիմնական թիրախն է հանդիսանում մարդկանց ենթագիտակցությունը, որին տիրելը և նրա վրա ճնշում գործադրելը դարձել է շատ դյուրին: Երկարատև հետազոտությունների արդյունքում (մասնավորապես` Հարվարդի, Օքսֆորդի, Կոլումբիայի և Յեյլի համալսարաններին կից կենտրոնների և RAND կորպորացիայի ուսումնասիրությունները` կապված «գունավոր հեղափոխության» կազմակերպման հետ) մշակվել են զանազան մանիպուլյացիոն տեխնոլոգիաներ, որոնց կիրառման մեջ «5-րդ շարասյունն» ունի հիմնական դերակատարություն:

«5-րդ շարասյուն» եզրույթն առաջացել է 1936թ.-ին Իսպանիայում` ազգայնականների և հանրապետականների միջև ընթացող քաղաքացիական պատերազմի ժամանակ: 1936թ.-ի հոկտեմբերի 15-ին Մադրիդի վրա հարձակում պատրաստելիս ազգայնականների գեներալ Էմիլիո Մոլան իր ելույթի ժամանակ հայտարարում է, որ բացի իր ունեցած չորս բանակային շարասյունից, կա նաև հինգերորդը՝ կազմված ներքին գործակալներից, որը գտնվում է հենց մայրաքաղաքի սրտում:

Ժամանակակից մեկնաբանմամբ «5-րդ շարասյուն» եզրույթը վերագրում են այն անհատներին և կազմակերպություններին, որոնց գործունեությունը բնութագրվում է հետևյալ կերպ`

  • ազգային արժեհամակարգի վարկաբեկում` դրսից ներմուծված «առաջադեմ և քաղաքակիրթ արժեքների» քարոզչության միջոցով.
  • օտար, անհասկանալի եզրույթների և դարձվածքների ակտիվ կիրառում (հոգևոր, մտավոր և բնազդային ազդեցության նպատակով).
  • գործող իշխանությունների ձախողումների շահարկում և ժողովրդի արդար զայրույթի ուղղորդում.
  • ֆինանսավորող երկրների քաղաքական, տնտեսական, հասարակական և մեդիա ոլորտների կառույցների հետ սերտ համագործակցություն.
  • հոդվածներում, ելույթներում, բողոքի ակցիաների ժամանակ սադրիչ պահվածքի դրսևորում (մասնավորապես` արյունոտ, հուզական պահեր).
  • ներքաղաքական անկայունության հրահրում, հիմնականում՝ արհեստականորեն ստեղծված թիրախների դեմ պայքարի միջոցով:

 

«5-րդ շարասյան» գործունեության համընդհանուր բնույթը

 

«5-րդ շարասյունը» ստեղծվում է արհեստականորեն՝ դրսի ուժերի ֆինանսավորմամբ (վերահսկողության հիմնական գործիք) և կազմակերպչական տեխնոլոգիաների կիրառմամբ` հիմնվելով տվյալ երկրում առկա պայթյունավտանգ խնդիրների վրա: Այս գործընթացից անմասն չեն մնում նաև սուբյեկտայնությունից զուրկ իշխանությունները, ովքեր նույնպես սնվում են այդ աղբյուրներից՝ փաստացի օրինականացնելով և հեշտացնելով «5-րդ շարասյան» գործունեությունը: Ճիշտ հակառակն է լինում սուբյեկտայնության բարձր աստիճան ունեցող պետությունների պարագայում, մասնավորապես` ԱՄՆ–ում գործում են մի շարք իրավական ակտեր, օրինակ` 1938թ.-ից գործող օտարերկրյա գործակալների մասին FARA-ի (Foreign Agents Registration Act) օրենքը, որի համաձայն, ԱՄՆ-ի տարածքում օտար ֆինանսավորում ունեցող և օտար ուժերի շահերը սպասարկող որևէ անհատ կամ կազմակերպություն գրանցվում է որպես օտարերկրյա գործակալ: Ըստ այդ օրենքի` զգալի սահմանափակված է նրանց գործունեությունը և խստացված է ֆինանսական հաշվետվությունների ողջ համակարգը:

«Դրսի ուժեր» պայմանական անվան տակ գործում են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են՝ NED (National Endowment for Democracy), OSF (Open Society Foundation), NDI (National Democratic Institute), IRI (International Republican Institute): Այդ և նմանատիպ կազմակերպությունների միջոցով օտար դոնոր կառույցներն իրականացնում են «5-րդ շարասյան» վերահսկողությունը և ֆինանսավորումը` նրանց առջև դնելով երկու հիմնական խնդիր (մասնավորապես՝ օգտագործելով 1973թ.-ին Ջին Շարփի ոչ բռնի ընդվզող գործողությունների մասին աշխատությունը` Gene Sharp, «198 methods of nonviolent action»)`

  • դժգոհության ալիքի ուժգնացում ՝ «փողոցային պայքարի» տեսքով.

Ժողովրդի մեջ իրականում տիրող դժգոհ տրամադրությունները խոհանոցային և վիրտուալ հարթությունից դուրս են բերվում փողոց՝ անհնազանդության դրսևորումներով: Հարկ է նշել, որ բացարձակ կարևոր չէ, թե դժգոհությունն ինչ բնույթ է կրում ՝ ազգային, սոցիալական, թե քաղաքական: Կարևոր է այն, թե դրանցից որն է ավելի արդյունավետ՝ «գունավոր հեղափոխության» իրականացման համար.

  • հիմնարար աշխատանք տանել հրապարակային դեմքերի հետ` նրանց «5-րդ  շարասյան» նախագծերում ներգրավելու նպատակով.

Առաջին հերթին, իրականացվում է ազդեցիկ դեմքերի ուղղորդում դեպի «նոր որակի» նպատակներ: Ըստ էության, այս գործընթացը կարելի է որակել որպես վարձագրում (вербовка), որի ազդեցության տակ ընկնում են ինչպես գիտակցված, այնպես էլ չգիտակցված:

«5-րդ շարասյան» գործունեության կարևոր մաս է կազմում մարդկային գործոնը: Ինչպես նշվեց վերևում, գաղափարական համապատասխանությունն այդքան էլ կարևոր չէ: Այդ իսկ պատճառով «5-րդ շարասյան» կազմում կարող ենք տեսնել թե՛ ազգայնականների, թե՛ լիբերալների, թե՛ սոցիալիստների և այլ տեսակի դժգոհ զանգվածի, որոնք ընդամենը ռեսուրս են՝ օգտակար գործողության տարբեր գործակիցներով: «5-րդ շարասյան» մարդկային ռեսուրսը բաժանվում է երկու մասի՝

  • նրանք, ովքեր անմիջական կապի մեջ են ֆինանսավորող և վերահսկող կազմակերպությունների հետ, հանդիսանալով բողոքի ակցիաների առաջնորդներ, սադրիչ հարցազրույցների ու հոդվածների հեղինակներ, ֆլեշմոբերի նախաձեռնողներ (այս գործի համար ընտրվում են վստահելի անհատներ` տեղի հասարակական և մշակույթի գործիչներից).
  • նրանք, ովքեր գիտակցաբար և անգիտակցաբար խաղում են «մասսովկայի» դեր (ինքնահաստատվող և բարդույթավորված երիտասարդներ, չկայացած անձնավորություններ, անկեղծ պայքարողներ և դժգոհներ, ինքնագովազդ անող կազմակերպություններ և կուսակցություններ):

Նշենք նաև, որ «5-րդ շարասյունը», լինելով «գունավոր հեղափոխության» իրականացման ծրագրի բաղադրիչ, ունի ցանցային բնույթ, որն արտացոլվում է ինչպես ներքին համախմբմամբ, այնպես էլ՝ տարբեր երկրներում գործող «5-րդ շարասյան» ներկայացուցիչներին հրապարակայնորեն սատարելու մեջ (օրինակ՝ Հայաստանում Խադիջա Իսմայիլովային և Նադեժդա Սավչենկոյին պաշտպանող գործողություններ):

Միաժամանակ չի կարելի անտեսել ԶԼՄ-ների և համացանցի ահռելի դերը: Վերջին տարիներին ողջ աշխարհում և Հայաստանում կտրուկ աճեց համացանցից օգտվողների քանակը՝ հատկապես երիտասարդության շրջանում: Դրան զուգահեռ, արագ տեմպերով ավելացան օտար աղբյուրներից ֆինանսավորվող լրատվական կայքերը, հեռուստա- ռադիոընկերությունները, որոնք աչքի են ընկնում հատվածական ու կողմնակալ նյութերի պատրաստմամբ և հանդիսանում են «5-րդ շարասյան» գործունեության լուսաբանման միջոց: Նրանց հիմնական գործառույթներն են՝

  • «5-րդ շարասյան» կարկառուն դեմքերի գովազդում.
  • հասարակության մեջ բորբոքված տրամադրությունների ձևավորում և ուղղորդում.
  • գերտերությունների և վերպետական միջազգային կառույցների կողմ ու դեմ արվող քարոզչություն:

 

«5-րդ շարասյան» գործունեությունը Հայաստանում
 

Հայաստանում գործող «5-րդ շարասյան» միակ նպատակը «գունավոր հեղափոխության» իրականացումը չէ, այլ նաև հազարամյակներով ձևավորված ազգային հիմքերի խարխլումը:

Այսպիսով, ընտրելով ամենախոցելի, դեռ չձևավորված, սոցիալապես անապահով, մեծ ներուժ և ընդունակություններ ունեցող երիտասարդությանը, կիրառվում են տարաբնույթ գրավիչ թակարդներ, ինչպիսիք են՝ մատչելի կամ անվճար կրթական ծրագրեր, լավ աշխատանք գտնելու հեռանկարներ (թե՛ դրսում, թե՛ հայրենիքում): Սա, իհարկե, առաջին հայացքից անվնաս թվացող երևույթ է, սակայն ունի ավելի հեռահար նպատակներ, որոնք ներկայացված են ստորև:

 

Զինված Ուժեր

Հաշվի առնելով, որ Հայաստանը շրջապատված է թշնամիներով և ունի Արցախի հիմնահարց, իրականացվում են Հայաստանը, Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը ներկայացնող կազմակերպությունների և ֆոնդերի մասնակցությամբ կոնֆերանսներ (օրինակ` «տարածաշրջանային համագործակցության և զարգացման», ինչպես նաև` «դեմոկրատիա», «խոսքի ազատություն», «մարդու իրավունքներ» թեմաներով): Այս տեսակ հանդիպումները միտված են այսպես կոչված «տարածաշրջանային ինտեգրացիայի» համար նպաստավոր պայմաններ ստեղծելուն, որոնք համեմվում են խաղաղության հաստատման կոչերով. «պետք է մոռանալ վաղեմի թշնամությունը, այլևս պետք է վստահել իրար», «այսօրվա թուրքերը ուրիշ թուրքեր են», «պատերազմը կյանքեր է խլում, թուլացնում տնտեսությունը, պետք չէ սպառազինության ծախսերը մեծացնել, այդ միջոցներն ուղղենք տնտեսության զարգացմանը»: Եվ վերջապես` «5-րդ շարասյան» կողմից  ամենից շատ շահարկվող գաղափարը. «մարդն ազատ է տնօրինելու իր կյանքը՝ ծառայել, կամ չծառայել զինված ուժերում»: Նպատակն է՝ թուլացնել, ապա՝ իսպառ վերացնել զինված ուժերը:

 


Եկեղեցի

Հաջորդ թիրախն է հանդիսանում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, որի առանձին հոգևորականների բացասական վարքագիծը և որոշ հարցերում սխալ քաղաքականությունը վերագրվում է ողջ կառույցին: Քրիստոնեական արժեքները պիտակավորվում են, որպես մարդու ազատությունները սահմանափակող, ստրկացնող և արդիականությունը կորցրած հասկացություններ: Շահարկվում է աշխարհի տարբեր ծայրերում բնակվող, իրարից տարբեր դավանանք ունեցող, հատկապես՝ իսլամացած հայերի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից «մերժված» լինելու փաստը: Եվ հարկ է նշել, որ քրիստոնեությանը և եկեղեցուն դեմ արտահայտվող կազմակերպությունները և անհատները հիմնականում ձեռնպահ են մնում աղանդների («5-րդ շարասյան» տարատեսակ) վերաբերյալ որևէ դիրքորոշում հայտնելուց: Ի վերջո` «5-րդ շարասյան» կողմից ամենից շատ շահարկվող գաղափարը. «մարդն ազատ է իր դավանանքն ընտրելու հարցում»: Այսպիսով, նպատակ է դրվում՝ ոչնչացնել ազգային հոգևոր կառույցները:

Ընտանիք

Ընտանիքը, որպես ևս մեկ ազգապահպան համակարգ, թուլացվում է հետևյալ արհեստական և քայքայիչ գործընթացների իրականացմամբ՝

  • ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանություն.
  • միասեռականների միությունների օրինականացում.
  • յուվենալ արդարադատության ներդրում.
  • կանանց և տղամարդկանց հավասարության քարոզչություն.
  • «ընտանեկան բռնության» կանխարգելում:

Այս երևույթները նպաստում են բնակչության վերարտադրողականության նվազմանը և «ընտանիք» երևույթի արժեզրկմանը: Ստեղծելով արհեստական խնդիրներ՝ ներխուժում են մարդու անձնական կյանք և թելադրում նոր «արժեքներ» ու ապրելակերպի նոր կանոններ, որոնք ոչ մի կերպ չեն սահմանափակում մարդու ցանկությունները և ազատությունները՝ լինի չափահաս, թե անչափահաս, հոգեպես առողջ, թե անառողջ: Հատկանշական է, որ ԼԳԲՏԻ շարքերին պատկանող և նրանց իրավունքները պաշտպանող մարդիկ ցայտուն ագրեսիվ պահվածքով քարոզում են հանդուրժողականություն, իսկ իրենց հետ չհամաձայնողներին անվանում  «մարդատյացներ» կամ «ֆաշիստներ»՝ հաշվի չառնելով այն փաստը, որ միասեռական ամուսնություններից, ըստ էության, երեխաներ չեն կարող ծնվել:

Հարկ է նշել, որ, ըստ վիճակագրական տվյալների, վերը նշված խնդիրներով գրանցված դեպքերը (մասնավորապես՝ ընտանեկան բռնություններ) մի քանի տասնյակ անգամ ավելի են եվրոպական որոշ երկրներում և ԱՄՆ-ում, քան՝ Հայաստանում:

Օտար ուժերի հետապնդած նպատակն է՝ «5-րդ շարասյան» փուլային  ֆինանսավորմամբ և ազգային, պետական կառույցների ոչնչացմամբ, ազգին վերածելով սպառողական զանգվածի, ապահովել կառավարելիության բարձր աստիճան: Հարկ է նշել, որ իշխանավորների և պետական կառույցների զգալի մասը, սնվելով նաև օտար աղբյուրներից, մասնակցում են վերոնշյալ մի շարք ծրագրերի (մասնավորապես` օրենսդրական դաշտի ձևավորմամբ)` նպաստելով Հայաստանի քայքայմանը:

Հեղինակ՝ Մետաքսե Քոլոզյան

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
"Պատիվ ունեմ"-ը չի մասնակցի ԱԺ առաջիկա նիստերին, որոնց ընթացքում Տարոն Մարգարյանին կզրկեն պատգամավորական անձեռնմխելիությունից
Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք հարցերՀայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր
Աբաս Արաղչին պաշտոնական այցով ժամանել է ԵրևանԱբաս Արաղչին պաշտոնական այցով ժամանել է Երևան
Դանիել Դանիելյան. Սունդուկյանի թատրոնի և «Գոյ»-ի իրավական միավորումը չի կարող որևէ կերպ խաթարել այդ թատրոնների առանձնահատկություններըԴանիել Դանիելյան. Սունդուկյանի թատրոնի և «Գոյ»-ի իրավական միավորումը չի կարող որևէ կերպ խաթարել այդ թատրոնների առանձնահատկությունները
 Հայաստանի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ գործընկերոջ հետ Հայաստանի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ գործընկերոջ հետ
Երևանյան դպրոցի ուսուցիչը մեղադրվում է երկու աշակերտուհիների նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու համար. ՀՀ ՔԿԵրևանյան դպրոցի ուսուցիչը մեղադրվում է երկու աշակերտուհիների նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու համար. ՀՀ ՔԿ
Հայաստանի դեսպանը հանդիպել է Միլանի հայ համայնքի գործարար շրջանակի ներկայացուցիչների հետՀայաստանի դեսպանը հանդիպել է Միլանի հայ համայնքի գործարար շրջանակի ներկայացուցիչների հետ
Հայաստանի հարավ-արևմուտքում 3 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցելՀայաստանի հարավ-արևմուտքում 3 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել
Փորձագետ. Ադրբեջանը ապատեղեկատվական արշավով ձգտում է ստեղծել հարաբերությունների կարգավորմանը Հայաստանի պատրաստ չլինելու պատրանքՓորձագետ. Ադրբեջանը ապատեղեկատվական արշավով ձգտում է ստեղծել հարաբերությունների կարգավորմանը Հայաստանի պատրաստ չլինելու պատրանք
Հայաստանի դեսպանն այցելել է UNIFIL կենտրոնակայան՝ լիբանանաիսրայելական սահմանին, որտեղ ծառայություն են իրականացնում հայ խաղաղապահներըՀայաստանի դեսպանն այցելել է UNIFIL կենտրոնակայան՝ լիբանանաիսրայելական սահմանին, որտեղ ծառայություն են իրականացնում հայ խաղաղապահները
ԱԺ հանձնաժողովը հաստատել է աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին օրենքում լրացումներ կատարելու նախագիծըԱԺ հանձնաժողովը հաստատել է աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին օրենքում լրացումներ կատարելու նախագիծը
Թումանյան փողոցում հուդայածառեր կտնկենԹումանյան փողոցում հուդայածառեր կտնկեն
ՀՀ փոխարտգործնախարար. Հնարավոր չէ լիարժեք երաշխիքներ ստանալՀՀ փոխարտգործնախարար. Հնարավոր չէ լիարժեք երաշխիքներ ստանալ
Բելգիայի խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի հարցով լսումներ կանցկացվենԲելգիայի խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի հարցով լսումներ կանցկացվեն
Հայ փորձագետ. Թուրքիայում  ընթանում է իրական գաղափարական Հայ փորձագետ. Թուրքիայում  ընթանում է իրական գաղափարական "քաղաքացիական պատերազմ"
Ֆրանսիայի դեսպանն սկսել է բարեկամության, համերաշխության և աջակցության այց Սյունիքի մարզՖրանսիայի դեսպանն սկսել է բարեկամության, համերաշխության և աջակցության այց Սյունիքի մարզ
Հայաստանի մարմնամարզության հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլումՀայաստանի մարմնամարզության հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում
Թուրքիայում հերքել են հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդումներըԹուրքիայում հերքել են հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդումները
Իրանի ԱԳ նախարարն այսօր ժամանում է ԵրևանԻրանի ԱԳ նախարարն այսօր ժամանում է Երևան
Վրացի ակտիվիստ. հայերը հաղթել են մեզ հյուրընկալությամբ և մարդկային որակներովՎրացի ակտիվիստ. հայերը հաղթել են մեզ հյուրընկալությամբ և մարդկային որակներով
Հայաստանում օդի ջերմաստիճանը կտրուկ կբարձրանա . օդերևութաբանների կանխատեսումՀայաստանում օդի ջերմաստիճանը կտրուկ կբարձրանա . օդերևութաբանների կանխատեսում
Հռոմի պապը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը շուտով կստորագրվիՀռոմի պապը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը շուտով կստորագրվի
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը կմեկնի Դանիա և ՆորվեգիաԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը կմեկնի Դանիա և Նորվեգիա
Փաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակաՓաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակա
Փաշինյան․նախատեսում ենք սահմանադրության շուրջ հանրաքվե անցկացնել 2027 թվին, իսկ գուցե նաև՝ 2026 թվինՓաշինյան․նախատեսում ենք սահմանադրության շուրջ հանրաքվե անցկացնել 2027 թվին, իսկ գուցե նաև՝ 2026 թվին
Չի կարելի լուրջ վերաբերվել երաշխավորի ինստիտուտին՝ 2020-2022թթ․իրադարձություններից հետո․ ՓաշինյանՉի կարելի լուրջ վերաբերվել երաշխավորի ինստիտուտին՝ 2020-2022թթ․իրադարձություններից հետո․ Փաշինյան
Կստորագրենք խաղաղության համաձայնագիրը՝ կհրապարակենք․ ՓաշինյանԿստորագրենք խաղաղության համաձայնագիրը՝ կհրապարակենք․ Փաշինյան
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է համաձայնել Բաքվի հետ խաղաղության համաձայնագրի տեքստի վերջին երկու կետերինՓաշինյանը պարզաբանել է, թե ինչու է համաձայնել Բաքվի հետ խաղաղության համաձայնագրի տեքստի վերջին երկու կետերին
Արդյո՞ք Ադրբեջանը մտադիր է ստորագրել խաղաղության համաձայնագիրը. Արդյո՞ք Ադրբեջանը մտադիր է ստորագրել խաղաղության համաձայնագիրը. "Մենք գործում ենք հոռետեսության միջավայրում"․ Փաշինյան
Ինչո՞վ է բացատրվում Բաքվի ապատեղեկատվական գրոհը, և արդյո՞ք հնարավոր է նոր էսկալացիա. Փաշինյանի պատասխանըԻնչո՞վ է բացատրվում Բաքվի ապատեղեկատվական գրոհը, և արդյո՞ք հնարավոր է նոր էսկալացիա. Փաշինյանի պատասխանը
Միրզոյանը Լավրովին շնորհավորել է ծննդյան օրվա առթիվՄիրզոյանը Լավրովին շնորհավորել է ծննդյան օրվա առթիվ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» բարեգործական խաղինՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» բարեգործական խաղին
Հայաստանի նախկին վարչապետն առաջարկել է ստեղծել արցախցիների սոցիալական պաշտպանության հիմնադրամՀայաստանի նախկին վարչապետն առաջարկել է ստեղծել արցախցիների սոցիալական պաշտպանության հիմնադրամ
"Միասին" շարժման համակարգող. Ոչ ոք իրավունք չունի արցախցիներին զրկել վերադարձի իրավունքից
Փորձագետ. ամեն տարի Սևանա լիճը մի շարք էկոհամակարգային ծառայություններով Հայաստանին 400 մլն դոլարի տնտեսական օգուտ է բերումՓորձագետ. ամեն տարի Սևանա լիճը մի շարք էկոհամակարգային ծառայություններով Հայաստանին 400 մլն դոլարի տնտեսական օգուտ է բերում
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդին կոչ է արել միջոցներ ձեռնարկել հայ ռազմագերիներին ազատ արձակելու համարԵկեղեցիների համաշխարհային խորհուրդը ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդին կոչ է արել միջոցներ ձեռնարկել հայ ռազմագերիներին ազատ արձակելու համար
Միրզոյան. Հայաստանում համոզված են, որ Հարավային Կովկասում խաղաղությունն այլընտրանք չունիՄիրզոյան. Հայաստանում համոզված են, որ Հարավային Կովկասում խաղաղությունն այլընտրանք չունի
Աղմուկը Հայաստանում. խորհրդարանական քննարկումները թույլ չեն տվել խնդրի լուծման գործուն միջոց գտնելԱղմուկը Հայաստանում. խորհրդարանական քննարկումները թույլ չեն տվել խնդրի լուծման գործուն միջոց գտնել
Ես լի եմ հույսով. ԱԱԾ տնօրենը ներկայացրել է Գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների հանդիպման մանրամասներըԵս լի եմ հույսով. ԱԱԾ տնօրենը ներկայացրել է Գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների հանդիպման մանրամասները
IDBank-ի նոր մասնաճյուղը Արտաշատ քաղաքում էIDBank-ի նոր մասնաճյուղը Արտաշատ քաղաքում է
ԱՀԾ ղեկավարը՝ Բաքվում հայ գերիներին խոշտանգելու մասին. համապատասխան հետախուզական տվյալները փոխանցվել են քաղաքական ղեկավարությանըԱՀԾ ղեկավարը՝ Բաքվում հայ գերիներին խոշտանգելու մասին. համապատասխան հետախուզական տվյալները փոխանցվել են քաղաքական ղեկավարությանը
Իրավիճակը շատ արագ է փոխվում. ԱՀԾ ղեկավարը՝ Ադրբեջանի կողմից հավանական ագրեսիայի մասինԻրավիճակը շատ արագ է փոխվում. ԱՀԾ ղեկավարը՝ Ադրբեջանի կողմից հավանական ագրեսիայի մասին
Դեսպան. Հայաստանն ու ԵՄ-ը շուտով կավարտեն գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցություններըԴեսպան. Հայաստանն ու ԵՄ-ը շուտով կավարտեն գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունները
Վճարումներ ընդունելու նոր ու պարզ լուծում բիզնեսի համար. PayLinkՎճարումներ ընդունելու նոր ու պարզ լուծում բիզնեսի համար. PayLink
Le Figaro-ի փոխտնօրեն. Բաքուն առիթ է փնտրում կրկին հայերի վրա հարձակվելու համարLe Figaro-ի փոխտնօրեն. Բաքուն առիթ է փնտրում կրկին հայերի վրա հարձակվելու համար
Կրեմլ. Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները չեն ընդհատվել, դրանք չեն կարող ընդհատվելԿրեմլ. Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները չեն ընդհատվել, դրանք չեն կարող ընդհատվել
Մինչև մարտի վերջ հայտնի կլինի անձնագրերի եւ նույնականացման քարտերի պատրաստման համար հայտարարված մրցույթում հաղթողի անունը. նախարարՄինչև մարտի վերջ հայտնի կլինի անձնագրերի եւ նույնականացման քարտերի պատրաստման համար հայտարարված մրցույթում հաղթողի անունը. նախարար
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» բարեգործական խաղինՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» բարեգործական խաղին
ՀՀ ԱԺ նախագահը շվեդ գործընկերոջ ուշադրությունը հրավիրել է Բաքվում հայերի նկատմամբ ապօրինի դատավարությունների վրաՀՀ ԱԺ նախագահը շվեդ գործընկերոջ ուշադրությունը հրավիրել է Բաքվում հայերի նկատմամբ ապօրինի դատավարությունների վրա
Պատերազմ հանգուցյալների դեմ. Ադրբեջանի օկուպացիոն ուժերն ավերել են Արցախի հինգ գյուղերի գերեզմանատներըՊատերազմ հանգուցյալների դեմ. Ադրբեջանի օկուպացիոն ուժերն ավերել են Արցախի հինգ գյուղերի գերեզմանատները
ՆԳՆ ղեկավար. Խոշտանգումներին առնչվող բոլոր գործերով առկա է իրավական գործընթացՆԳՆ ղեկավար. Խոշտանգումներին առնչվող բոլոր գործերով առկա է իրավական գործընթաց
Հայաստանի ՊՆ-ը չի հաստատում սահմանին ադրբեջանական զինուժի կուտակումների մասին լուրերը․ՊապիկյանՀայաստանի ՊՆ-ը չի հաստատում սահմանին ադրբեջանական զինուժի կուտակումների մասին լուրերը․Պապիկյան
Հայաստանի գեղարվեստի ակադեմիան կսկսի համագործակցել Մշակույթի զարգացման հիմնադրամի հետՀայաստանի գեղարվեստի ակադեմիան կսկսի համագործակցել Մշակույթի զարգացման հիմնադրամի հետ
Հայաստանի պաշտպանության նախարարությունը կրկին հերքում է թշնամու ապատեղեկատվությունըՀայաստանի պաշտպանության նախարարությունը կրկին հերքում է թշնամու ապատեղեկատվությունը
Հայաստանը մարդասիրական օգնություն է ուղարկում Սիրիա. բեռնատարներն ուղևորվել են դեպի հայ-թուրքական սահմանՀայաստանը մարդասիրական օգնություն է ուղարկում Սիրիա. բեռնատարներն ուղևորվել են դեպի հայ-թուրքական սահման
Արևելյան գործընկերությունը կարևոր ձևաչափ է ընդհանուր մարտահրավերներին համատեղ արձագանքելու համար. հայ դիվանագետԱրևելյան գործընկերությունը կարևոր ձևաչափ է ընդհանուր մարտահրավերներին համատեղ արձագանքելու համար. հայ դիվանագետ
ԿԳՄՍՆ. Առաքելոց վանական համալիրն ընդգրկվել է Եվրոպայի 7 ամենավտանգված ժառանգության վայրերի ցանկումԿԳՄՍՆ. Առաքելոց վանական համալիրն ընդգրկվել է Եվրոպայի 7 ամենավտանգված ժառանգության վայրերի ցանկում
Լոռու մարզում բնական աղետները հաջորդում են մեկը մյուսին. քաղաքական գործիչԼոռու մարզում բնական աղետները հաջորդում են մեկը մյուսին. քաղաքական գործիչ
ANCA-ում արձագանքել են սփյուռքյան կազմակերպության հասցեին Արսեն Թորոսյանի մեղադրանքինANCA-ում արձագանքել են սփյուռքյան կազմակերպության հասցեին Արսեն Թորոսյանի մեղադրանքին
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Դաշնակցական. Մեր գլխավոր նպատակը մնում է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելըԴաշնակցական. Մեր գլխավոր նպատակը մնում է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը
«Դօկ» կուսակցության հայտարարություն. Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում«Դօկ» կուսակցության հայտարարություն. Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում
Փաշինյանը քաղաքացիներին հրավիրում է Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի քննարկմանՓաշինյանը քաղաքացիներին հրավիրում է Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի քննարկման
Փորձագետ. ԵՄ-ում Հայաստանին ոչ ոք չի սպասումՓորձագետ. ԵՄ-ում Հայաստանին ոչ ոք չի սպասում
"Մայր Հայաստան"-ի առաջնորդ. Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը "նիկոլություն է անում", պնդելով, որ "Արցախը հանձնվել է ավելի քան 30 տարի առաջ"
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան. Սյունիքում Ֆրանսիայի հյուպատոսի գրասենյակը շուտով կբացվիՀայաստանում Ֆրանսիայի դեսպան. Սյունիքում Ֆրանսիայի հյուպատոսի գրասենյակը շուտով կբացվի
Մյունխենում Փաշինյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի, Նորվեգիայի և Խորվաթիայի իր գործընկերների, Ֆինլանդիայի և Իրաքյան Քուրդիստանի նախագահների, ինչպես նաև ԳԴՀ Բունդեսթագի ներկայացուցիչների հետՄյունխենում Փաշինյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի, Նորվեգիայի և Խորվաթիայի իր գործընկերների, Ֆինլանդիայի և Իրաքյան Քուրդիստանի նախագահների, ինչպես նաև ԳԴՀ Բունդեսթագի ներկայացուցիչների հետ
Այսպես կոչված՝ Այսպես կոչված՝ "Զանգեզուրի միջանցքի" հարցը Հայաստանում չի լուծվելու. փորձագետ
Փորձագետ. Պուտինն ու Թրամփը՝ Իսրայելի, Թուրքիայի և Ադրբեջանի ճնշման ներքո կորոշեն «Զանգեզուրի միջանցքի» ճակատագիրըՓորձագետ. Պուտինն ու Թրամփը՝ Իսրայելի, Թուրքիայի և Ադրբեջանի ճնշման ներքո կորոշեն «Զանգեզուրի միջանցքի» ճակատագիրը
Երևանի քաղաքապետը ՝ հասարակական տրանսպորտում բոյկոտի մասին. Մենք պետք է որոշակի ջանք գործադրենք՝ քաղաքական շոուներին վերջ տալու համարԵրևանի քաղաքապետը ՝ հասարակական տրանսպորտում բոյկոտի մասին. Մենք պետք է որոշակի ջանք գործադրենք՝ քաղաքական շոուներին վերջ տալու համար
«Հայ դատ». Ցեղասպանության ժխտման և պատմական ռևիզիոնիզմի մեջ Փաշինյանի ներգրավվելը հանցավոր աստիճանի վտանգավոր է«Հայ դատ». Ցեղասպանության ժխտման և պատմական ռևիզիոնիզմի մեջ Փաշինյանի ներգրավվելը հանցավոր աստիճանի վտանգավոր է
Քաղաքագետ. Հայաստանի իշխանությունները պարտավոր են հավասարակշռված քաղաքականություն վարել՝ երկրում լարված մթնոլորտի առաջացումը կանխելու համարՔաղաքագետ. Հայաստանի իշխանությունները պարտավոր են հավասարակշռված քաղաքականություն վարել՝ երկրում լարված մթնոլորտի առաջացումը կանխելու համար
Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությունը շարունակում է մնալ արկածախնդրության տիրույթում. ՎանեցյանՆիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությունը շարունակում է մնալ արկածախնդրության տիրույթում. Վանեցյան
Կարծիք Կանոնադրության մասին. ոչ Մոսկվան նախկինում, ոչ Վաշինգտոնն այսօր լիակատար և վերջնական ընտրություն չեն կատարի Հայաստանի և Ադրբեջանի միջևԿարծիք Կանոնադրության մասին. ոչ Մոսկվան նախկինում, ոչ Վաշինգտոնն այսօր լիակատար և վերջնական ընտրություն չեն կատարի Հայաստանի և Ադրբեջանի միջև
Հայ կամավորների մասնակցությունը Սև ծովում աղետի հետեւանքների վերացմանը ցույց է տալիս միասնության ոգին. Հայ կամավորների մասնակցությունը Սև ծովում աղետի հետեւանքների վերացմանը ցույց է տալիս միասնության ոգին. "Եվրասիա" ԻՈԱԿ