Global Finance ամսագիրը Հայաստանում լավագույն բանկ է ճանաչել Ամերիաբանկը, իսկ Ասիա-Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանի բանկերի շրջանում լավագույն է ճանաչվել HSBC. Global Finance-ը Վրաստանի լավագույն բանկ է ճանաչել TBC Bank, Ադրբեջանի լավագույն բանկ` AccessBank: Ինչպես հաղորդում է Global Finance կայքը, հաղթողների պարգևատրման արարողությունը կկայանա ս.թ. հոկտեմբերի 12-ին Վաշինգտոնում: Զարգացող շուկաների լավագույն բանկերի մանրամասն ցուցակը կհրապարակվի ամսագրի մայիսյան թողարկման էջերում:
Ընտրությունը կատարվել է 22 երկրների բանկերի շրջանում: Հաղթողները որոշվել են ըստ այնպիսի չափանիշների, ինչպես` ակտիվների աճը, շահութաբերությունը, ռազմավարական փոխհարաբերությունները, հաճախորդների սպասարկման որակը, մրցունակ գներն ու ինովացիոն ապրանքները:
Արդեն 20 տարի է, ինչ Global Finance ընտրում և հրապարակում է զարգացող երկրների լավագույն բանկերին: Ամսագրի տեսությունն առնչվում, է Լատինական Ամերիկայի, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Ասիա-Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանի, Մերձավոր արևելքի և Աֆրիկայի լավագույն բանկերին: ՙՅուրաքանչյուր տարածաշրջան և առանձին երկիր եզակի մարտահրավեր են բանկերի և նրանց հաճախորդների համար, հատկապես, բարդ պայմաններում, որոնցում գտնվում են համաշխարհային ֆինանս ական շուկաները՚, - ընդգծել է Global Finance հրատարակիչ Ջոզեֆ Ջիարեպուտոն: