Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները ձերբակալել են Ախուրիկ բնակավայրի շրջանում հայ-թուրքական սահմանն ապօրինաբար հատելու փորձ կատարած օրինախախտին:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են Հայաստանում ՌԴ-ի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունում, միջադեպը տեղի ունեցել դեկտեմբերի 22-ին:
Հայաստանի բնակիչը հարազատների հետ վեճից հետո փորձել է ապօրինի հատել Թուրքիայի հետ սահմանը, սակայն աշխատել է սահմանի պահպանության տեխնիկական միջոցներից ահազանգի ազդանշանը:
Դեպքի վայր ժամանած սահմանապահների խումբը հայտնաբերել է սահմանախախտի հետքերը: Անհայտ անձը փորձել է մոլորության մեջ գցել սահմանապահներինª ճանապարհը հաղթահարելով մեջքով դեպի առաջ:
Սակայն, օրինախախտը ձերբակալվել է Հայաստանի պետական սահմանից 150 մետր հեռավորության վրա: Նրա մոտ անձը հաստատող փաստաթղթեր չեն հայտնաբերվել:
Սահմանի խախտման պատճառների բացահայտման ժամանակ ձերբակալվածը նշել է, որ հյուր է գնացել հարազատներին և նրանց հետո կենցաղային վեճից հետո որոշել է ցուցադրաբար հեռանալ Թուրքիա:
Որոշ ժամանակ անց հարազատները ներկայացրել են ձերբակալվածի փաստաթղթերը և հաստատել նրա ինքնությունը: