Չափսոսալով Վարդան Մինասյանին հասցեագրված իմ հայտարարությունների և գովասանքի համար, չնայած Չեխիայի հետ խաղում հավաքականի պարտությանը, և չկարծելով, թես սխալվել եմ, համոզված եմ, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչը կշարունակի աշխատել այդ պաշտոնում: Այդ մասին մարտի 29-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
ՙՊահպանելով Մինասյանի պրոֆեսիոնալիզմի մասին բարձր կարծիքը, ով կարողացել է ստեղծել կոլեկտիվ, նոր ոճ, ճիշտ չեմ համարում, որ նա այն լքել է այս փուլում: Գլխավոր մարզիչը մեղավոր չէ, որ ֆուտբոլիստները երեք խաղ անընդմեջ չեն կարողացել լիարժեք խաղ ցուցադրել, իրենց դրսևորել: Նա զուսպ պրոֆեսիոնալ է՝ նվիրված իր թիմին: Հայկական ֆուտբոլը բնավ վերականգնման կարիք չունի, այն վաղուց վերականգնվել է, թեև կան ֆուտբոլիստներ, որոնք իրենց պատշաճ չեն դրսևորել, բացթողումներ, սակայն դրանք մեր ներքին հարցերն են, որոնք կլուծվեն: Ինձ համար անհամեմատ ավելի հաճելի է խոսել երիտասարդ ֆուտբոլիստների մասին, որոնք, չնայած որոշակի սխալներին, իրենց լավ են դրսևորել, օրինակ, Տարոն Ոսկանյանը՚, - նկատել է Հայրապետյանը:
Պատասխանելով լրագրողների այն հարցերին, թե արդյոք իրականությանը համապատասխանում են լուրերն այն մասին, որ թիմը բաժանված է խմբավորումների, Հայրապետյանը հայտարարել է, թե իր գլխավորած կառույցում խմբավորումներ չեն կարող լինել: