«Ռուսաստան:
Հայաստան: Մաքսային միություն» երրորդ միջտարածաշրջանային համաժողովի շրջանակում,
որը կզուգադիպի դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան այցին,
դեկտեմբերի 3-ին Երևանում տարբեր թեմաներով «կլոր սեղաններ» կընթանան հայ-ռուսական
հարաբերությունների լայն սպեկտրի շուրջ:
ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված համաժողովի
օրակարգում նշվում է, որ դրա մասնակիցները կքննարկեն Հայաստանի և Ռուսաստանի
տնտեսությունների մրցունակության բարձրացման խնդիրները Մաքսային միության պայմաններում;
ՄՄ ձևաչափում էներգետիկայի ոլորտում ռուս-հայկական համագործակցության զարգացման
հարցեր; կներկայացվեն եվրասիական ինտեգրման գործընթացների պայմաններում տրանսպորտի
բնագավառի հայ-ռուսական նախագծեր, կշոշափվի հեռահաղորդակցության և բարձր
տեխնոլոգիաների ոլորտում ինտեգրման հեռանկարների թեման` ի շահ երկու երկրների սպառողների: «ՎՏԲ Բանկի»
հովանու ներքո համաժողովի մասնակիցները կհավաքվեն «կլոր սեղանի», որը նվիրված
կլինի բանկային և ներդրումային ոլորտներում հայ-ռուսական գործընկերության
զարգացմանը եվրասիական ինտեգրման գործընթացի համատեքստում: «Կլոր սեղաններ»
նվիրված կլինեն Հայաստանի և Ռուսաստանի միջտարածաշրջանային հումանիտար կապերի
ամրապնդմանը գիտակրթական, մշակութային և երիտասարդական ոլորտների պրիզմայով;
մասնակիցները ժամանակ կտրամադրեն նաև երկրների համագործակցությանը զբոսաշրջության
ոլորտում, առանձին` տիեզերային
մշակումների ոլորտում: Եզրափակիչ «կլոր սեղանի» թեման կլինի եվրասիական ինտեգրումը
գործարար աշխարհի համար նոր հնարավորությունների տեսանկյունից:
Նշենք, որ որպես համաժողովի կազմակերպիչ հանդես են գալիս
ՀՀ և ՌԴ նախագահների աշխատակազմերը: Համաժողովին կմասնակցեն Հայաստանի և
Ռուսաստանի իշխանության կենտրոնական և տարածաշրջանային մարմինների, բիզնեսի և ոչ
կառավարական կազմակերպությունների ավելի քան 500 ներկայացուցիչներ: