«Դեմ եմ»
քաղաքացիական նախաձեռնությունը իշխանության չի ձգտում, և գործում է բացառապես ի
շահ քաղաքացիների: Այս մասին է նշվում նախաձեռնության կողմից տարածաց
հայտարարության մեջ, որը տեղ է գտել ֆեյսբուքյան էջում:
Նախաձեռնությունը պարզաբանում է իր դիրքորոշումը
քաղաքական դաշտում, հաղորդելով իր նպատակների ու առաջնահերթությւոնների մասին:
«Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը իր առջև խնդիր է դրել պայքարել գործող «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ դրույթների, մասնավորապես՝ պարտադիր բաղադրիչի, դեմ, քանի որ այն բնորոշող բազմաթիվ նորմեր հակասոցիալական են, հակասահմանադրական են, սահմանափակում և խախտում են քաղաքացիների սահմանադրական իրավունքներն ու ազատությունները:
Քանի որ օրենքը շոշափում է սոցիալական քաղաքականության կարևորագույն հարց, մեր առջև դրված է նպատակ՝ լուծելու սոցիալ-քաղաքական կաևորագույն խնդիր՝ ի շահ ՀՀ քաղաքացու: Այս իմաստով մենք, ուզենք, թե չուզենք, գտնվում ենք որոշակի քաղաքական հարթության մեջ»,-նշված է հայտարարության
մեջ:
«Բայց մենք չենք կարող քաղաքական հավակնություններ և նկրտումներ ունենալ այն պարզ պատճառով, որ մենք որևէ կերպ չենք ձգտում քաղաքական իշխանության: Մենք ունենք խնդիր՝ լուծելու նշված սոցիալ-քաղաքական հարցը ի շահ մեզ՝ ՀՀ քաղաքացիներիս, ստիպելով ցանկացած՝ թե ներկա, թե ապագա, իշխանությանը պատասխանատու զգալ իրեն քաղաքացիների առաջ և իր գործողություններում առաջնորդվել բացառապես քաղաքացիների շահերով: Հենց այս դիրքորոշումն է եղել ի սկզբանե առանցքային, եւ շարունակում է մնալ այդպիսին, որի շուրջ համախմբվել են տարբեր ուժեր եւ կառույցներ: Եւ այս կոնտեքստում է, որ տեղի ունի համագործակցություն ցանկացած անհատի, ուժի, խմբակցության, քաղաքացիական նախաձեռնության հետ, քանի դեռ իրենք կիսում են մեր մտահոգությունները՝ տվյալ օրենքի նկատմամբ, ու համարում են իրենց նախ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ, ապա՝ ունեն օրենքով չարգելված որեւէ այլ պատկանելություն: Հուսով ենք, որ պարզաբանումը հստակ է, ուստի և վերջ կտրվի մեր դիրքորոշման շուրջ անհարկի մեկնաբանություններին»,-ասված է նախաձեռնության հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ կենսաթոշակային
կուտակային ապահովման կամավոր համակարգը Հայաստանում ներդրվեց 2011 թվականի
հունվարի 1-ից, իսկ 2014 թվականի հունվարի 1-ից համակարգը կդառնա պարտադիր:
Համակարգի մասնակիցները կլինեն 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված Հայաստանի
քաղաքացիները: <Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման
մասին> օրինագծի համաձայն, բազային նվազագույն կենսաթոշակը կհավասարվի ապրուստի
համար անհրաժեշտ մինիմումին, իսկ հիմնական կենսաթոշակը կկազմի ապրուստի համար
անհրաժեշտ մինիմումի 150%-ը: Ամենամսյա պարտադիր վճարները կկազմեն աշխատավարձի
5%-ը, որի վրա կավելանա նաև պետության կողմից վճարվող լրացուցիչ 5%-ը (բայց 25
հազ.դրամից ոչ ավել):