Arminfo.info


 Չորեքշաբթի, 10 Ապրիլի 2013

Ստեփանյան Դավիթ

Ալեքսանդր Սկակով. Ռուսաստանը պետք է սովորի աշխատել այլ երկրների հասարակությունների հետ, այլ ոչ թե վերաբերվի նրանց որպես հիմար երեխաների

Ալեքսանդր Սկակով. Ռուսաստանը պետք է սովորի աշխատել այլ երկրների հասարակությունների հետ, այլ ոչ թե վերաբերվի նրանց որպես հիմար երեխաների



ԱՄՆ և ԵՄ կողմից Հարավային Կովկասում ազդեցության ընդլայնման համար Soft power-ի կիրառումը, Ռուսաստանի անհետևողական և չհամակարգված քաղաքականության պայմաններում, որոշ փորձագետների գնահատմամբ, արդեն առաջին ծիլերն է տալիս: Ձեր կարծիքով, արդյո՞ք այս իրավիճակը փոփոխությունների կարիք ունի, և ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Մոսկվան այս ուղղությամբ:

Իրականում Հարավային Կովկասի իրավիճակն օպտիմալ չէ Ռուսաստանի շահերի համար, ինչը մի շարք օբյեկտիվ պատճառներ ունի`պայմանավորված Մոսկվայի արտաքին քաղաքականության քրոնիկ թերություններով: Առաջինը`Մոսկվան չի կարողանում աշխատել հասարակությունների հետ`հաշվի առնելով քաղաքական ուժերի ողջ շրջանակը, ներառյալ ընդդիմությունը: Երկրորդ`Մոսկվան չի նկատում քաղաքացիական հասարակությանը և նպատակահարմար չի գտնում հաշվի առնել վերջինիս տրամադրությունները: Այլ կերպ ասած`սովոր լինելով ամեն գնով անհրաժեշտ արդյունքի հասնել ցանկացած մակարդակի ընտրություններում Ռուսաստանում`Մոսկվան նման պատրաստակամություն է սպասում ԱՊՀ երկրների քաղաքական ընտրախավերից և հասաևակություններից: Նման վարքագծի օրինակը Հարավային Օսիայի վերջին նախագահական ընտրություններն են: Կովկասում իր արտաքին քաղաքականությունում Մոսկվան դեռևս հենվում ոչ թե soft power-ի, այլ ՙկոշտ ուժի՚, ռազմականանների, զորավարժությունների կամ ինտեգրացիոն նախագծերի վրա, որոնք կրկին վատ են աշխատում`բնածին թերությունների պատճառով: Ըստ որում, ի տարբերություն Ռուսաստանի, Արևմուտքը վատ չէ սովորում, այդ թվում`իր սխալների վրա: Եվ Վրաստանի խորհրդարանական ընտրությունների և Սահակաշվիլիին մեծ քաղաքականությունից դուրս մղելու`ամերիկացիների իրականացրած հատուկ գործողությունը, ինչը լիովին համապատասխանում է ժողովրդավարության սկզբունքներին և վրացական սոցիումի մեծ մասի սպասումներին, հաստատում է դա:ՙԱյս պայմաններում Մոսկվան պետք է սովորի աշխատել հասարակությունների հետ, այլ ոչ թե այլ երկրների ժողովուրդներին վերաբերվի որպես հիմար երախաների, որոնց կարծիքները կարելի է արհամարհել, և որոնք պարզապես չեն հասկանում իրենց շահը և մշտական խրատի կարիք ունեն:

Հայաստանի հանրապետական կուսակցությունում լուրջ մտահոգություն է նկատվում մայիսի 5-ին կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրությունների առնչությամբ: Կարո՞ղ են արդյոք դրանք նախագահի փետրվարյան ընտրությունների արդյունքներից առանց այդ էլ վրդովված ժողովրդի դժգոհության կատալիզատոր դառնալ:

Հայաստանի հանրապետական կուսակցությունում մայիսի 5-ին կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրությունների առնչությամբ լուրջ մտահոգություն նկատվում է: Մյուս կողմից`չեմ կարծում, թե Հայաստանի ընդդիմությունն այժմ բավականին համակարգված է և կարող է իշխանությանը հակադրել միասնական թեկնածուի կամ մանրամասն մշակված ծրագիր: Ընդդիմադիր հատվածի զգալի և առավել ուժեղ մասը`ՀՅԴ, ՀԱԿ, ՙԲարգավաճ Հայաստան՚, թուլացած է և ապակողմնորոշված`նախագահական ընտրություններին իրենց չմասնակցության և ընտրություններից հետո զբաղեցրած անորոշ դիրքորոշման պատճառով:
Այս պայմաններում ՙԺառանգությունը՚ և անձամբ Րաֆֆի Հովհաննիսյանը, որոշ չափով պատահամաբար և ավանսով ստանալով զգալի վարկանիշ, շնորհիվ իրենց անհետևողական և ոչ այնքան հաջող գործողությունների, լավագույնս չտնօրինեցին այն: Արդյունքում Հանրապետական կուսակցությանն առայժմ հաջողվում է գերազանցել իր ընդդիմախոսներին: Քաղաքական խաղերի արդյունքում, որոնցում ընդդիմադիր ուժերը ձախողեցին, հասարակության լայն շերտերի վստահությունը նրանց հանդեպ փոքր-ինչ խախտվեց: Այդ պատճառով ժողովրդական դժգոհությունը, հավանաբար, կմեծանա, սակայն, ճանաչված ընդդիմադիր առաջնորդների բացակայության պայմաններում, դժվար կլինի ելք գտնել: Գուցե, հետագայում իրավիճակը փոխվի: Իսկ հիմա Հայաստանն ինձ ավելի շատ է հիշեցնում է Ռուսաստանին`ՙԵդինայա Ռոսսիայով՚`իր բացասական իմիջով և ակնհայտ թույլ կառավարելի ընդդիմությամբ:

Կարծիք կա, որ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած ժողովրդական շարժման վերելքը Հայաստանում առավելապես արտաքին ուժերի գործողությունների հետևանք է`Հայաստանում ազդեցության համար Արևմուտքի և Ռուսաստանի միջև պայքարի շրջանակներում: Համաձա՞յն եք դրան:

Չեմ կարծում, թե Րաֆֆի Հովհաննիսյանին Արևմուտքի ազդեցության գործակալ դարձնելն արդարացված է: Նա ինքնուրույն քաղաքական գործիչ է, թեև, կարծում եմ`առայժմ ոչ այնքան հմուտ: Այլ բան է, որ նախագահական ընտրություններում Հովհաննիսյանի հարաբերական, բայց անվիճելի հաջողությունը համապատասխանում էր Հայաստանի գերագույն իշխանության`այս կամ այն ճանապարհով թուլացմամբ շահագրգռված Արևմուտքի ծրագրերին: Թույլ և կառավարելի նախագահ Հայաստանում, թույլ և կառավարելի նախագահ Ադրբեջանում, որտեղ հենց այդ պատճառով ընտրությունների նախաշեմին նկատվում է տարատեսակ ոչ կառավարական կազմակերպությունների ակտիվացում, ինքնիշխանությունից զրկված Վրաստան. այսպիսին է առնվազն Հարավային Կովկասում Արևմուտքի ծրագիրը: Այս դեպքում հնարավոր կլինի, դուրս մղելով Ռուսաստանին, զբաղվել թե’ ղարաբաղյան, թե‘ իրանական հարցերի լուծմամբ:

Որոշ վերլուծական գնահատականների համաձայն, նխագահական ընտրություններին ՙԲարգավաճ Հայաստանի՚, ՀՅԴ-ի և Հայ ազգային կոնգրեսի չմասնակցության վերաբերյալ որոշումը կայացվել է Մոսկվայում: Ինչից հետո այդ դատարկ տեղն զբաղեցվել է Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից, ով երբեք չի թաքցրել, որ Հայաստանին տեսնում է ՆԱՏՕ-ի անդամ, ինտեգրված Եվրամիությանը: Եթե համաձայն եք դրան, ապա այդ դեպքում ի՞նչը կարող էր լինել Կրեմլի շարժառիթը:

Նման գնահատականը կարող է համապատասխանել իրականությանը: Սերժ Սարգսյանը նախագահի դերում միանգամայն ձեռնտու է ինչպես Արևմուտքին, այնպես էլ Մոսկվային, քանի որ` բարիք ունես, նոր բարիք մի փնտրիր: Այլ բան է, որ Մոսկվան, ի տարբերություն Արևմուտքի, չէր ցանկանա Սարգսյանի թուլացումը`հաշվի առնելով, որ իշխանության ղեկին Սարգսյանի մնալը, Մոսկվայի կարծիքով, նշանակում է ստատուս-քվոյի պահպանում:
Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի արևմտյան հայացքներին, կարծում եմ, դա ոչ գիտական ֆանտաստիկայի ոլորտից է: Հայաստանի`Ադրբեջանի հետ միասին ՆԱՏՕ-ին անդամակցում, Լեռնային Ղարաբաղից Հայաստանի հրաժարում, Թուրքիայի հետ անվերապահ հաշտեցում. չեմ կարծում, թե նման սցենարը ձեռնտու կլինի բոլոր նրանց, ովքեր քվեարկել են նրա օգտին նախագահական ընտրությունների ժամանակ: Իսկ քաղաքականությունն, այնուամենայնիվ, հնարավորի արվեստ է: Ես նույնպես կարող եմ, օրինակ, օպտիմալ համարել Ռուսաստանի անդամակցումը ՆԱՏՕ-ին, սակայն դա հիմա ավելի հավանական չէ, քան այլմոլորակայինների հայտնվելը Կարմիր հրապարակում: Այդ պատճառով, կարծում եմ, Հայաստանի կողմից անվտանգության հարցում դեպի ՀԱՊԿ և Ռուսաստան կողմնորոշման պահպանումը, մինչև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում իրավիճակի փոփոխումը, առայժմ անփոփոխ է:

Հայաստանի նախագահական ընտրություններից հետո Երևանին առաջարկվող Մաքսային միության և ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի հակադրման խնդիրն ավելի մեծ արդիականություն է ձեռք բերել: Ի՞նչ հնարավոր սցենարներ են նկատվում այս ուղղությամբ:

Մաքսային միությունը և, առավել ևս, Եվրասիական միությունը ոչ այլ ինչ են, քան վտանգավոր ֆանտոմներ, որոնց առաջխաղացման համար հսկայական միջոցներ են պահանջվում Ռուսաստանից`միաժամանակ չունենալով թե’ ՙճանապարհային քրատեզ՚, թե’ իրատեսական նպատակաուղղվածություն: Ըստ որում, այդ նախագծերը դիմադրության են արժանանում Արևմուտքի կողմից: Մինչդեռ այդ նախագծերից յուրաքանչյուրի հաջող իրականացման համար, եթե նման նպատակ իրապես դրված լիներ, անհրաժեշտ է կենտրոնանալ միավորման կորիզում ինտեգրման ակնհայտ հաջողության ձեռքբերման վրա: Ենթադրենք`Ռուսաստան-Ղազախստան-Բելառուս եռանկյունում: Եվ հետո միայն փորձել այնտեղ ներգրավել այլ մասնակիցների՝ նույն Հայաստանին, Ղրղըզստանին և,առավել ևս, Թուրքիային: Իսկ այն դեպքում, երբ չձևավորված ՙկորիզը՚ փորձում է ինտեգրել Ղրղըզստանի ՙչկայացած՚տնտեսությունը կամ  Թուրքիայի ակնհայտ հզոր տնտեսությունը, ինտեգրացիոն միավորումը, այդպես էլ իրական չդառնալով, վերածվում է հերթական ֆանտոմի:Իսկ տարածաշրջանի համար արտաքին կազմավորումները`ի դեմս ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի, չհրաժարվելով Հարավային Կովկասին այս կամ այն պայմաններով իրենց պատասխանատվության ոլորտում ներառելու հեռանկարից, չեն շտապում դա անել`ստիպված լինելով հաշվի նստել մի շարք օբյեկտիվ պատճառների հետ: Հարավային Կովկասի տարածաշրջանին ամենից շատ ՙմոտեցել է՚ ՆԱՏՕ-ն, որի կազմում Վրաստանի ներառումը 2008 թ. հաջողվել է կանխել 08.08.08 պատերազմի շնորհից: Չփորձելով մեղավորներ փնտրել`կարելի է փաստել է, որ Վրաստանին, չկարգավորված հակամարտություններով հանդերձ, իր կազմում ընդգրկելու ՆԱՏՕ-ի ցանկությունն է դարձել այդ պատերազմի սկսման հիմնական, եթե ոչ միակ պատճառը`Վրաստանին դրդելով հակամարտությունների ուժային կարգավորման փորձի և այլ ելք չթողնելով Ռուսաստանին, ռազմական միջամտությունից բացի: Այս պայմաններում Եվրամիության վարքագծի մոդելը, առավել ևս`ճգնաժամային երևույթներով զսպվող, ավելի պատասպանատու է թվում, քան ՆԱՏՕ-ի վարքագծի մոդելը: Միաժամանակ ՙԱրևելյան գործընկերության՚, ՙԱսոսացման համաձայնագրի՚ և ՙԵՄ հետ ազատ առևտրի գոտու՚ գաղափարախոսությունը, ըստ էության, ազդեցության ոլորտի ստեղծման գաղափարախոսություն է, երբ այս ոլորտի մեջ մտնող պետությունները, զրկվելով իրենց ինքնիշխանության մի մասից, միաժամանակ շոշափելի շահաբաժիններ չեն ստանում և երկկողմ պարտավորությունների համակարգի մեջ չեն ընդգրկվում: Դա կարելի է բնորոշել որպես տարածաշրջանի նկատմամբ իրավունքի վերապահում, մինչև Եվրամիությունը կկարողանա հաղթահարել իր խնդիրները և զբաղվել Հարավային Կովկասով: Խնդիրն այն է, որ ես վստահ չեմ, որ ԵՄ-ն կկարողանա լուծել իր խնդիրները. Կիպրոսի օրինակը հաստատում է դա: Կրածում եմ, որ Հայաստանի համար իդեալական կլիներ ինտեգրացիոն երկու նախագծերից ընտրություն կատարելու հնարավորություն ստանալը, բայց առայժմ ընտրելու բան չկա, քանի որ երկու նախագծերն էլ ոչ այլ ինչ են, քան ֆանտոմներ:

Վրաստանում, առաջին հերթին`Աջարիայում, արդեն լուրջ դժգոհություն կա թուրք-ադրբեջանական տարանցումից կախվածության և Վրաստանի վրա այդ երկրների ազդեցության առնչությամբ: Վրաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը, կարծես, նոր հնարավորություններ բացեց տարածաշրջանում իրավիճակի աշխարհաքաղաքական բեկման առնչությամբ, հյուսիսից` Ռուսաստանից դեպի հարավ` Իրան, Հայաստանի տարածքով, նոր առանցք ձևավորելու միջոցով, ինչը Վրաստանին թույլ կտա նաև ազատվել այդ կախվածությունից: Ձեր կարծիքվո, ինչու՞ Վրաստանը շահագրգռվածություն չի ցուցաբերում նման մասշտաբային նախագծի հարցում:

Վախենում եմ, որ Վրաստանի համար արդեն բավականին ուշ է փորձել ինչ-որ բանի մասնակցել: Գոյություն ունի Վրաստանի ճակատագրական կախվածությունը Բաքվից և, թեկուզ պակաս չափով` Անկարայից: Վրաստանը դարձել է ոչ թե տարանցիկ երկիր, որը կառավարում է տրանզիտային հոսքերը, այլ` իր ավելի հարուստ հարևանների պատանդ-երկիրը, որոնք Վրաստանը դիտարկում են բացառապես միջանցիկ բակի դերում: Բավական է հիշել, թե ինչպիս ավարտվեցին Բիձինա Իվանիշվիլիի` Բաքու-Թբիլիսի-Կարս նախագիծում շտկումներ կատարելու անհաջող փորձերը կամ այն, թե ինչպիսի կոպտությամբ Ադրբեջանի կողմից ընդհանտվեցին Վրաստանի նոր ղեկավարության փորձերը, որն ուզում էր բարձրացնել աբխազական երկաթուղու վերականգնման հարցը: Այս ամենի արդյունքում պարզ է դառնում, որ Վրաստանը պետք է հրաժարվի Աբխազիայով ընթացող հաղորդագրությունների վերականգնումից` ելնելով ոչ թե սեփական ազգային շահերից, այլ առաջնորդվելով միայն Հայաստանի համար դեպի արտաքին աշխարհ լրացուցիչ ՙօդանցք՚ չբացելու Ադրբեջանի ցանկություններով: Ցավոք, Վրաստանի ինքնիշխանությունը սահմանափակված է ոչ միայն Վաշինգտոնի ու Բրյուսելի, այլ նաև Բաքվի կողմից: Եվ իրավիճակը կարող է փոխվել միայն այն դեպքում, եթե Ալիևի վարչակարգը վերջնականապես կորցնի իրականության զգացողությունը և միանգամայն հնարավոր արտաքին քաղաքական պարտության արդյունքում Ադրբեջանը կանգնի ընդհանուր ճգնաժամի առջև: Այդ դեպքում հանգիստ շունչ կքաշեն ոչ միայն Թբիլիսիում, այլ, ինչը տարօրինակ է, նաև Անկարայում:

Դուք նկատի ունեք Երևան-Վան հայտարարված ավիաչվերթերից Թուրքիայի հրաժարվե՞լը:

Այո: Չեմ կարծում, թե թուրքական ղեկավարությանը ձեռնտու է այն փաստը, որ թուրքական ավիաընկերության կողմից Երևան-Վան ուղղությամբ թռիչքների հարցը որոշվում է Բաքվում: Քաղաքականապես Ադրբեջանը Կենտրոնական Ասիա է: Սակայն, գտնվելով Հայաստանի հետ դիպուկահարների մշտական պատերազմի վիճակում և ՙսեղմված՚ լինելով երկու ամբիցիոզ հարևանների`Իրանի ու Ռուսաստանի միջև`Բաքուն, ի տարբերություն Կենտրոնական Ասիայի երկրների, զրկված է ուժի կենտրոնների հակասություններն օգտագործելու հարցում ինքնուրույն և հաջող գործելու հնարավորությունից: Այդ պատճառով  Ադրբեջանի վիճակը Հարավային Կովկասում ներկայումս առավել խոցելի և անկայուն է թվում`չնայած վերջինիս քաղաքական ընտրախավի պատրանքային վստահությանը: Արտաքին քաղաքական խնդիրները բարդանում են ներքաղաքական վատթարացող խնդիրների առկայությամբ`սոցիալական լարվածության աճի, իսլամական արմատականության արագ տարածման: Պետք է հաշվի առնել նաև թալիշական և լեզգինական գործոնները, որոնք որոշակի պահի կարող են օգտագործվել արտաքին ուժերի կողմից իրադրության ապակայունացման համար:

Նկարագրեք հնարավոր սցենարները...

Առավել հավանական է թվում արտաքին քաղաքական ճգնաժամի սցենարը`Ադրբեջանի մասնակցությամ: Իրադարձությունների նման անվերահսկելի զարգացման առիթ կարող է հանդիսանալ Իրանի և վերջինիս միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի վատթարացումը: Մինչդեռ ակնհայտ է, որ Իրանի նկատմամբ հնարավոր հարվածի հետևանքներն անկանխատեսելի և խիստ վտանգավոր կլինեն ողջ տարածաշրջանի համար:

Այս պայմաններում չեմ կարող չհիշել Ղարաբաղի մասին...

Նման հարվածի դեպքում միանգամայն հավանական է Ադրբեջանի կողմից ղարաբաղյան խնդրի ուժային լուծման փորձը: Իսկ այդ հակամարտությանը Ռուսաստանի կամ Արևմուտքի`այս կամ այն կերպ միջամտության դեպքում միանգամայն հնարավոր է ոչ միայն տարածաշրջանի իրավիճակի ընդհանուր վատթարացումը, այլ նաև Ադրբեջանում առկա ներքին խնդիրների ակտուալացումը: Այսպիսով, տարածաշրջանի առավել ՙկայացած՚ պետությունը որոշակի հանգամանքների դեպքում հեշտորեն կարող է վերածվել կավե ոտներով հսկայի:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

News
 Lawyer: Administrative Court of Armenia prohibits Ministry of Defense  from evicting Artsakh servicemen from allotted apartments Lawyer: Administrative Court of Armenia prohibits Ministry of Defense  from evicting Artsakh servicemen from allotted apartments
National Democratic Pole: Nikol Pashinyan`s government lacks  political legitimacyNational Democratic Pole: Nikol Pashinyan`s government lacks  political legitimacy
 "Strong Armenia" promises to make decision on parliamentary mandates  based on national interests
President of Kyrgyzstan congratulates Pashinyan on his election  victoryPresident of Kyrgyzstan congratulates Pashinyan on his election  victory
Prosecutor initiates public criminal prosecution against Karapet  Guloyan, former Governor of Kotayk Prosecutor initiates public criminal prosecution against Karapet  Guloyan, former Governor of Kotayk 
Two parliamentary candidates from Strong Armenia party arrested -  Investigative CommitteeTwo parliamentary candidates from Strong Armenia party arrested -  Investigative Committee
Former Foreign Minister: Armenian authorities lack mandate to change  Constitution, target Church, and violate sovereigntyFormer Foreign Minister: Armenian authorities lack mandate to change  Constitution, target Church, and violate sovereignty
Expert: Even OSCE observers recorded numerous violations during  elections in Armenia Expert: Even OSCE observers recorded numerous violations during  elections in Armenia 
RA Prosecutor General`s Office launches criminal case against Gagik  TsarukyanRA Prosecutor General`s Office launches criminal case against Gagik  Tsarukyan
At its first post-election cabinet meeting, Pashinyan directly hints  at intent to detain  political opponents  for At its first post-election cabinet meeting, Pashinyan directly hints  at intent to detain  political opponents  for "vote-buying"
Pashinyan: Mechanisms should be developed to create an atmosphere of  intolerance toward electoral briberyPashinyan: Mechanisms should be developed to create an atmosphere of  intolerance toward electoral bribery
Moscow to await official results of  Armenian elections - PeskovMoscow to await official results of  Armenian elections - Peskov
Marukyan accuses Central Electoral Commission of stealing his party`s  votes Marukyan accuses Central Electoral Commission of stealing his party`s  votes 
Political scientist: There was competition in the Armenian elections,  but no real strugglePolitical scientist: There was competition in the Armenian elections,  but no real struggle
Akanates Election Observation Mission calls Armenian elections  politically competitiveAkanates Election Observation Mission calls Armenian elections  politically competitive
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
Chief of the General Staff: The presence of Azerbaijani armed forces  on Armenia`s sovereign territory remains a serious cause for concernChief of the General Staff: The presence of Azerbaijani armed forces  on Armenia`s sovereign territory remains a serious cause for concern
NOTATIONS music lab and festival to be held in Armenia for second  timeNOTATIONS music lab and festival to be held in Armenia for second  time
MOD: Armenian Armed Forces leadership  working hard to counter  infiltration of criminal subculture within militaryMOD: Armenian Armed Forces leadership  working hard to counter  infiltration of criminal subculture within military
Saghatelyan:  Saghatelyan:  "Armenia" Bloc planning to appeal parliamentary  election results  to  Constitutional Court
Civil Contract party received majority of votes in Armenia`s capital  - Vahagn AleksanyanCivil Contract party received majority of votes in Armenia`s capital  - Vahagn Aleksanyan
Armenia`s ex-minister of justice calls on opposition to honestly  answer questions troubling Armenian citizensArmenia`s ex-minister of justice calls on opposition to honestly  answer questions troubling Armenian citizens
RA CEC receives 555 requests for vote recount at Armenia  parliamentary election resultsRA CEC receives 555 requests for vote recount at Armenia  parliamentary election results
Human Rights Activist: Parliamentary Elections in Armenia completely  falsifiedHuman Rights Activist: Parliamentary Elections in Armenia completely  falsified
Chief of General Staff of RA Armed Forces comments on cases of  military personnel voting at polling stations after 8:00 PMChief of General Staff of RA Armed Forces comments on cases of  military personnel voting at polling stations after 8:00 PM
Ayakve: Results of Armenia`s parliamentary elections must be  challenged in Constitutional CourtAyakve: Results of Armenia`s parliamentary elections must be  challenged in Constitutional Court
Strong Armenia awaits PAP vote recounts to announce its next stepsStrong Armenia awaits PAP vote recounts to announce its next steps
27,296 forcibly displaced from Nagorno-Karabakh Armenian citizens now27,296 forcibly displaced from Nagorno-Karabakh Armenian citizens now
RA premier receiving congratulations on his election victoryRA premier receiving congratulations on his election victory
Strong Armenia bloc member points out discrepancy between number of  voters before and during country`s parliamentary electionsStrong Armenia bloc member points out discrepancy between number of  voters before and during country`s parliamentary elections
Citizenship strategy being developed as requirements for visa  liberalization between Armenia and EU - official Citizenship strategy being developed as requirements for visa  liberalization between Armenia and EU - official 
Political scientist explaines reasons for opposition not to  relinquish its mandates in RA NAPolitical scientist explaines reasons for opposition not to  relinquish its mandates in RA NA
High-Level Regional Meeting Dedicated to the 30th Anniversary of the Comprehensive Nuclear-Test-Ban Treaty Held in AshgabatHigh-Level Regional Meeting Dedicated to the 30th Anniversary of the Comprehensive Nuclear-Test-Ban Treaty Held in Ashgabat
Georgian, Turkship, and Azerbaijani FMs sign joint declaration  following their meeting in IstanbulGeorgian, Turkship, and Azerbaijani FMs sign joint declaration  following their meeting in Istanbul
RA CEC: Election results will be announced on June 14; results can be  appealed in court on June 19RA CEC: Election results will be announced on June 14; results can be  appealed in court on June 19
 Antonio Costa: EU to deepen its partnership with Armenia, expanding  cooperation in energy, trade, and digitalization Antonio Costa: EU to deepen its partnership with Armenia, expanding  cooperation in energy, trade, and digitalization
"Wings of Unity" to contest  results of parliamentary elections in  Armenia
Israeli MFA congratulates PashinyanIsraeli MFA congratulates Pashinyan
Kocharyan`s bloc to appeal parliamentary election results  Kocharyan`s bloc to appeal parliamentary election results  
 Turkish MFA comments on results of Armenian elections  Turkish MFA comments on results of Armenian elections 
OSCE/ODIHR observers issue lengthy statement on  results of   parliamentary elections in ArmeniaOSCE/ODIHR observers issue lengthy statement on  results of   parliamentary elections in Armenia
"Against All": Results of parliamentary elections in Armenia are  neither fair nor transparent
Tonoyan: CEC presented incorrect number of votes received by PAP at  several polling stationsTonoyan: CEC presented incorrect number of votes received by PAP at  several polling stations
Papuashvili: Armenian elections pave path toward regional peace and  open bordersPapuashvili: Armenian elections pave path toward regional peace and  open borders
National Democratic Pole Party urges citizens and political forces in  Armenia to prevent power grab and establishment of dictatorship National Democratic Pole Party urges citizens and political forces in  Armenia to prevent power grab and establishment of dictatorship 
Armenian Prime Minister continues to receive congratulationsArmenian Prime Minister continues to receive congratulations
"Strong Armenia" bloc headquarters currently analyzing situation to  determine true picture of voters` will
Marukyan warns of `authoritarian nightmare` under Pashinyan`s third  termMarukyan warns of `authoritarian nightmare` under Pashinyan`s third  term
RA CEC Chair: Final parliamentary seat distribution awaits complete  vote countRA CEC Chair: Final parliamentary seat distribution awaits complete  vote count
 Kremlin comments on results of  elections in Armenia Kremlin comments on results of  elections in Armenia
Zakharova: International observers cannot ignore `flagrant  violations` in Armenian electionsZakharova: International observers cannot ignore `flagrant  violations` in Armenian elections
Prosperous Armenia Party headquarters to file  petition for  vote  recountProsperous Armenia Party headquarters to file  petition for  vote  recount
Russian CEC representative highlights challenges in monitoring  Armenian military votesRussian CEC representative highlights challenges in monitoring  Armenian military votes
Ukrainian Parliament  ready to continue cooperation with Armenia at   bilateral and multilateral levelsUkrainian Parliament  ready to continue cooperation with Armenia at   bilateral and multilateral levels
 Strong Armenia to issue statement after vote count completed - Narek  Karapetyan Strong Armenia to issue statement after vote count completed - Narek  Karapetyan
Russian Senator: Opposition complaints regarding election violations  by ruling party remain unansweredRussian Senator: Opposition complaints regarding election violations  by ruling party remain unanswered
Applications for vote recount at polling station can be submitted  until 11:00 AM, June 9, 2026Applications for vote recount at polling station can be submitted  until 11:00 AM, June 9, 2026
 Prosperous Armenia party fails to pass 4% threshold for entering  parliament Prosperous Armenia party fails to pass 4% threshold for entering  parliament
 RA premier receiving congratulations on his victory in parliamentary  elections RA premier receiving congratulations on his victory in parliamentary  elections
Lawyer: according to preliminary results, Pashinyan`s party lacks 2/3  majority necessary to amend Armenia`s ConstitutionLawyer: according to preliminary results, Pashinyan`s party lacks 2/3  majority necessary to amend Armenia`s Constitution
Read more



Commented