Arminfo.info



 Չորեքշաբթի, 17 Հուլիսի 2013

Մկրտչյան Էմանուիլ

Նոր մարտահրավերներ. Լեռնահանքային ճյուղը կարող է լինել վերջինը

Նոր մարտահրավերներ. Լեռնահանքային ճյուղը կարող է լինել վերջինը

Արտաքին շուկաների կոնյունկտուրան, ըստ երևույթին, պատրաստվում է նոր անակնկալներ մատուցել մեր երկրի տնտեսությանը, որն այդպես էլ չհասցրեց ամրանալ վիճակագրական աճի վերջին մի քանի տարվա ընթացքում: Կենտրոնական բանկը, դատելով վերջինիս վերլուծական գնահատականներից, չի պատրաստվում անցում կատարել դրամավարկային քաղաքականության մեղմացման քաղաքականությանը՝ ինֆլյացիոն աճից խուսափելու նպատակով, իսկ Կառավարությունն ուղղակի խրվել է թղթային բարեփոխումների մեջ, որոնք անվերահսկելի, անկառավարելի ներքին գործընթացների պայմաններում ոչ մի կերպ գործուն բարերար ազդեցություն չեն ունենում տնտեսության ընդհանուր իրավիճակի վրա:



Ինչպես թե’ հինգ, թե’ տասը տարի առաջ, Հայաստանի տնտեսությունը մնում է թույլ դիվերսիֆիկացված, արտաքին քամիներին տեղի տվող և խորապես կախված երկու հիմնական գործոններից՝ մասնավոր տրանսֆերտներ ծավալներից, որոնց ներհոսքի 70% տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին, և ոսկու, պղնձի և այլ մետաղների միջազգային գներից, որոնց արդյունահանումը երկար տարիներ կազմում է երկրի համախառն ներքին արդյունքի արտադրության առնվազն ամբողջ մեկ երրորդը: Մինչև 2008 ճգնաժամը հենց այս երկու բավականին լավ աշխատող գործոնները ՙյոթմղոնանի՚ քայլերով առաջընթացի պատրանք էին ստեղծում՝ հանդիսանալով ոչ թե շարժիչներ, որպես այդպիսին, այլ ընդամենը, պատկերավոր ասած, հայաստանյան տնտեսության՝ ամբողջությամբ հոտած կառուցվածքի նուրբ առագաստներ: Ճգնաժամային փոթորիկը պատռեց առագաստները՝ մի քանի ահռելի ճեղքվածք ապահովելով կորպուսում, և միայն Ռուսաստանից ու միջազգային ֆինանսական կազմնակերպություններից վարկ վերցված մի քանի հարյուր միլիոն դոլարի չափով ՙաբորդաժը՚ թույլ տվեց խուսափել լիակատար կոլապսից և, որպես հետևանք, անկանխատեսելի սոցիալական ցնցումներից:



Համաշխարհային պահանջարկի աստիճանական վերականգնման հետ միասին, ինչը կայունացրեց իրավիճակը, առաջին հերթին՝ ԲՐԻԿՍ զարգացող երկրների շրջանում, Հայաստանի տնտեսությունը փոքր-ինչ բարելավեց իր դրությունն աննախադեպ անկումից հետո, սակայն մինչ օրս այդպես էլ չկարողացավ դուրս գալ, այսպես կոչված, մրրկայնության վիճակից՝ հստակ արտահայտված գործարար ակտիվության մակարդակի նվազման, ոչ մենաշնորհային ոլորտներում շահույթների անկման, իրական գործազրկության աճի, սոցիալական անտարբերության և ահագնացող միգրացիոն գործընթացների տեսքով: Որպես հետևանք՝ երկրի հիմնական դոնորների՝ ԱՄՀ-ի և ՀԲ-ի կանխատեսումները ևս բավականին անմխիթարական են մնում, և ի տարբերություն պաշտոնական մեկնակերպի՝ հիմնված աճի վրա, հենվում են զգալի նվազողական միտումի վրա՝ մինչև 4,2% ընթացիկ տարեվերջի համար: 2014 թ. միջազգային փորձագետները կանխատեսում են Հայաստանի տնտեսության աճի տեմպերի նոր անկում՝ մինչև 4%: Նման անմխիթարական գնահատականների պատճառը ոչ միայն ներքին համակարգային ռիսկերն են և թույլ կողմերը, այլ առաջին հերթին՝մեզ համար ՙտրանսֆերտային՚ Ռուսաստանում աճի առնչությամբ թույլ կանխատեսումները և աշխարհի երկրորդ տնտեսության՝ Չինաստանի, ինչպես նաև Հնդկաստանի և ՙասիական այլ մոնստրերի՚ կողմից էներգակիրների և մետաղների պահանջարկի անկման հետ կապված վիթխարի ռիսկերը: Եվ, ցավոք, վերջին ժամանակներս այդ ռիսկերն ավելի արտահայտիչ են դառնում. Սկսվել է ոսկու և լեռնահանքային հումքի գների կտրուկ անկում, որոնք հայաստանյան թույլ տնտեսության արտահանության կարևոր ճյուղերն են: 



Պետք է նշել, որ զարգացող բոլոր շուկաները, որոնց շարքին, ոչ մեծ վերապահումներով, կարելի է դասել նաև Հայաստանին, խիստ կախվածություն ունեն արտաքին պահանջարկից՝ լինի դա հումքի կամ արդյունաբերական արտադրանքի պահանջարկ: Համախառն պահանջարկի անկմանը զուգընթաց` դանդաղում են նաև աճի տեմպերը: Օրինակ՝ Թուրքիայում ՀՆԱ-ի աճի տեմպերը նվազել են 2010 թ. 9,2% -ից մինչև 2012 թ. 2,5% -ը, Ռուսաստանում՝ 2011-2012 թթ. 4,3-ից մինչև 3,4% , իսկ 2013 թ. անկումը կշարունակի և ՙկարող՚ է հասնել 2,5%-ի: Սակայն, առավել վտանգավոր է չինական տնտեսության դանդաղումը, որն ազդում է բոլոր այլ զարգացող երկրների վրա, քանի որ նվազեցնում է հումքի պահանջարկը, որը վերջիններիս արտահանման հիմնական ճյուղն է: Արդեն այսօր, չնայած այն բանին, որ նույն Չինաստանում կապիտալ ներդրումների հիմնական մասը կապված է ներքին ներդրումների հետ, այստեղ ևս արձանագրվում է օտարերկրյա ներդրումների զգալի անկում, ինչը կապված է չինական տնտեսության հեռանկարների գնահատումների անկման հետ: Նման իրավիճակն օտար չէ զարգացող այլ երկրներին: Հայաստանում ուղղակի օտարերկրյա ներդրումների ծավալների անկումն արդեն անցած տարի կազմել է շուրջ 40%: ՙՊակասորդի՚ մի մասը կարելի է վերագրել ընտրական գործընթացներին, սակայն հիմնական պատճառն առավելապես կապված է համաշխարհային տրենդի հետ:



Այդ տրենդին դիմակայել փորձում են բոլոր երկրները, առաջին հերթին՝ օտարերկրյա ներդրումների խթանման, դրամավարկային մեղմ քաղաքականության և, իհարկե, արժութային հասույթ, աշխատատեղեր և բյուջե կայուն հարկային հոսքեր ապահովող հիմնական արտահանման արտադրություններին աջակցման միջոցով: Բոլոր երեք բաղադրիչները շատ կարևոր են և փոխկապակցված՝ երկրում կայուն մակրոտնտեսական և սոցիալական իրավիճակի ապահովման տեսակետից: Այսօր, ցավոք, ոչ ոք ի վիճակի չէ կանխատեսել ՙհատակը՚, մինչև ուր կարող են հասնել պղնձի, ալյումինի, նիկելի և, հատկապես, ոսկու գները: Դրանց աստիճանական անկումն ստեղծում է խուճապային տրամադրություններ, զգալի գերավելցուկ ԱՄՆ և Եվրոպայի խոշորագույն պահեստներում, նկատելի են մատակարարումների հետ կապված որոշակի խափանումներ:


Մետաղների առաջարկն սկսել է գերազանցել պահանաջարկը, և առջևում նշմարվում է գերարտադրության նոր ճգնաժամ՝ պայմաններում, երբ Եվրոպան ոչ մի կերպ չի կարողանում կարգավորել իր պարտքային խնդիրները, իսկ ԲՐԻԿՍ երկրները, ըստ երևույթին, արդեն ի վիճակի չեն մշտապես գտնվել հետճգնաժամային ալեցայտքի վիճակում: Մետալուրգիայի ոլորտում չինացի թոփ-մենեջերներից մեկի խոսքով, կատոդային պղնձի սպառումը, հավանաբար, 2013 թ. Չինաստանում կաճի բավականին թույլ տեմպերով, ինչպես սպասվում է, երրորդ տարին շարունակ դրա անկումից հետո: Արդյունաբերական մետաղների պահանջարկը, ինչպես՝ պղինձը, թուլացել է ընթացիկ տարում՝ չինական տնտեսական աճի դանդաղման և Եվրոպայում՝ Չինաստանի արտահանման առաջատար շուկայում, արդյունաբերական ակտիվության անկման հետևանքով:



Սակայն, ամենաանկախատեսելի է դառնում, թերևս, ոսկու շուկան, որը մշտապես զարմացրել է վերլուծաբաններին այն բանով, որ անընդհատ մեկ ռեկորդային նշագծից շարժվել է դեպի մյուսը: Եվ հիմա, երբ գները նվազում են, ոսկի արդյունահանողները գիտակցում են դրա արտադրության ինքնարժեքի նվազեցման անհրաժեշտությունը: Բայց հասնել դրան, առանց լրացուցիչ ներարկումների, անհնար է: Եվ եթե խոշոր ընկերությունները, որոնք ներդրումներ են կատարում տեխնոլոգիաներում և թեկուզ ինչ-որ անվտանգության բարձիկ ունեն, կարող են դիմանալ՝ առանց աշխատատեղերի զգալի կրճատման, երիտասարդ ընկերությունները կարող են լուրջ խնդիրների բախվել՝ ընդհուպ իրենց գործունեության ժամանակավոր դադարեցումը: Ներդրողներն ավելի ուշադիր են հետևում ոսկու արտադրության արժեքին, քանի որ, ինչպես հաղորդել է Thomson Reuters GFMS խորհրդատվական ընկերության գիտական հետազոտությունների գծով տնօրեն Ուիլյամ Թանկարդը, մեկ տրոյական ունցիայի դիմաց ոսկու 1200 դոլար գնի պայմաններում ոսկու արդյունահանման արդյունաբերության մոտ կեսն սկսում է վնասներ կրել: ՙՉեմ կարծում, թե ոսկու արդյունահանման արդյունաբերության ձեռնարկությունների մեծ մասը հանկարծ հայտարարի իր փակման մասին՚,- հայտարարել է Թանկարդը.- այդ գործընթացը տեղի կունենա աստիճանաբար՚:



Իսկ ի՞նչը կկանգնեցնի դեղին մետաղի գների անկումը: Այն բանից հետո, երբ Բեռնանկեն հայտարարեց ՙքանակական մեղմացման՚ միջոցների դադարեցման մասին, թրեյդերները և վերլուծաբաններն ավելի հաճախ սկսեցին հետաքրքրվել շուկայական այլ սեգմենտներով, որոնց տարիներ շարունակ ուշադրություն չէին դարձնում, քանի որ ներդրումային հոսքերը ուղղված էին ոսկու շուկային: Ինչպես ռուսական Պրայմ գործակալությանը հաղորդել է ռուսական Auriant ընկերության գլխավոր տնօրեն Դենիս Ալեքսանդրովը, ՙ2003 թ. ոսկու գինը 300-350 դոլար/ունցիա էր, արտադրության ինքնարժեքը՝ 150 դոլար/ունցիա: Այժմ ոսկու գինը 1400 դոլար/ունցիա է, ինքնարժեքը 600 դոլարից բարձր: Կարծում եմ՝ դժվար կացության մեջ հայտնվելու ռիսկ կա, երբ ոսկու գինն անկում է ապրում, իսկ ինքնարժեք չկա, և ինչ-որ տեղ նույնիսկ աճում է: Բայց դա ժամանակավոր ժամանակաշրջան է, կարևորը դրան դիմանալն է, քանի որ վաղ թե ուշ կամ գինը կբարձրանա, կա ինքնարժեքը կիջնի: Հուսով եմ, որ նման իրավիճակ չի լինի, բայց ամեն դեպքում դրան պետք է պատրաստ լինել՚: Որոշ վերլուծաբաններ կանխատեսում են ոսկու գնի՝ մինչև ունցիայի դիմաց 800 դոլար անկում: 



Այսպիսով՝ հայաստանյան տնտեսության նույնիսկ նման համեմատաբար ամուր ճյուղի գոյատևման խնդիրը հատկապես ակտուալ է դառնում: Սակայն, վտանգ կա, որ հանուն նախատեսված մակրոցուցանիշների պահպանման խնդիրների՝ այն ևս կարող զոհաբերվել: Որպես դրա վառ օրինակ՝ կարելի է հիշել մի ժամանակ գերակա ոլորտներից մեկը հայտարարված երեսակման արտադրությունը: 2000-ական թթ. կեսին այդ ոլորտի գերակայության մասին լիովին մոռացան, և ոչ միայն պարզապես մոռացան, այլ ամենակոպիտ կերպով կորստի տվեցին մակրոտնտեսական կայունությանը և լողացող արժութային փոխարժեքին: Ձեռնարկությունները, որոնց ստեղծման ու արդիականացման գործում լուրջ ներդրումներ արվեցին արտերկրից, արդյունքում հայտնվեցին կրկնակի ճնշման տակ՝ արժութային և հարկային: Որպես հետևանք՝ դրանց մեծ մասը փակվեց, և այսօր այդ ոլորտը երկրում արդեն գոյություն չունի, իսկ հազարավոր մասնագետներ ցրվել են աշխարհով մեկ: Կան հարկային դատավեճեր, որոնք ձգձվում են արդեն երկար տարիներ, ինչպես տեղի ունեցավ երեսակման առաջատար ՙՇողակն՚ գործարանի հետ: Հայաստանում ավանդույթ է դարձել, կտրել ձեռքը, որը քեզ կերակրում է: Եվ բացառված չէ, որ դա մտածված քաղաքականություն է դրսից, ուժերի քաղաքականություն, որոնց համար երկրի ցանկացած տնտեսական հզորացում մեծ գլխացավանք է:



Հայաստանի լեռնահանքային ճյուղը, չնայած իր էկոլոգիական ծախքերին, անկասկած, մեր երկրի տնտեսական առավելությունն է, ինչն ունի զգալի մուլտիպլիկացիոն սոցիալական էֆեկտ: Այսօր պետության դերն է՝ պահպանել և զերծ պահել այն արտաքին հզոր բացասական գործոններից, և թույլ չտալ երեսակման ճյուղի տխրահռչակ ճակատագրի կրկնությունը՝ի հաճույս այսրոպեական շահերի, և կարևոր չէ՝ պետական, թե՞ մասնավոր: Չէ որ անբարենպաստ կոնյունկտուրայի ցիկլը կարող է բավականին երկար լինել և մի քանի տարի տևել:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Meeting of the Head of the MFA of Turkmenistan with the Deputy Chairman of the Federation Council of the Russian FederationMeeting of the Head of the MFA of Turkmenistan with the Deputy Chairman of the Federation Council of the Russian Federation
Mayor of Stepanakert was placed under house arrest for two monthsMayor of Stepanakert was placed under house arrest for two months
Azerbaijani authorities torture Ruben Vardanyan - int`l legal team  raises alarmAzerbaijani authorities torture Ruben Vardanyan - int`l legal team  raises alarm
US Deputy Secretary of State for Management and Resources to visit  YerevanUS Deputy Secretary of State for Management and Resources to visit  Yerevan
Human Rights Defender: any manifestations of hate speech should be  excluded from public speechesHuman Rights Defender: any manifestations of hate speech should be  excluded from public speeches
Azerbaijan continues to spread disinformation about situation on  frontlineAzerbaijan continues to spread disinformation about situation on  frontline
Medvedev urges Armenia Medvedev urges Armenia "not to get its hopes up" regarding EU  membership: "This is just bait in neocolonialist mousetrap"
Shahramanyan:  people of Artsakh endured not two hours, as Pashinyan  said, but 32 yearsShahramanyan:  people of Artsakh endured not two hours, as Pashinyan  said, but 32 years
Zakharova to political leadership of Armenia: one can continue verbal  games endlesslyZakharova to political leadership of Armenia: one can continue verbal  games endlessly
NA factions: Pashinyan and parliamentary majority serving him must  resign immediatelyNA factions: Pashinyan and parliamentary majority serving him must  resign immediately
Russian-Armenian relations have always been built on equality, mutual  consideration of interests, and understanding of complexity of  situation in region - ZakharovaRussian-Armenian relations have always been built on equality, mutual  consideration of interests, and understanding of complexity of  situation in region - Zakharova
New opportunities for development of Iranian studies at YSUNew opportunities for development of Iranian studies at YSU
Karen Andreasyan assures: There are no political prisoners in ArmeniaKaren Andreasyan assures: There are no political prisoners in Armenia
Artashes Geghamyan: Armenian authorities are provoking civil war in  countryArtashes Geghamyan: Armenian authorities are provoking civil war in  country
Heritage Party calls for Pashinyan`s resignationHeritage Party calls for Pashinyan`s resignation
MFA: Belarus is not going to worsen relations with Armenia, but will  recall its ambassador from Yerevan for consultationsMFA: Belarus is not going to worsen relations with Armenia, but will  recall its ambassador from Yerevan for consultations
Armenia officially joins NASA`s Artemis AgreementArmenia officially joins NASA`s Artemis Agreement
Belarusian Ambassador advises Pashinyan to understand situation  before making harsh statements about MinskBelarusian Ambassador advises Pashinyan to understand situation  before making harsh statements about Minsk
Over 3,000 new teachers in Armenia`s education system Over 3,000 new teachers in Armenia`s education system 
Kremlin: Russia will continue working with Armenia to clarify  Yerevan`s position on CSTOKremlin: Russia will continue working with Armenia to clarify  Yerevan`s position on CSTO
Artsakh InfoCenter: Government circles of Armenia are spreading  theses about reasons for dearmenization of Artsakh that have nothing  to do with realityArtsakh InfoCenter: Government circles of Armenia are spreading  theses about reasons for dearmenization of Artsakh that have nothing  to do with reality
Shpakovsky: Minsk takes Pashinyan`s impulsive statements calmlyShpakovsky: Minsk takes Pashinyan`s impulsive statements calmly
Armenia`s premier is lying - expertArmenia`s premier is lying - expert
Clerical-feudal elite of Armenia misled people in order to seize and  retain power - Nikol Pashinyan Clerical-feudal elite of Armenia misled people in order to seize and  retain power - Nikol Pashinyan 
RF State Duma assesses Armenia`s decision on withdrawal from CSTORF State Duma assesses Armenia`s decision on withdrawal from CSTO
Clerical-feudal elite unable to change power in Armenia - premier Clerical-feudal elite unable to change power in Armenia - premier 
Armenia`s premier to refrain from visiting Belarus `as long as  Alexander Lukashenko is president there` Armenia`s premier to refrain from visiting Belarus `as long as  Alexander Lukashenko is president there` 
Armenia-EU Partnership Committee holds 5th meeting under CEPAArmenia-EU Partnership Committee holds 5th meeting under CEPA
No government in people`s interests - clergyman No government in people`s interests - clergyman 
Armenia`s Human Rights Defender, U.S. official discuss refugees`  rights Armenia`s Human Rights Defender, U.S. official discuss refugees`  rights 
102 people injured in Yerevan`s Baghramyan Avenue 102 people injured in Yerevan`s Baghramyan Avenue 
Police violence against protesters by authorities` order - Arman  TatoyanPolice violence against protesters by authorities` order - Arman  Tatoyan
Armenia`s MOD refutes Azerbaijan`s disinformationArmenia`s MOD refutes Azerbaijan`s disinformation
Provokers must be punished - premier Provokers must be punished - premier 
Armenia`s ex-minister of culture calls on cultural workers to stand  between protesters and policeArmenia`s ex-minister of culture calls on cultural workers to stand  between protesters and police
Armenia recalls ambassador to Belarus for consultations Armenia recalls ambassador to Belarus for consultations 
RA MFA: Armenia intends to actively cooperate with partners to  restore stability and peace in EuropeRA MFA: Armenia intends to actively cooperate with partners to  restore stability and peace in Europe
Police began using flash-bang grenades against protestersPolice began using flash-bang grenades against protesters
Armenia is working on developing national security strategy -  PashinyanArmenia is working on developing national security strategy -  Pashinyan
MIA: demonstrators took helmets and batons from police officersMIA: demonstrators took helmets and batons from police officers
Armenia`s FM: Some telegram channels` reports on Armenia`s withdrawal  from CSTO do not correspond to realityArmenia`s FM: Some telegram channels` reports on Armenia`s withdrawal  from CSTO do not correspond to reality
Nikol Pashinyan: OSCE Minsk Group de facto does not existNikol Pashinyan: OSCE Minsk Group de facto does not exist
Pashinyan: School does not determine territory of country; recognized  state borders determine it The territory of the country is not  determined by the school, it is determined by recognized state  borders Pashinyan: School does not determine territory of country; recognized  state borders determine it The territory of the country is not  determined by the school, it is determined by recognized state  borders 
Pashinyan: If we were not in power, Republic of Armenia would become  provincePashinyan: If we were not in power, Republic of Armenia would become  province
State Dept: Washington does not have clear assessment of whether what  happened in Nagorno-Karabakh was immigration or ethnic cleansingState Dept: Washington does not have clear assessment of whether what  happened in Nagorno-Karabakh was immigration or ethnic cleansing
France blocks entry of Azerbaijani AZERTAC employee into Schengen  zoneFrance blocks entry of Azerbaijani AZERTAC employee into Schengen  zone
Premier: red line for concessions by the Armenian authorities is the  country`s territory of 29,743 square kilometersPremier: red line for concessions by the Armenian authorities is the  country`s territory of 29,743 square kilometers
Russian diplomat: We cannot help but notice decrease in level of  Armenia`s representation at CIS eventsRussian diplomat: We cannot help but notice decrease in level of  Armenia`s representation at CIS events
Bagrat Srbazan: peace treaty should be signed by us, not by themBagrat Srbazan: peace treaty should be signed by us, not by them
PM: some details of draft peace treaty with Azerbaijan need to be  clarified and document needs to be finalizedPM: some details of draft peace treaty with Azerbaijan need to be  clarified and document needs to be finalized
Former FM: For sake of illusory peace, under West`s dictation,  Armenia took course of least resistance to endless demands of Baku  and AnkaraFormer FM: For sake of illusory peace, under West`s dictation,  Armenia took course of least resistance to endless demands of Baku  and Ankara
Pashinyan: if Armenian people want change, they will carry out that  changePashinyan: if Armenian people want change, they will carry out that  change
By participating in Conference on Restoration of Ukraine, Armenia  becomes party to Russian-Ukrainian conflict, moreover takes Kyiv`s  side - PoliticianBy participating in Conference on Restoration of Ukraine, Armenia  becomes party to Russian-Ukrainian conflict, moreover takes Kyiv`s  side - Politician
Senator Markey demands that Azerbaijan release Armenian hostagesSenator Markey demands that Azerbaijan release Armenian hostages
Why is Russia losing support in Armenia?Why is Russia losing support in Armenia?
Tatoyan Foundation releases report on risks of border demarcation for  Tavush residents Tatoyan Foundation releases report on risks of border demarcation for  Tavush residents 
Armenia`s Security Service warns protesters against illegal actsArmenia`s Security Service warns protesters against illegal acts
Armenia, Greece to expand military-technical cooperationArmenia, Greece to expand military-technical cooperation
Joint Statement on Armenia-U.S. Strategic Dialogue CapstoneJoint Statement on Armenia-U.S. Strategic Dialogue Capstone
Tavush for Motherland movement treat policemen to cold coffee Tavush for Motherland movement treat policemen to cold coffee