ՀՀ վարչապետը գոհ է ՙՕվալ պլաստիկ՚ ընկերության՚ կողմից 140 մլն.դրամի պետական վարկի իրացման արդյունքներից, որը կազմակերպությանն է տրամադրվել ՙՓՄՁ ներդրումներ՚ ունիվերսալ վարկանային կազմակերպության միջոցով: Վարկը տրամադրվել է ընթացիկ տարվա հունիսին, 11% տարեկան արտոնյալ տոկոսադրույքով:
ՙՄենք գոհ ենք ՙՕվալ պլաստիկ՚ ընկերության՚ ֆինանսավորումից հետո արձանագրված արդյունքներից, քանի որ արտադրությնա ծավալներն աճել են երկու անգամ: Մենք մտադիր ենք հետագայում նույնպես ֆինանսավորել այդ ընկերությանը, առաջին հերթին, արտադրանքի արտահանման նախագծերին աջակցելու համար՚,-հայտարարել է վարչապետը հոկտեմբերի 30-ին ձեռնարկություն կատարած այցի ընթացքում:
Նշենք, որ ՙՕվալ պլաստիկ՚ ընկերությունն՚ ստեղծվել է 1995 թվականին, զբաղվում է սննդի արդյունաբերության և ըմպելիքների արտադրության պլաստիկ իրերի, ինչպես նաև կոնտեյներների, տարաների և քիմիական, դեղագործական ու կոսմետիկ արդյունաբերության փաթեթների արտադրությամբ:
Ինչպես նշել է ընկերության տնօրեն Վարուժան Խալաթյանը, ստացված միջոցներից 60 մլն դրամն ընկերությունն ուղղել է գործող վարկային պարտավորությունների մարմանը, իսկ 80 մլն դրամը՝ հիմնականում կապիտալ ներդրումների իրականացմանը, մասնավորապես, նոր սարքավորումների ներմուծմանը, ինչպես նաև արտադրության համար անհրաժեշտ շրջանառու միջոցների համալրմանը: Ակնկալվող 60 մլն դրամով ևս նախատեսվում է ներմուծել նոր սարքավորումներ: Նրա խոսքերով, ընկերությունն ակնկալում է ՙՓՄՁ ներդրումներ՚ ունիվերսալ վարկանային կազմակերպության միջոցով ստանալ ևս 60 մլն.դրամ` արտադրության լիակատար արդիականացման նախագծի իրականացման նպատակով, ինչը թույլ կտա նվազեցնել արտադրական ծախսերը և ամրապնդել մրցակցային դիրքերը շուկայում: Ներմուծվող սարքավորումներն ընկերությունը վերցրել է ACBA Leasing լիզինգային ընկերության հետ կնքված պայմանագրի հիման վրա: Վարկի ստացումը թույլ կտա նաև ստեղծել նոր աշխատատեղեր: Ներկայումս ձեռնարկությունում աշխատում է 170 մարդ:
Ըստ կազմակերպության ղեկավարի, գործարանի արտադրանքը կայուն պահանջարկ ունի երկրում, սակայն արտադրության միայն 10%-ն է ուղղվում արտահանմանը, հիմնականում` դեպի Վրաստան: Նա նշել է, որ արտադրության արդիականացումը թույլ կտա մեծացնել արտահանման ծավալները, ուղղելով այն նաև դեպի Ռուսաստանի և Ղազախստանի շուկաները, որտեղից արդեն ստացվում են տարբեր տեսակի արտադրական ապրանքների համար նախատեսվող տարաների հայտեր:
Ձեռնարկություն կատարած այցի ընթացքում վարչապետը նշել է, որ ՓՄՁ ոլորտի հեռանկարային նախագծերի ֆինանսավորմանն աջակցելու քաղաքականությունը երկրում կշարունակվի, և ՙՕվալ պլաստիկ՚ ընկերության՚ հաջողված նախագիծը դրա վառ ապացույցն է:
Նշենք, որ ՙՓՄՁ ներդրումներ՚ ունիվերսալ վարկային կազմակերպություն՚ փակ բաժնետիրական ընկերությունը ստեղծվել է ՀՀ կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի 717-Ա որոշմամբ՝ համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո տնտեսության կայունացման վարկավորման ծրագրի շրջանակում և նպատակ ունի աջակցել փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացմանը: Ընկերությունն իր գործունեությունը ծավալել է 2009 թվականի օգոստոսից: ՙՓՄՁ ներդրումներ՚ ՈՒՎԿ-ի կողմից տրամադրվում են ձեռնարկատիրական /բիզնես/ վարկեր: