Արթուր Բաղդասարյանը միաձայն ընտրվել է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի (ՀՎՖ) նախագահ, և ՀՎՖ պատրաստ է նրա հետ աշխատել: Այդ մասին հոկտեմբերի 28-ին ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՎՖ ղեկավարի քարտուղար Կարեն Ասմարյանը` մեկնաբանելով ՀՎՖ նախագահի ընտրությունը չճանաչելու վերաբերյալ Ազգային օլիմպիական կոմիտեի հայտարարությունը:
ՙՎոլեյբոլի ֆեդերացիայի ղեկավարի ընտրությունն ընթացել է հոկտեմբերի 19-ին, դրան մասնակցել է ֆեդերացիայի 34 անդամներից 30-ը: Արթուր Բաղդասարյանն ընտրվել է միաձայն, և մենք պատրաստ ենք նրա հետ աշխատել՚, - ընդգծել է նա: Ասմարյանը հրաժարվել է մեկնաբանել ԱՕԿ հայտարարության քաղաքական ենթատեքստի առկայության վերաբերյալ հարցը, հայտարարելով, որ նպատակահարմար չի գտնում նման հարցերին միջամտելը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ԱՕԿ տարածել է հայտարարություն, որում նշվում է, որ ԱՕԿ ՙչի ընդունում և չի չճանաչում Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության արդյունքները, քանի որ դրանք անց են կացվել մի շարք խախտումներով ու բացթողումներով՚: