ԱրմԻնֆո լրատվական գործակալությունն ստացել է Idram
վճարային համակարգի պատասխանը փետրվարի 25-ի իր «Ինտերնետային Idram վճարային
համակարգը մոլորության մեջ է գցում իր օգտատերերին` վաստակելով արտարժույթների
փոխարժեքների հսկայական տարբերությունից» հրապարակմանը: Ընկերությունը պահանջել է
հերքել այդ նյութը և, ըստ երևույթին, մասամբ, միանգամայն իրավացի է:
Այո, իրականում Idram ընկերության փոխարժեքային քաղաքականության
հասցեին գործակալության քննադատությունը չիշտ հասցեով չէր, և ընկերությունը դրա
հետ կապ չուընի: «ԱրմԻնֆոն» ափսոսում է այդ սխալի համար, քանի որ արտարժույթի
փոխանակման փոխարժեքի հսկայական տարբերությունը, որը գերազանցում է 15 տոկոսը,
վերաբերում է ոչ թե Idram ընկերության, այլ մեկ այլ ընկերության` Uchange Network
աշխատանքին, որը, ինչպես պարզվել է, իրավաբանորեն Idram-ի հետ կապված չէ, այլ
գտնվում է նրա հետ սերտ գործընկերային հարաբերություններ մեջ: Ընդ որում այդ
հարաբերություններն այնքան սերտ են, որ Idram-ն իր նամակ-հերքումում չի
սահմանափակվել միայն մեր խառնաշփոթի արձանագրմամբ, այլ որոշել է մանրակրկիտ
զբաղվել «ԱրմԻնֆոյի» վերլուծաբանների ֆինանսական գրագիտությամբ, բացատրելով, թվում
է, ամենատարրական, սակայն բավականին վիճելի ճշմարտություններ: Եվ, այդուհանդրձ,
ցանկանում ենք նշել, որ երկու ընկերությունների շփոթությունը պատահական չէ, քանի
որ Uchange առցանց տեխնիկական աջակցությունն իրականացնում են անմիջականորեն Idram
աշխատակիցները, և միայն, ըստ երևույթին, ունենալով լայն էքստրասենսորային
ունակություններ, կարելի է հասկանալ, որ այդ երկու ընկերություները` իրավաբանորեն
միանգամայն տարբեր են, քանի որ բուն Uchange Network ընկերության մասին կայքում ոչ
մի տեղեկատվություն չկա, բացի, թերևս, այն առավելություններից, որ ինտերնետային
հարթակը տրամադրում է իր օգտատերերին:
«ԱրմԻնֆոն»
առանց որևէ խնդրի ողջ ծավալով կհրապարակեր իր հոդվածի հերքումը, քանի որ վեճի
ընթացքում է ծնվում ճշմարտությունը, սակայն անհրաժեշտ չի գտնում, քանզի կոռեկտ չի
համարում հրապարակել մի ընկերության հերքումը միանգամայն ուրիշին ուղղված փաստացի
քննադատության առնչությամբ, ըստ էության, ինչպես նաև` հրապարակել «հերքումը», որի
վերնագիրն այսպիսին է. «Փոխանակման էլեկտրոնային և կանխիկ փոխարժեքները չեն կարող
համընկնել»: Հոդվածի հեղինակը, հաստատ, հակառակը չէր էլ ասել: