ԱՄՆ ոգեշնչված է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Սերժ Սարգսյանի և Իլհամ
Ալիևի Սոչիի հանդիպումից, ԱՊԱ-ին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Նա հատկապես
գոհունակություն է հայտնել այն առնչությամբ, որ երկու ղեկավարները համաձայնել են
շարունակել երկխոսությունը և ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ խաղաղ
բանակցությունները: «Մենք հույս ունենք, որ իրավիճակը ղարաբաղյան հակամրատության
գոտում կկայունանա, իսկ կողմերը կդրսևորեն քաղաքական կամք և խնդրի կարգավորման
նպատակով կհամագործակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ», - հայտարարել է Ուորլիքը:
Սարգսյան-Ալիև-Պուտին
եռակողմ հանդիպումը կայացել է օգոստոսի 10-ին Սոչիում` Ռուսաստանի ղեկավարի նախաձեռնությամբ: Կողմերը
պայմանավորվել են շարունակել հաշտության բանակցությունները և նվազեցնել
լարվածությունը հակամարտության գոտում: