

Հակակարկտային կայանները Հայաստանում խիստ անարդյունավետ են. դրանք անօգտակար էին վերջերս Արագածոտնի և Արմավիրի մարզերում ցանքատարածությունները ոչնչացրած ուժեղ կարկուտի հանդեպ, այսօր մամլո ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի արարագյուղացիական միության ղեկավար Հրաչ Բերբերյանը:
Փորձագետը հայտարարել է, որ ժամանակին Արգենտինայից այդ կայանների մատակարարումների հակառակորդներից մեկն է եղել: Նրա խոսքով, այդ թնդանոթները նախատեսված են հատուկ ացետիլենային նյութով աշխատելու համար: ՙԻսկ մեզ մոտ
ացետիլենի թանկության պատճառով, այն փոխարինվել է պրոպան-բութանով, ինչն զգալիորեն նվազեցրել է կայանի արդյունավետությունը: Հակակարկտային կայանների շահագործման հետ կապված երկրորդ խնդիրն այն է, որ դրանք տեղադրվել են ընտրողաբար` ծանոթությամբ կամ ՙվերևից զանգով՚՚,- նշել է Բերբերյանը:
Միության ղեկավարն առաջարկել է հակակարկտային կայանները փոխարինել հատուկ հակակարտային ցանցերով, որոնցով ծածկվում են ցանքատարածությունները, և դրանց թվում ամենաամուրը, որակյալը և հուսալին իտալական արտադրության են: ՙԴրանք թե համեմատաբար էժան են, թե’ շատ ավելի հուսալի՚,- ընդգծել է Բերբերյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին ուժեղ կարկտահարության հետևանքով տուժել են Արմավիրի և Արագածոտնի մարզի երեք քաղաքների և շուրջ 20 գյուղերի ցանքատարածությունները: Վնասի չափը, նախնական գնահատականների համաձայն, կազմել է $35-40 մլն:



