Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին վշտացրել է ՙՕ-Էռ-Տե՚-ի հաղորդումը, որում խոսք էր գնացել այն մաիսն, թե Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի ցանկությունը կախված է Ադրբեջանի հետ տարածքային հարցերի լուծումից:
Հոկտեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ նման ձևակերպումներն ՙուղղակի անընդունելի են հայ ականջի համար՚: Նրա ասելով, ակնհայտ է, որ ռուսական մեդիադաշտում կան այնպիսի դիրքորոշման դրսևորումներ, թե պետք է Հայաստանի և Ռուսաստանի միջև ստեղծել արհեստական էմոցիոնալ բնույթի խնդիրներ: Ընդ որում նա բացառել է այն բանի հավանականությունը, որ ռուսական ԶԼՄ-ների նման ձևակերպումները կատարվել են Ռուսաստանի իշխանությունների ցուցումով:
Աշոտյանը նաև նշել է, որ Հայաստանը երբեք երես չի թեքել Ռուսաստանից: Նրա ասելով, Հայաստանը նման է բազմադեմ Յանուսին, քանի որ հասցնում է իր դեմքը ցուցադրել միանգամից մի քանի վայրերում` իր բազմավեկտոր քաղաքականության շնորհիվ: