Հայ Ազգային
Կոնգրեսի և Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարներԼևոն Տեր-Պետրոսյանի և
Գագիկ Ծառուկյանի նախօրեին կայացած հանդիպումը մեկնաբանելն անիմաստ է, քանի որ չկա
հստակ տեղեկություն, թե ինչ է քննարկվել այդ հանդիպման ընթացքում, և, ընդհանրապես,
ինչու է այն կայացել: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության
թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ խորհրդարանի պետա-իրավական հարցերի
հանձնաժողովի ղեկավար Հովհաննես Սահակյանը:
«Դիտելով հրապարակված լուսանկարները հանդիպման
մասին կարելի է միայն ասել, որ ՀԱԿ անդամները նստած էին այնպիսի գոհ դեմքերով, կարծես
հարուստ փեսացուին աղջիկ էին մարդու տալիս»,-կատակել
է խորհրդարանականը, միաժամանակ հավելելով, որ առայժմ ոչ իշխանական քառյակին լուրջ
պատասխանելու անհրաժեշտոթյունը չկա, քանի որ նրանք լուրջ գործողություններ չեն
ձեռնարկում: «Երբ նրանք ձեռնարկեն հստակ գործողություններ, ապա կստանան համարժեք
պատասխան: Մենք այդ ուժերին հիշեցնելու շատ բան ունենք»,-հավաստել է
խորհրդարանականը:
Անդրադառնալով ՀԱԿ և ԲՀԿ հայտարարությանը, որով
հանդիպման ընթացքում երկու ուժերի ղեկավարները եկել են միահամուռ եզրակացության`
որ ներկայումս սահմանադրական բարեփոխումների անցկացումը նպատակահարմար չէ,
Սահակյանն ընդգծել է. «Հատկանշականն այն է, որ սահմանադրական բարեփոխումների
աննպատակահարմարության մասին խոսում են մարդիկ, ովքեր ծանոթ չեն այդ
բարեփոխումների հայեցակարգին, ընդ որում, չբերելով իրենց դիրքորոշման որևէ
համարժեք հիմնավորում: Միակ բանը, որ նրանք ասում են, դա այն է, որ ժողովուրդը,
ելնելով երկրում տիրող բարդ սոցիալական իրավիճակից, շահագրգռված չէ բարեփոխոմների
անցկացման մեջ: Բայց, եթե ելնենք այդ տրամաբանությունից, ստացվում է, որ
խորհրդարանը էլ չպետք է ընդունի օրենքներ, քանի որ դա ժողովրդին չի հետաքրքրում,
իսկ մյուս հաստատություններն էլ չպետք է ընդունեն որոշումներ»:
Մեկնաբաբելով ԲՀԿ քարտուղար Նաիրա Զոհրաբայանի
հայտարարությունն այն մասին, որ Բարգավաճ Հայաստանը, որպես Հայաստանի ազդեցիկ
ուժերից մեկը, 2018 թվականի ընտրույթւոնների հետ կապված ունի նախագահության լուրջ
հավակնություններ` Սահակյանը հիշեցրել է. «Իսկ ի՞նչն էր այդ լուրջ և ազդեցիկ ուժին
խանգարում մասնակցել 2013 թվականի նախագահական ընտրություններին, ինչո՞ւ այն
ժամանակ մտավ ընդհատակ, և ըստ էության հուսախաբ անելով իր ընտրազանգվածին, ու միայն հիմա է սկել խոսել նախագահական ամբիցիաներից, թե՞ այն
ժամանակ լուրջ և ազդեցիկ ուժ չէր»:
Նշենք, որ նախօրեին կայացել էր Հայ Ազգային Կոնգրեսի և Բարգավաճ Հայաստան
կուսակցության ղեկավարներԼևոն Տեր-Պետրոսյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպումը, որի
ընթացքում, ըստ պաշտոնական տեղեկությունների, քննարկվել է համատեղ հանրահավաքի
անցկացման հարցը և ոչ իշխանական քառյակի հետագա պլանները: Կողմերը նաև միահամուռ
կարծիք են արտահայտել երկրում սահմանադրական բարեփոխումների
աննպատակահարմարության, ինչպես նաև երկրի զարգացմանն ուղղված բարեփոխումների անցկացման
անհրաժեշտության մասին: