«Ապասառեցված» ղարաբաղյան հակամարտությունը կազդի
«Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» «քաղաքական խողովակաշարի» և Եվրոպայի ու ԱՄՆ-ի հետ
Ադրբեջանի էներգետիկ շփումների վրա, նույնիսկ` չհիշատակելով Ղարաբաղի շուրջ
դիմակայության մեջ Թուրքիայի և Իրանի ներքաշման մեծ ծախքերը: Այլ կերպ ասած` այն
շոշափում է բնավ ոչ միայն Ռուսաստանի շահերը: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել
ռուսաստանցի հայտնի վերլուծաբան, ՌՊՀՀ արտասահմանյան ռեգիոնագիտության և արտաքին
քաղաքականության ամբիոնի դոցենտ Սերգեյ Մարկեդոնովը:
«Կարծում եմ, որ նման
իրավիճակում ցանկացած հաջողակ խաղաղարար գրավիչ է թվում, նույնիսկ, անկախ անձնական
հակակրանքի գործոնից, որ շատերը տածում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի
հանդեպ: Իրավիճակի սրումը Լեռնային Ղարաբաղի հետ դիմակայության գծում և Հայաստանի
ու Ադրբեջանի սահմանների երկայնքով աննախադեպ արդիականություն հաղորդեց Սարգսյան-Ալիև հանդիպմանը: Այդ լույսի
ներքո ՌԴ նախագահի` Սոչիի դիվանագիտայկան ջանքերը Մոսկվային առաջին պլան մղեցին
Լեռնային Ղարաբաղի գործընթացում», - համոզված է վերլուծաբանը:
Եռակողմ հանդիպման համար
տրամադրելով «Բոչարով ռուչեյը»` Պուտինը, Մարկեդոնովի կարծիքով, ցուցադրեց իր
շահագրգռվածությունը` ղարաբաղյան հակամարտության զարկերակին ձեռքը պահելու
հարցում: Սակայն, ամերիկացի և եվրոպացի փորձագետներն անմիջապես վտանգ տեսան
Անդրկովկասում իր ազդեցությունը ամրապնդելու Կրեմլի ձգտման մեջ: Այդ լույսի ներքո
վերլուծաբանը հատկապես առանձնացրել է
Կրեմլի առաջի դեմքերի հետ Սարգսյանի և Ալիևի անձնական, բավականին ամուր և
կառուցողական հարաբերությունները, Պուտինի և նրանց միջև անձնական վստահության
բարձր մակարդակը:
Օգոստոսի
10-ին Սոչիում Սարգսյան-Պուտին-Ալիև բանակցությունները պսակվեցին ՌԴ
արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությամբ, որի համաձայն, նախագահներ Իլհամ
Ալիևն ու Սերժ Սարգսյանը պատրաստակամություն են հայտնել Սոչիի եռակողմ հանդիպումից
հետո էլ շարունակել երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ
կարգավորման շուրջ: